Մամուլի տեսություն 12.02.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i133298-Մամուլի_տեսություն_12.02.2021
ԻԻՀ առաջնորդի ուղերձը Վլադիմիր Պուտինին, տարածաշրջանային հարևանների նկատմամբ Իրանի ուշադրության ապպացույցն է:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Փետրվար 12, 2021 13:43 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 12.02.2021

ԻԻՀ առաջնորդի ուղերձը Վլադիմիր Պուտինին, տարածաշրջանային հարևանների նկատմամբ Իրանի ուշադրության ապպացույցն է:

Իրան օրաթերթ

Հանրապետական կուսակցության տասնյակ նախկին պաշտոնյաներ փորձում են ձևավորել Թրամփի ընդդիմադիր նոր կուսակցություն

Չորս իրազեկ աղբյուր հաղորդել են, որ Հանրապետական կուսակցության տասնյակ պաշտոնյաներ, որոնք եմ են Թամփի քաղաքականությանը և համոզված են, որ նա քայքայել է երկրի ժողովրդավարությունը, բանակցություններ են վարում, որպեսզի ձևավորեն՝ աջ-չափավոր ուղղվածությամբ նոր կուսակցություն բ:

Ըստ այդ աղբյուրների, կուսակցությանը կարող են ադամակցել նախկին հանրապետական պաշտոնյաներ՝  Ռոնալդ Ռեյգանի, հայր և որդի Բուշերի, ինչպես նաև Թրամփի  կառավարությունից:

Անցած ուրբաթ օրը կայացած տեսակոնֆերանսում, 120 հոգի քննարկել են այս հարցը: Աջ պահպանողականների  նոր ձևավորվող կուսակցության հիմքում Սահմանադրությունը հարգեելը և օրենքի շրջանակում աշխատելն է: Այս ոլորտները Թրամփի պաշտոնավարման ժամանակ ամենաշատն են տուժել:

 

Ջամե ջամ օրաթերթ

Մանրամասներ իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի՝ Պուտինին ուղղված ռազմավարական ուղերձից

 Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի միջազգային հարցերով հատուկ օգնականը մանրամասներ է հաղորդել Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի կողմից Ռուսաստանի նախագահին ուղղված նամակի վերաբերյալ:

Հինգշաբթի օրը  KHAMENEI.IR տեղեկատվական կայքին տված հարցազրույցում, անդրադառնալով իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ  Խամենեիի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղղած նամակին, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի միջազգային հարցերով հատուկ օգնականն ասել է.«Այսօր իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն համարվում է այն դեմքերից, ով  ճիշտ է ընկալում միջազգային հարաբերությունները և համաշխարհային քաղաքականությունները, և նրա տեսակետներն արժանանում են  մեծ ուշադրության, իսկ  նրա կողմից միջազգային ասպարեզում  գծված  ճանապարհային քարտեզները  դիտվում են որպես նոր գաղափարներ՝ նոր աշխարհակարգի ձևավորման գործում»:

Ամիր Աբդոլլահյանը հավելել է.«Իսլամական հեղափոխության մեծարգո  առաջնորդը շեշտում է, որ արտաքին քաղաքականության մեջ պետք է գործել հավասարակշռված: Այսինքն վարել «ո՛չ Արևելք, ո՛չ Արևմուտք» քաղաքականությունը,  անկախությունը պահպանելու համար և  պահպանել արտաքին հարաբերությունները աշխարհի հետ»:

Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Երկու երկրի ռազմավարական հարաբերություններն ամրապնդման շրջանակում, այս ուղերձը  կարևոր էր ռուսների համար»:

«Սիրիային օգնելու հարցում Իրան-Ռուսաստան համագործակցության դրական փորձը  ցույց է տալիս, որ երկու երկրները կարող են ավելի  շատ համագործակցություն ունենալ», նշել է Ամիր Աբդոլլահյանը:

 

Էթեմադ օրաթերթ

ԱՄՆ-ն աճուրդի է հանել Իրանից բռնագրաված մեկ միլիոն բարել բենզինը

Ռոյթերսը հաղորդել է, որ ԱՄՆ-ն վաճառել է Իրանից բռնագրավված մեկ միլիոն բարել բենզինը:

