Մամուլի տեսություն 09.02.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i133002-Մամուլի_տեսություն_09.02.2021
Չնայած բազմաթիվ մարտահրավերներին, իսլամական հեղափոխության հաղթանակից 42 տարի անց, այն շարունակում է իր ուղին:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Փետրվար 09, 2021 06:28 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 09.02.2021

Չնայած բազմաթիվ մարտահրավերներին, իսլամական հեղափոխության հաղթանակից 42 տարի անց, այն շարունակում է իր ուղին:

Քեյհան օրաթերթ

Ամերիկյան-սաուդական կոալցիաին, փակելով Եմենի օդանավակայանը, 80 հազար հիվանդների հասցրել է մահվան շեմին

Եմենի մայրաքաղաք Սանաայի միջազգային օդանավակայանի գլխավոր տնօրեն Խալիդ ալ-Շարիֆը նշել է, որ սաուդյան կոալիցիայի կողմից քաղաքի օդանավակայանը  փակելու հետևանքով, վերջին չորսուկես տարիների ընթացքում, ավելի քան 80,000  եմենացի հիվանդներ, ովքեր պետք է մեկնեին արտասահման բուժում ստանալու նպատակով, կորցրել են իրենց կյանքը:

Նա հավելել է, որ Եմենում ընթացող պատերազմի ու երկրի շրջափակման հետևանքով, ավելի քան 450 հազար հիվանդ ունի արտերկրում բուժում ստանալու կարիք:

 

Խորասան օրաթերթ

Բահմանի 22-ն ԱՄՆ-ու  Իրանի շահի դեմ աշխարհի ամենաժողովրդական հեղափոխության հաղթանակի օրն է

Ամերիկացիները մինչև վերջին օրը փորձեցին պահպանել Փահլևի ռեժիմը: Սակայն Իրանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ յանկիների գնահատականները սխալ էին:  Իրականում, Սպիտակ տան պաշտոնյաներին տրամադրևված ամերիկյան հետախուզական ծառայությունների տվյալները չէին համապատասխանում այն իրավիճակին, որ տիրում էր Իրանի հասարակության շրջանում:

Հենվելով այդ տեղեկատվության վրա, ամերիկացիները, շահի փախուստից 12 օր առաջ, Իրան գործուղեցին գեներալ Հեյզերին: Ամերիկացի գեներըլը, որի ուսադիրների վրա կար չորս աստղ, եկել էր խաղալու Քերմիթ Ռուզվելտի դերը: Ռուզվելտն  Իրանում 1953 թ օգոստոսին  տեղի ունեցած հեղաշրջման ղեկավարն էր, որի արդյունքում տապալվեց Մոսադդեղի ժողովրդավարական իշխանությունը և երկրի ղեկավարությունը վերադարձվեց շահին:

 

Իրան օրաթերթ

Նեթանյահուն մեղադրվում է կոռուպցիայի մեջ

Կոռուպցիոն երեք գործերը, որոնք ժամանակագրական առումով մեկը մյուսից ավելի խոշոր են, Իսրայելի վարչապետի 12 տարվա իշխանության արդյունքն են: Այս դատական գործերի շրջանակում Բենիամին Նեթանյահուն երեկ ներկայացել է դատարան: Ննա կարող է դատապարտվել 10 տարվա ազատազրկման:

Եվ այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Նեթանյահուն մտադիր է մասնակցել վերջին չորս տարիների ընթացքում երրորդ ընտրություններին:

Ըստ Deutsche Welle լրատվական կայքի, 71-ամյա Նեթանյահուն Իսրայելի առաջին վարչապետն է, ով դատարանի առջև է կանգնում պաշտոնավարման ընթացքում: Նախորդ տարվա գարնանից հետո,  Նեթանյահուն դատարան է ներկայանում արդեն երկրորդ անգամ: 

 

Իրան օրաթերթ

Իրանի դրոշակակի ր ազգը

Իսլամական հեղափոխության հաղթանակից անցել է 42 տարի: Այս ընթացքում, երկրի առաջընթացն ու զարգացման ուղղությամբ իր նապատակներին հասնելու համար,  հակառակ թշնամություններին, տնտեսական ճնշումներին,  իսլմական համակարգն  անցել է բազմաթիվ ճգնաժամերի միջով և ունեցել վերելքներ: Այս ճանապարհին իրենց ներդրումն են ունեցել տարբեր սերունդներ, որոնք ղեկավարել են հեղափոխական մեծ թվով ծրագրեր՝ հասարակական, քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում: Եվ բարեբախտաբար, հեղափոխության ընթացքը ցույց է տվել, որ իսլամական հանրապետության վարչակարգը, հեղափոխության  առաջնորդի ղեկավարությանմբ,  հեղափոխական ու մասնագետ ուժերի վրա հնվելով և ջիհադական հոգեբանության շնորհիվ, մնացել է կայուն:

Եվ այսօր, հեղափոխուրթյան կյանքից  4 տասնամյակ անց, բազմաթիվ փորձագետների կարծիքով,  երկրի ղեկավարությունը պետք է վստահել նոր սերնդին, որը  նախաձեռնող է և աշխատանք ստեղծող, և դա  կարող է նոր էջ բացել երկրի զարգացման պատմության մեջ:

 

armenpress.am

ԱՄՆ-ում դատարանը մերժել է Թրամփի նախկին զինակցի գործով նոր հետաքննության՝ իշխանությունների պահանջը

 Նյու Յորքի օկրուգի վերաքննիչ դատարանը մերժել Է դատախազության վճռափոխության գանգատը՝ Փոլ Մանաֆորտի՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավարի նկատմամբ կրկնական հետաքննություն սկսելու պահանջը: Փետրվարի 8-ին այդ մասին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաընկերության տվյալներով՝ համապատասխան վճիռը կայացվել Է անցյալ շաբաթ: Այսպիսով, վերաքննիչ դատարանը համաձայնվել Է ստորին ատյանի դատարանի վճռին, որն, իր հերթին, բռնել Է Մանաֆորտի փաստաբանների կողմը: Փաստաբանները պնդել են, որ նրան չի կարելի երկու անգամ պատասխանավտության ենթարկել միեւնույն իրավախախտումների համար: 2019 թվականի մարտին դատախազությունը Մանաֆորտին առաջադրել Է ֆինանսական մեքենայություններ մեղադրանքներ. այդ թվում «տարվա ընթացքում բնակարանային հիփոթեքի խարդախ սխեմայի եւ կեղծ փաստաթղթերի ձեւակերպման իրականացման մեջ՝ ապօրինի միլիոնավոր դոլարներ ստանալու նպատակով»:

Նրա փաստաբանները պնդել են, որ մեղադրանքներից որոշները, որոնց մասին խոսվում Է, ավելի վաղ իրենց սպասարկյալին են առաջադրվել ուրիշ դատարաններում, նրա նկատմամբ արդեն կայացվել Է դատավճիռ: Պաշտպաններն ընդգծել են, որ Մանաֆորտին չի կարելի երկու անգամ պատժել միեւնույն խախտումների համար: 2019 թվականի դեկտեմբերին դատարանը համաձայնվել Է փաստաբանների փաստարկներին եւ դադարեցրել քննությունը: Հետագայում դատախազությունը փորձել Է վիճարկել այդ վճիռը: Այն վճռափոխության գանգատ Է տվել, որտեղ պնդել Է, որ մեղադրանքների Էությունը տարբերվում Է այն հանցագործություններից, որոնց համար Մանաֆորտին ավելի վաղ պատժել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Հոնդուրասի նախագահի նկատմամբ

Միացյալ Նահանգները հետաքննություն են կատարում Հոնդուրասի նախագահ Խուան Օռլանդո Էռնանդեսի եւ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ թմրանյութերի ապօրինի շրջանառության գործով: Փետրվարի 8-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշել Է գործակալությունը, տեղեկատությունն այն մասին, որ Հոնդուրասի նախագահը դարձել Է հետաքննության օբյեկտ, հայտնվել Է սոսկ փետրվարի 5-ի երեկոյան: Ըստ որում տակավին անցյալ տարվա մայիսին ԱՄՆ-ի դատախազությունը հայտարարել Էր, որ Էռնանդեսը «միլիոնավոր դոլարներ Է ստացել թմրանյութերի ապօրինի շրջանառությունից եւ փոխարենը թմրավաճառներին խոստացել Է պաշտպանություն դատախազությունից, իրավապահ մարմիններից եւ ԱՄՆ արտահանձնումից»:

Էռնանդեսն ինքը կտրականապես ժխտում Է որեւԷ կապը թմրավաճառների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Լեհաստանում տղամարդուն 3.5 մլն դոլար կփոխհատուցեն 18 տարի բանտում անցկացնելու դիմաց

Լեհաստանի բնակիչ Տոմաշ Կոմենդան շուրջ 3.5 մլն ԱՄՆ դոլար փոխհատուցում կստանա բանտում 18 տարի առանց մեղավորության անցկացնելու դիմաց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

18 տարի առաջ Լեհաստանի քաղաքներից մեկում մահացել էր 15 տարեկան մի աղջիկ, ում բռնաբարել էին և սառնամանիքին թողել դրսում: Կատարվածի համար մեղավոր էր ճանաչվել 23-ամյա Կոմենդան, ում 25 տարվա ազատազրկման էին դատապարտել:

Վերջերս գործում նոր մանրամասներ էին ի հայտ եկել, որոնք ապացուցել էին, որ Տոմաշ Կոմենդան անմեղ է. նա ազատ էր արձակվել:

Ազատ արձակվելուց հետո Կոմենդան որոշել էր պետությունից փոխհատուցում պահանջել բանտում անցկացրած տարիների դիմաց, ինչն էլ բավարարվել է:

 

.panarmenian.net

ԱԻՆ․ ԱԹՍ-ներով որոնողափրկարարական աշխատանքների մոդել է մշակվում

 Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետներն անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) որոնողափրկարարական աշխատանքներում օգտագործելու գիտահետազոտական աշխատանքներ են նախաձեռնել:

Անօդաչու թռչող սարքերը կարող են բարձր արդյունավետությամբ աշխատել ոչ միայն աղետներից հետո որոնողափրկարարական աշխատանքներում, այլև մոլորված արշավախմբերին և զբոսաշրջիկներին օգնության հասնելու հարցում:

Փետրվարի 4-8-ը Ստեփանավանի հարակից տարածքում դաշտային փորձեր են արվել:

Համապատասխան ուսումնասիրությունների և գործնական աշխատանքների արդյունքում կձևավորվի անօդաչու թռչող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում օգտագործելու մոդել, որը կարող է օգտակար և կիրառելի լինել փրկարարների համար:

 

.panarmenian.net

Կենսաբանները հեպատիտ B-ի բուժման 2 նոր մեթոդ են մշակել

Կենսաբանները հեպատիտ B-ի բուժման 2 նոր մեթոդ են մշակել, հետազոտությունը հրապարակվել է Gut հանդեսում։ Մեկը հիմնված է ՌՆԹ-ինտերֆերենցիայի, մյուսը՝ ինտերֆերոն ալֆայի ներարկման վրա։

Երկու մոտեցումն էլ զգալի նվազեցրել են վիրուսային ԴՆԹ-ի ակտիվությունը և վերականգնել SMC5/6 սպիտակուցային համակարգը, որը ևս կարող է ապաակտիվացնել վիրուսի քրոմոսոմը, սակայն ամբողջությամբ ձերբազատվել բջիջներում ԴՆԹ վիրուսներից դեռ չի հաջողվել, գրում է nplus1.ru-ն։

Վիրուսային հեպատիտների 2 տարբերակ կա՝ թեթև և ավելի ծանր։ Թեթևն առաջացնում է հեպատիտ A, որը փոխանցվում է ջրի և սննդի միջոցով և լյարդի քրոնիկ հիվանդություններ չի առաջացնում, նաև հազվադեպ է մահվան հանգեցնում։ Ավելի լուրջ հետևանքներ են ունենում հեպատիտ B-ն և C-ն։ Հեպատիտ B-ի վիրուսով աշխարհում մոտ 250 մլն մարդ կա, ընդ որում՝ մոտ 800,000 մարդ է ամեն տարի մահանում վիրուսի առաջացրած լյարդի ցիռոզից և քաղցկեղից։

Հեպատիտ B-ն վնասում է լյարդի բջիջները՝ վերածելով դրանք վիրուսների հավաքման «ֆաբրիկայի», բջիջները դադարում են ճիշտ աշխատել և կիսվել, ինչն էլ ծանր հիվանդություն է առաջացնում։

Այժմ հեպատիտ B-ի բուժման համար հակառետրովիրուսային դեղամիջոցներ են օգտագործում, որոնք ճնշում են վիրուսային գենոմի նոր պատճեններ սինթեզող ֆերմենտների ակտիվությունը։ Հիվանդն այդպիսի դեղամիջոցները պետք է ընդունի մինչև կյանքի ավարտը, քանի որ դրանք չեն ձերբազատում վիրուսից, այլ միայն ճնշում են դրա բազմացումը։

Համբուրգ-Էպենդորֆի համալսարանական բուժկենտրոնի հետազոտողները Լենա Ալվեյսի գլխավորությամբ թեստավորել են հեպատիտ B-ի բուժման նոր մեթոդները։ Չնայած դեռ չի հաջողվել ձերբազատվել վիրուսի մինիքրոմոսոմների ԴՆԹ-ից ամբողջությամբ, հետազոտությունը վկայում է, որ թերապիայի նոր մոտեցումները կարող են զգալի նվազեցնել դրա ակտիվությունը և, ի տարբերութէյուն, հակառետրովիրուսային թերապիայի, վերականգնել SMC5/6 համակարգը։

Դեռևս 1976թ․ Նոբելյան մրցանակ է շնորհվել հեպատիտ B-ի վիրուսի բացահայտման համար, իսկ հեպատիտ C-ի բուժման գործում ներդրման համար մրցանակը շնորհվել է 2020-ին՝ Հարվի Ալթերին, Մայքլ Հյութոնին և Չարլզ Ռայսին։