Մամուլի տեսություն 10.02.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i133134-Մամուլի_տեսություն_10.02.2021
Իրանում մեկնարկել է համընդհանուր պատվաստման ծրագիրը և շուտով բոլոր քաղաքացիները կպատվաստվեն:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Փետրվար 10, 2021 14:10 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 10.02.2021

Իրանում մեկնարկել է համընդհանուր պատվաստման ծրագիրը և շուտով բոլոր քաղաքացիները կպատվաստվեն:

Իրան օրաթերթ

Թուրքիայի ազգային տիեզերական ծրագրի նպատակն է մինչև 2023 թվականը հասնել Լուսին

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարայի տիեզերական ծրագրի նպատակներից մեկը ներքին կարողությունների վրա հենվելով, մինչև 2023 թվականի ավարտը Լուսնի մակերևույթի վրա վայրէջք կատարելն է:

Անկարայում գտնվող կենտրոնում Ազգային տիեզերական ծրագրի ներկայացման ժամանակ ունեցած ելույթում, Ռեջեփ Թայիբ Էրդողանն ասել է. «Ազգային տիեզերական ծրագրի առաջին և ամենակարևոր նպատակը Թուրքիայի հանրապետության հիմնադրաման 100 ամյակի կապակցությամբ, 2023թ. Լուսնի վրա վայրէջք կատարելն է»:

Խոսելով ծրագրի մյուս նպատակների մասին, Էրդողանն ասել է, որ նախատեսվում է գործարկել ապրանքանիշ, որը մրցունակ կլինի նոր սերնդի արբանյակների արտադրության ոլորտում:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Լեռնային Ղարաբաղում ականի վրա պայթել է 14 մարդ

Ադրբեջանի գլխավոր դատախազի գրասենյակը հայտարարել է, որ Ղարաբաղյան պատերազմում հրադադարի հաստատումից առ այսօր, ականների պայթյունից զոհվել է 14, վիրավորվել՝ 60 քաղաքացի:

Մոսկվայում Հայաստանի, Ադբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև  հրադադարի մասին համաձայնության ստորագրումից երեք ամիս անց, Ադրբեջանը հրապարակել է ականների պայթյուններից գրանցված զոհերի վերաբերյալ վիճակագրությունը:

 

Էթեմադ օրաթերթ

60 միլիոն իրանցի, մինչև  հաջորդ տարի կպատվաստվի կորոնավիրուսի դեմ

Իրանի առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների կառավարման կենտրոնը հայտարարություն է տարածել կորոնավիրուսի համընդհանուր պատվաստման ծրագրի մասին: Հայտարարության մեջ ասված է, որ մինչև հաջորդ տարի, 60 միլիոն իրանցի կստանա կորոնավիրուսի պատավստանյութի 120 միլիոն դեղաչափ: Ըստ այդմ ամեն օր, երկրում կպատվաստվի 210 հազար քաղաքացի:

Ծրագրի առաջին նպատակը մահացության ցուցանիշները նվազեցնելն է, այնուհետև վիրուսի փոխանցման շղթան կտրելն ու ի վերջո համաճարակը հաղթահարելը:

Ծրագրի ավարտին, պատվաստված կլինի բնակչության առնվազն 70 տոկոսը, կամ մոտավորապեսղ 60 միլիոն մարդ: Հաշվի առնելով, որ մեկ անձին ներարկվում է պատավստանյութի երկու դեղաչափ, ծրագրի համար կօգտագործվի 120 միլիոն դոզա պատվաստանյութ:

 

armenpress.am

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Էսկադրային ականակիրները դուրս են եկել Սեւ ծովից

 ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Porter եւ Donald Cook Էսկադրային ականակիրները դուրս են եկել Սեւ ծովի ջրատարածքից ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ գործընկերների հետ 17-օրյա գործողություններից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 10-ին հաղորդել Է Կիեւում ամերիկյան դեսպանության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Ուկրաինայի ռազմածովային ուժերը ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերի հետ համատեղ վարժանքներ են անցկացրել Սեւ ծովի ջրատարածքում:

«ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Porter եւ Donald Cook Էսկադրային ականակիրները դուրս են եկել Սեւ ծովից ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ գործընկերների հետ 17-օրյա գործողություններից հետո»,-ասվում Է դեսպանության հաղորդագրության մեջ, որը զետեղվել Է Twitter-ում:

Ինչպես ավելի վաղ հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՆԱՏՕ-ում օգտվում են առիթից՝ Ռուսաստանի սահմանների մերձակայքում ավելի շատ տեխնիկա եւ գումարտակ տեղակայելու համար, հիանալի գիտենալով, որ Մոսկվան որեւիցե մեկի վրա հարձակվելու պլաններ չունի:

«Ռուսաստանյան սպառնալիքի» մասին հայտարարությունները պարբերաբար հնչում են արեւմտյան, ամենից հաճախ մերձբալթյան երկրների եւ Լեհաստանի, քաղաքական գործիչների շուրթերից: ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենն ավելի վաղ հայտարարել Էր, որ դաշինքին անդամակցելու համար Ուկրաինայից պահանջվում Է հասնել մի շարք չափանիշների, որոնց իրականացման վրա մեծ քանակությամբ ժամանակ կգնա:

Փորձագետները կարծում են, որ Կիեւը չի կարողանա ՆԱՏՕ-ի անդամակցությանը հավակնել առաջիկա 20 տարում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Թրամփը մտադիր է ուժեղացնել իր դիրքերը կուսակցությունում իմփիչմենթից հետո. Politico

  ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում Է վերադառնալ ակտիվ քաղաքական գործունեության ԱՄՆ-ի Կնգրեսի Սենատում իր իմփիչմենթի ընթացակարգի ավարտից հետո եւ մտադիր Է դրա արդյունքներով սոսկ ուժեղացնել իր դիրքերը Հանրապետական կուսակցությունում: Փետրվարի 9-ին այդ մասին գրել Է Politico թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ Սպիտակ տան նախկին ղեկավարի շրջապատից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կապիտոլիումի գրոհի պահից մեկ ամիս Է անցել, եւ ես կասեի, որ Հանրապետական կուսակցությունը մեծավ մասամբ վերստին համախմբվում Է (Թրամփի) անձի շուրջը»,- հրատարակությանը հայտարարել Է հանրապետականի նախընտրական շտաբի նախկին աշխատակիցը:

Ըստ որում, ինչպես նշում Է հրատարակությունը, Թրամփն ինքը համոզված Է, որ արդարացված կլինի Սենատի կողմից, եւ հետաքննության արդյունքներով սոսկ կուժեղացնի իր դիրքերը կուսակցությունում: Սպիտակ տան նախկին ղեկավարի օգնականների կարծիքով՝ իմփիչմենթի գործընթացն առայժմ ավելի շուտ ձեռնտու Է նրան: Մասնավորապես, այն վրդովմունքի ալիք Է բարձրացրել կուսակցության շարքային անդամների շրջանում, ուղղված այդ թվում այն հանրապետականների դեմ, ովքեր փորձել են ուրանալ Թրամփին եւ կուսակցությունը շեղել նրա ուղեգծից:

Իմփիչմենթը, Թրամփի դաշնակիցների կարծիքով՝ նախկին նախագահին թույլ Է տալիս պարզել այդ «փախստակներին» եւ միջոցներ ձեռնարկել նրանց դեմ: Ըստ որում կուսակցության շարքային անդամների վրդովմունքը սոսկ ուժեղացնում Է Թրամփի պաշտպանությունը:

Ինչպես նշել Է Politico-ն, հանրապետականն այս պահին դիտավորյալ հանդես չի գալիս եւ ոչ մի կարգի կարեւոր հայտարարություններ չի անում, քանի դեռ Սենատում շարունակվում Է հետաքննությունը: Դրա փոխարեն նա գրեթե ամբողջ ազատ ժամանակն անցկացնում Է գոլֆ խաղալով: Թրափի նախկին օգնականներից մեկը ենթադրել Է, թե ԱՄՆ-ի նախկին ղեկավարն այդ կերպ փորձում Է անտարբերություն ցուցադրել Կոնգրեսում տեղի ուենցող քննության նկատմաբ:

Ըստ որում Թրամփի օգնականներն սպասում են, որ իրադրությունը կարող Է փոխվել իմփիչմենթի ընթացակարգի ավարտից հետո, եւ նախկին նախագահը կսկսի աստիճանաբար կրկին երեւալ հանրությանը եւ «կձգտի վրեժ լուծել այն հանրապետականներից, ովքեր, ինչպես ինքն Է կարծում, կտրել են իր ճանապարհն այն բանից հետո, երբ ինքը հեռացել Է իր պաշտոնից»: Հրատարկությունը, սակայն, նշում Է, որ առայժմ մինչեւ վերջ պարզ չի մնում, թե հատկապես ինչ միջոցներ կարող Է ձեռնակել Թրամփը կուսակցության՝ իրենից երես թեքած անդամներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

AstraZeneca-ի պատվաստանյութը հավանություն է ստացել Հրվ. Կորեայում

 Հարավային Կորեայի սննդամթերքի և դեղամիջոցների անվտանգության նախարարությունը փետրվարի 10-ին հավանություն է տվել Covid-19-ի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութի կիրառմանը բոլոր մեծահասակների, այդ թվում` 65-ն անց անձանց համար։

Նախարարությունը, այնուամենայնիվ, զգուշացրել է տարեցների պատվաստման առումով, որ ըստ փորձագետների, դեռ բավարար տվյալներ չկան, թե այն արդյունավետ է այդ տարիքային խմբի համար, գրում է Swissinfo.ch-ն։

Միաժամանակ նախարարությունը պահանջել է, որ պատվաստանյութը մշակած ընկերությունը լրացուցիչ տվայլներ տրամադրի ընթացիկ կլինիկական փորձարկումների մասին 18-ից բարձր անձանց շրջանում։

Պատվաստանյութի առաքումը Հարավային Կորեա կսկվսվի փետրվարի 24-ից։

Գերմանիայի պատվաստանյութերի կոմիտեն առաջարկել է AstraZeneca ընկերության՝ Covid-19-ի դեմ պատվաստանյութը ներարկել միայն 65 տարեկանից ցածր մարդկանց։ Հայաստանն արդեն հայտնել է, որ բնակչության 3%-ի համար պատվաստանյութ ձեռք կբերի AstraZeneca-ից։ Նշվել է, որ համաճարակային իրավիճակից և պատվաստանյութի առկայությունից ելնելով՝ հաջորդ փուլում կպատվաստվեն դասախոսները, ուսուցիչները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, զինծառայողները, արդարադատության ոլորտի աշխատակիցները, հանրային տրանսպորտի աշխատակիցները, պետական ծառայողները:

 

panarmenian.net

ՌԴ-ում կորոնավիրուսի արագ ախտորոշման թեստ են մշակել

«Ռոսպոտրեբնադզորի» համաճարակաբանության գիտահետազոտական կենտրոնում կորոնավիրուսի ախտորոշման էքսպրես-թեստ են մշակել, որը 3-4 անգամ կրճատում է թեստավորման ժամանակը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ կորոնավիրուսի թեստավորման համար պահանջվող 48 ժամը շատ է, որից հետո «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան հայտարարել էր, որ թեստի արդյունքների տրամադրման ժամկետը նախատեսվում է կրճատել մինչև 24 ժամ։

«Ռեագենտների նոր հավաքածուն թույլ է տալիս 5 և ավելի անգամ կրճատել ամպլիֆիկացիայի ժամկետը, իսկ թեստավորման ընդհանուր ժամկետը՝ 3-4 անգամ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, գրում է «Վեդոմոստին»։

Թեստավորումը 1-1.5 ժամ կպահանջի՝ կախված նմուշից, սովորական ՊՇՌ-ի դեպքում 4-5 ժամի փոխարեն։ Նոր թեստի միջոցով հնարավոր կլինի ի հայտ բերել վարակը վաղ շրջանում և օպերատիվ կերպով սահմանափակել վարակակրի շփումներն այլ մարդկանց հետ։

Թեստը կոչել են «ԱմպիլՍենս SARS-CoV-2-IT», այն գրանցվել է փետրվարի 3-ին։

Թեստը կարող է կիրառվել ՌԴ-ում արդեն առկա ախտորոշման լաբորատորիաների բազայի վրա։ Դրա բոլոր բաղադրիչներն արտադրվում են «Ռոսպոտրեբնադզորի» համաճարակաբանության գիտահետազոտական կենտրոնում։

Փետրվարի 8-ի տվյալներով ՌԴ-ում կորոնավիրուսի առկայության 105 մլն լաբորատոր հետազտոթյուն է կատարվել, վարակն ախտորոշվել է 3․9 մլն ռուսաստանցիների մոտ։