ԱՄՆ Արդարադատության դեպարտամենռի պաշտոնյաները հայտարարել են, որ անցած տարի պատժամիջոցները խախտելու պատճառով բռնագրավված Իրանին պատկանող 1 միլոին բարել բենզինի վաճառքից ստացված գումարր փոխանցվել է  ահաբեկչության զոհերի ամերիկյան հիմնադրամին

Ռոյթերսը գրել է. «Անցած տարի Թրամփի վարչակազմը բռնագրավեց 1.2 միլիոն բարել իրանական բենզին, որն ըստ նրանց հայտարարության, չորս տանկերներով ուղարկվում էր Վենեսուելա: Բենզինն այլ տանկերներով տեղափոխվեց ԱՄՆ: Այդ ժամանակ, ԱՄՆ-ն հայտարարեց, որ նավերը շրջանցել են հակաիրանական պատժամիջոցները»:

 

armenpress.am

Կիմ Չեն Ընը իր կաբինետին քննադատել Է ԿԺԴՀ-ի տնտեսական անհաջողությունների համար

 ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը հեռացրել Է գլխավոր տնտեսագետին եւ քննադատել իր կաբինետի աշխատանքը՝ տնտեսությունը փրկելու նոր գաղափարների բացակայության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով հյուսիսկորեական ԶԼՄ-ներին:

«Կաբինետը չի կարողացել ղեկավար դեր խաղալ հանգուցային տնտեսական ոլորտների պլանը կազմելու գործում եւ գրեթե մեխանիկորեն միավորել Է նախարարությունների կողմից պատրաստված թվերը»,-գործակալությունը մեջբերում Է Կիմ Չեն Ընի խոսքը:

Կիմ Չեն Ընը հայտարարել Է, որ կաբինետի պլանները չեն աշխատում, իսկ ինովացիոն գաղափարներ չկան: Գյուղատնտեսական արտադրության համար նպատակներն այս տարի, հյուսիսկորեացի առաջնորդիի կարծիքով, անիրատեսականորեն բարձր են, իսկ ԷլեկտրաԷներգետիկականի համար՝ չափազանց ցածր: Associated Press-ը նշում Է, որ Կիմ Չեն Ընը գտնվում Է իր կառավարման ինը տարվա ընթացքում ամենադժվարին ճգնաժամի մեջ: Դիվանագիտական ջանքերը ամերիկյան պատժամիջոցները չեղարկելու համար ոչնչի չեն հանգեցրել, համավարակի պատճառով փակվել են սահմանները, իսկ տարերային աղետները ոչնչացրել են բերքի զգալի մասը: Բացի այդ, Չինաստանի հետ ԿԺԴՀ-ի առեւտուրը ոչ դյուրին ժամանակաշրջան Է վերապրում:

Հունվար ամսին Կիմ Չեն Ընը կոչ Էր արել Էլ ավելի ուժեղացնել պետական հսկողությունը տնտեսության նկատմամբ եւ գերակայությունը տալ քիմիական ու մետալուրգիական ինդուստրիաների զարգացմանը: Բայց վերլուծաբաններն ասում են, որ Հյուսիսային Կորեայի տնտեսությունն աշխուժացնելու համար հարկավոր Է երկրում մեծ ներդրումներ անել ֆաբրիկաների համար արդի սարքավորումների եւ տեխնոլոգիաների մեջ, ինչպես նաեւ ավելի շատ ուտելիք ներմուծել կամ բարելավել ֆերմաների արտադրողականությունը: ՄԱԿ-ի գնահատումներով, 2019 թվականին ԿԺԴՀ-ի բնակչության 40 տոկոսն ուտելիքի անբավարարություն Է ունեցել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

armenpress.am

Երկրագնդի յուրաքանչյուր 50-րդ բնակիչն արդեն պատվաստվել Է կորոնավիրուսի դեմ

 Աշխարհում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստվածների ընդհանուր թիվը գերազանցել Է 159,3 միլիոնը, հետեւում Է ՏԱՍՍ-ի հաշվարկներից, որոնք արվել են իշխանությունների, փորձագետների եւ զանգվածային լրտավամիջոցներնի տվյալների հիման վրա: Այսպիսով, պատվաստվածների բաժինն արդեն կազմում Է մոլորակի բնակչության ավելի քան 2 տոկոսը, բնակչություն, որն Ազգաբնակության բնագավառում ՄԱԿ-ի հիմնադրամը գնահատում Է 7 միլիարդ 795 միլիոն մարդ 2020 թականի կեսերի դրությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միջին հաշվով վերջին յոթ օրերին շուրջ 6 միլիոն պատվաստում են կատարում մեկ օրում: Ըստ որում փետրվարի 3-ին պատվաստվածների քանակն առաջին անգամ գերազանցել Է կորոնավիրուսով վարակվածների թիվը: Ընդամենը համավարկի սկզբից ի վեր վարակ Է հայտնաբերվել 107,8 միլիոն մարդու մոտ, նրանցից ավելի քան 2,3 միլիոնը մահարցել Է: Ամենից շատ պատվաստումներ՝ ավելի քան 48 միլիոն, կատարել են ԱՄՆ-ի բնակիչներին: Երկրորդ տեղում Է Չինաստանը (ավելի քան 40 միլիոն պատվաստված քաղաքացի), երրորդում՝ Մեծ Բրիտանիան, որտեղ հաշվի առնելով անդրծովյան տարածքները, Նորմանդական կղզիները եւ Մեն կղզին, պատվաստվել Է շուրջ 14,1 միլիոն մարդ: Այս երկրներին Է բաժին ընկնում բոլոր պատվաստվածների շուրջ 65 տոկոսը: Պատվաստման արշավը նաեւ բարձր տեմպերով Է ընթանում Հնդկաստանում (7 միլիոն) եւ Իսրայելում (6,2 միլիոն): Ըստ որում պատվաստված բնակչության ամենաբարձր բաժինն Իսրայելում Է (69,3 տոկոս), Արաբական Միացյալ Էմիրություններում (49,8 տոկոս) եւ Սեյշելյան Կղզիներում (49,7 տոկոս): Միացյալ Թագավորությունում արդեն պատվաստվածները 21,1 տոկոսից ավելի են: ԱՄՆ-ում նրանց թիվն ավելի քան 14 տոկոս Է: Ռուսաստանում, ինչպես փետրվարի 10-ին հայտնել Է Գամալեայի անվան կենտրոնի գիտական աշխատանքի գծով փոխտնօրեն Դենիս Լոգունովը, կենտրոն, որը մշակել Է «Սպուտնիկ V» պատվաստանյութը, արդեն շուրջ 2,2 միլիոն ռուսաատանցի ստացել Է պատրաստուկի առաջին բաղադրիչը: Ընդամենը ՌԴ-ում կորոնավիրուս Է հայտնաբերվել 4 027 748 մարդու մոտ, մահացել Է 78 687-ը:

 

armenpress.am

Եվրոպական մի շարք երկրներում արտասովոր սառնամանիքներ են մոլեգնում

 Եվրոպական մի շարք երկրներում արտասովոր ցածր ջերաստիճաններ են հաստատվել: Այդ մասին հաղորդել Է Sky News հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Դանիայում ջերմաստիճանը փետրվարի 12-ի գիշերն իջել Է ըստ Ցելսիուսի մինչեւ մինուս 15 աստիճան: Երկրի բնակիչներին նախազգուշացնում են ձյան տեղումների եւ մերկասառույցի մասին:

Ֆրանսիայի արեւելքում գտնվող 32 դեպարտամենտներում շարունակում Է գործել նարնջագույն՝ վտանգավորության նախավերջին մակարդակը՝ ձյան, մերկասառույցի եւ ցածր ջերմաստիճանի պատճառով: Առաջիկայում սպասվում Է մինչեւ մինուս 14 աստիճան: Նիդեռլանդներում կիրակի օրը՝ փետրվարի 14-ին, սպասվում Է տարածաշրջանի համար արտակարգ ցածր՝ մինչեւ մինուս 20 աստիճան ցուրտ: Մեկ օր առաջ Մեծ Բրիտանիայում գրանցվել Է վերջին 26 տարվա ընթացքում հազվադեպ ցածր գիշերային ջերմաստիճանը. ջերմաչափի սյունն իջել Էր մինչեւ 22,9 աստիճան: Գերմանիայի օդերեւութաբանական ծառայությունը հայտարարել Է, որ փետրվարն ամենացուրց ամիսն Է դարձել երկրում 2012 թվականից ի վեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

panarmenian.net

Մահացել է ջազի լեգենդ Չիկ Կորեան

 ԱՄՆ-ում 79 տարեկանուն մահացել է ջազի լեգենդ՝ դաշնակահար և կոմպոզիտոր Չիկ Կորեան։ Նա ծանր հիվանդ էր։ Մահից մի քանի օր առաջ նա շնորհակալություն է հայտնել ընտանիքին և երկրպագուներին, որ օգնել են «բոցավառվելու երաժշտության կրակին», տեղեկացնում է ռուսական «Հինգերորդ ալիքը»։

Կորեան 67 անգամ ներկայացվել է «Գրեմմի» մրցանակի, արժանացել 23-ին։

Կորեան իր ստեղծագործական ուղին սկսել է 1960-ականների սկզբին, լատինամերիկյան երգեր կատարող տարբեր խմբերում, սակայն իսկական հաջողությունը եկել է 10 տարի անց, երբ նա հիմնել է իր ջազ-ռոքային համույթը։

Կորեան լայն ճանաչում է ձեռք բերել 1970-ական թվականների կեսերին հիմնականում Return to Forever համույթի (1972-1977 թվականներ) շնորհիվ, որտեղ տարբեր ժամանակաշրջաններում հանդես են եկել բաս-կիթառահար Սթենլի Քլարկը, հարվածային գործիքներ՝ Արտո Մորեյրան, Ստիվ Գեդը և Լենի Ուայթը, սաքսոֆոնահար Ջո Ֆարելը, կիթառահար Ալ Դի Մեոլան, երգել են Ֆլորա Պուրիմը և Գայլ Մորանը:

 

panarmenian.net

Փորձագետներ. Պանդեմիայի պատճառով աշխարհում սրվել է ալկոհոլիզմի խնդիրը

 Փորձագետները զգուշացնում են, որ պանդեմիայի պատճառով աշխարհում սրվել է ալկոհոլիզմի խնդիրը։ Ըստ Global Drug Survey հետազոտության, թեև կորոնավիրուսի պանդեմիային ժամանակ փաբերն ու բարերը տևական ժամանակ փակ են եղել և ալկոհոլի վաճառքից ստացվող եկամուտները Գերմանիայում նվազել են, այնուամենայնիվ, աշխարհում սրվել է ալկոհոլիզմի խնդիրը։

Պանդեմիայի ընթացքում ալկոհոլի օգտագործումն ավելացել է՝ մարդիկ սկսել են ավելի հաճախ տանը խմել, գրում է Deustceh Welle-ն։

Հարցմանը մասնակցել է 58,811 մարդ Գերմանիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից, Ավստրիայից, Նիդերլանդներից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից։ Հարցման մասնակիցների 43 տոկոսն ասել է, որ ավելի հաճախ է սկսել ալկոհոլային խմիչքներ օգտագործել, իսկ 36 տոկոսը նշել է, որ ավելի մեծ ծավալով է ալկոհոլ խմում։

Նշվում է, որ դրան են նպաստել նաև մեկուսացումն ու հեռավար աշխատանքը՝ չէ որ տեսախցիկն ալկոհոլի հոտը չի փոխանցում։ Ըստ հետազոտության, աշխատանքն ու գոյատևման միջոցները կորցնելու վախը, միայնությունը, ձանձրույթը կարող են ալկոհոլային կախվածության պատճառ դառնալ։

Ըստ ԱՀԿ տվյալների, ամեն տարի ալկոհոլի չարաշահման պատճառով աշխարհում մոտ 3 մլն մարդ է մահանում, որից մեկ երրորդը՝ եվրոպական երկրների բնակիչներ են։