Մեկնաբանություն. Իրանի պաշտպանության նախարարի խոհեմ պատասխանը սիոնիստների վերջերս հնչեցրած սպառնալիքներին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i133074-Մեկնաբանություն._Իրանի_պաշտպանության_նախարարի_խոհեմ_պատասխանը_սիոնիստների_վերջերս_հնչեցրած_սպառնալիքներին
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հայտարարել է. «Իրանին սպառնալու Իսրայելի ձայնը բարձր է, բայց գործնականում այդ ռեժիմը չունի որևէ քայլ անելու համարձակություն և կարողություն»:
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Փետրվար 09, 2021 15:13 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրանի պաշտպանության նախարարի խոհեմ պատասխանը սիոնիստների վերջերս հնչեցրած սպառնալիքներին

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հայտարարել է. «Իրանին սպառնալու Իսրայելի ձայնը բարձր է, բայց գործնականում այդ ռեժիմը չունի որևէ քայլ անելու համարձակություն և կարողություն»:

Իրանի պաշտպանության և Զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին երկուշաբթի օրը Ղազվին նահանգի վարչական խորհրդի  նիստի շրջանակում կայացած ճեպազրույցում այդ հայտարարությամբ հանդես գալով ասել է.«Իսրայելը նման է կենդանու, որն ունի լայն բերան, որ բղավում ու սպառնում է, բայց ունի փոքր մարմին և աննշան  ուժ և չունի կարողություն Իրանի դեմ իր սպառնալիքներն իրականացնելու համար»:

Բռնությունն ու ռազմատենչությունը կազմում են  Իսրայելի բանակի կենտրոնական միջուկը, և ըստ արևմտյան հաստատությունների, այդ թվում  Gallup- ի վիճակագրական տվյալների՝  աշխարհի ամենամեծ ռազմական բյուջեն պատկանում է ԱՄՆ-ին, և ինչ-որ չափով Իսրայելին: Բայց հարց է ծագում, թե ինչու ԱՄՆ-ն և Իսրայելը այս  տարիներին համարձակություն  չունեցան հարձակվել Իրանի վրա:

1357 թվականի իրանական բահման ամսի 19-ին, Իրանի իսլամական հանրապետության հիմնադիր հոգելույս Իմամ Խոմեյնիի հետ ավիացիոն ուժերի պատմական ուխտակցության տարեդարձի առիթով կիրակի առավոտյան, ԻԻՀ բանակի օդուժի մի խումբ հրամանատարների ու պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Տարածաշրջանում ԱՄՆ-ի հետ կապված ռեժիմների, հատկապես Սիոնիստական ​​ռեժիմի խառնաշփոթության ու  խուճապի և վերջերս թույլ տված նրանց անհեթեթությունների պատճառը  միջազգային և  ներքին ասպարեզում ԱՄՆ-ի  անկման  կապակցությամբ վախ ու տագնապն է»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նշել է.«ԱՄՆ-ի ու Եվրոպայի բարձրացրած աղմուկը և նրանց միավորվելը առավելագույն ճնշում գործադրելու համար, նախկին ձախողված քաղաքականությունների կրկնությունն է, որ  այս ժամանակահատվածում ավելի բացահայտվեց այդ քաղաքականության ձախողման ոլորտները:

Այս շրջանակում է գնահատվում Իրանի դեմ Իսրայելի ռեժիմի սպառնալիքները:

Սպառնալիքներին դիմակայելու հարցում ԻԻՀ Զինված ուժերն ապացուցել են, որ ունեն հակադարձելու  և կանխարգելելու մեծ ուժ: Ինչպես Իրանի պաշտպանության նախարարն է նշել, գեներալ Սոլեյմանիի նահատակության ժամանակ որևէ մեկը չէր պատկերացնում, որ մի երկիր կկարողանա թիրախավորել ԱՄՆ-ի ռազմաբազան, սակայն ԻՀՊԿ-ը պատասխանելով ամերիկացի ագրեսոր ուժերի ահաբեկչական քայլին, 2020 թվականի  հունվարի 8-ին ավելի քան 10 հրթիռով հարձակման ենթարկեց Իրաքի Ալ-Անբար նահանգում գտնվող ամերիկյան Այն ալ-Ասադ ռազմաբազան:

Իրանի իսլամական հանրապետական պաշտպանական ուժն այն մակարդակում է գտնվում, որ այսօր թշնամին չի համարձակվի ռազմական առճակատման դուրս գալ Իրանի դեմ և միայն ռազմական հռետորաբանություն է կիրառում, գործնական քայլ անելու կարողություն չունի: Կարճ ժամանակահատվածում երկրում անցկացվեց ցամաքային, օդային, ծովային և պաշտպանական 10 խոշոր զորավարժություն, որոնք ցույց տվեցին Իրանի զինված ուժերի բարձր պատրաստվածությունը: Ուստի Իրանի թշնամիները ստիպված են հաշվի նստել Իրանի ռազմական կարողության հետ, հակառակ դեպքում մեծ սխալ թույլ կտան, որի համար ծանր գին են վճարելու:

Իրանի դեմ սպառնալիքներով, սիոնիստները փորձում են  հակաքարոզչություն իրականացնել, ինչը նորություն չէ, իսկ մյուս կողմից անկարողությունից ու անճարակությունից ելնելով, նյարդային հակազդեցություններ են ցուցաբերում: Նրանք վախենում են տարածաշրջանում ուժի հավասարումնեը փոխվեն և ԱՄՆ-ի ռազմական ուժն անկում ապրի: Այս երկու բաղադրիչների կողքին, մյուս անհերքելի փաստն Իրանի իսլամական հանրապետության հզորությունն է կանխարգելման և  սպառնալիքներին պատասխանելու հարցում: