Մեկնաբանություն - Հայացք Իրանի և Հայաստանի հետագա համագործակցությանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i133128-Մեկնաբանություն_Հայացք_Իրանի_և_Հայաստանի_հետագա_համագործակցությանը
Իրան-Հայաստան տնտեսական և առևտրային համագործակցությունն աճում է աննախադեպ տեմպերով:
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Փետրվար 10, 2021 13:46 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Հայացք Իրանի և Հայաստանի հետագա համագործակցությանը

Իրան-Հայաստան տնտեսական և առևտրային համագործակցությունն աճում է աննախադեպ տեմպերով:

Անկասկած, երկկողմ համագործակցության աճը խոստանում է ապագայում երկկողմ հարաբերությունների ընդլայնում: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քորոբյանը, հայտարարելով Իրանի և Հայաստանի միջև առևտրի ավելացման մասին նշել է, որ առաջիկա վեց ամիսների ընթացքում Իրանի և Հայաստանի միջև առևտուրը կավելանա 2,5 անգամ:

Նա ասել է, որ Հայաստանի կառավարությունն աշխատում է նպաստել իրանական ապրանքների տեղափոխմանը և վերացնել գոյություն ունեցող խոչընդոտներն ու սահմանափակումները: Իրանը և Հայաստանը, որպես հարևան երկու երկրներ, ունեն  երկկողմ հարաբերությունների ընդլայնման բազմաթիվ հնարավորոևթյուններ: Որպես  օրինակ տնտեսական ոլորտում կա փոխադարձ հարաբերությունների ընդլայնման հսկայական ներուժ: Հատկապես հաշվի առնելով, որ Թեհրանի ու Երևանի հարաբերությունները կենտրոնացած են Իրանի տնտեսության ու առևտրի վրա, իսկ արտաքին քաղաքականության ոլորտում Իրանի առաջնահերթությունը հարևան երկրների հետ համագործակցությունն է:

Այնուամենայնիվ, Իրանը և Հայաստանը մինչ այժմ չեն կարողացել լիարժեք օգտվել այդ ներուժից: Փորձագետներն ընդգծում են, որ Իրանը և Հայաստանը, տարածաշրջանում պայծառ ապագա ունենալով, պետք է բոլոր ջանքերը գործադրեն տնտեսական, քաղաքական և մշակութային նշանակալի նվաճումների հասնելու համար:

Քաղաքական փորձագետ և վերլուծաբան, Երևանի պետական ​​համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Դոկտոր Վարդան Ոսկանյանը,  կարծում է.« Տնտեսական ոլորտում երկու երկրների պաշտոնյաների հնարավոր օրակարգը կարելի է դիտարկել ուսումնասիրելով այնպիսի նախագծեր, ինչպիսիք են Պարսից ծոց-Սև ծով միջանցքը և երկու երկրների միջև գազի և էլեկտրաէներգիայի փոխանակումը, որոնք կարևոր են ոչ միայն տնտեսապես, այլև աշխարհաքաղաքական տեսակետից»:

Հայաստանը դիտարկվում է որպես Իրանի համար անվտանգ երթուղի` այլ երկրների, հատկապես Եվրոպայի հետ շփվելու համար և այդ եզակի հնարավորությունը պետք է լավագույնս օգտագործել: Տնտեսական համագործակցության ոլորտում Թեհրան-Երևան համագործակցության ձեռքբերումների թվում են գազի և էլեկտրաէներգիայի փոխանակումը, ապրանքների տարանցումը և երկու երկրների միջև զբոսաշրջային հարաբերությունների ընդլայնումը: 

Չնայած երկկողմ առևտրային համագործակցությունն ընդլայնելու երկու երկրների պաշտոնյաների անկարողությանը, ներկայումս իրանական ապրանքների արտահանումը Հայաստան ներառում է քիմիական նյութեր, լվացող միջոցներ, սննդամթերք, միր և բանջարեղեն, հագուստ և տարբեր շինանյութեր: Իրանի և Հայաստանի միջև առևտրի ծավալը կազմում է տարեկան մոտ 400-ից 500 մլն դոլար:

Բացի այդ, Իրանի և Հայաստանի միջև կա լայնածավալ համագործակցության հնարավորություն, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունն ու հարևան երկրի հողերի մշակումը, հատկապես, որ Հայաստանի հողերի մեծ մասն անմշակ է:

Իրանն ու Հայաստանն ունենալով պատմամշակութային ընդհանրություններ, կարող են ընդլայնել փոխհարաբերությունները տնտեսական և առևտրի  ոլորտներում և  երկու երկրների միջև առևտուրը կարող է հասնել մինչև տարեկան երեք միլիարդ դոլարի: