Մեկնաբանություն- ԻԻՀ ընդգծում է ՀԳՀԾ-ի շրջանակում իր oրինական պահանջները
ԱՄՆ-ն ու Եվրոպան, որոնք շարունակում են խախտել ՀԳՀԾ-ն, հիմա ենթադրում են արտոնություն կորզել Իրանից, որպեսզի իրենց կողմից խախտված պայմանագրի շուրջ նոր բանակցություններ սկսեն Իրանի հետ:
Այդ կապակցությամբ, ուրբաթ օրը Իրանի միջուկային համաձայնագիրը ստորագրած եվրոպական երեք երկրները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում վերահաստատվեցին իջուկային գործարքի պարտավորությունները պահպանելու հարցում Թեհրանի դեմ առաջադրված մեղադրանքը մ:
Թվիթերում արած գրառման մեջ, Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադարձել է եվրոպական եռյակի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների նկատմամբ ցուցաբերած անհավատարմությանը, նշելով. «Ի՞նչ տրամաբանությամբ Իրանը պետք է դադարեցնի փոխհատուցող գործողությունների ընթացքը, որոնք իրականացրել է համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո մեկ տարի շարունակ և այն պայմաններում, երբ Վաշինգտոնը շարունակում է խախտել ՀԳՀԾ-ն»:
Այսպիսով ի՞նչ ճակատագիր կունենա ՀԳՀԾ-ն, որը հաստատվել է Անվտանգության խորհրդի կողմից և արդյոք կողմերը կատար՞ել են իրենց պարտավորությունները, որպեսզի այլ համաձայնագրի համար տեղ մնա: Փաստն այն է, որ Իրանի պահանջը ոչ թե Միացյալ Նահանգների վերադարձն է ՀԳՀԾ-ին, այլ պատժամիջոցների չեղարկումը և ժողովրդի իրավունքների վերականգնումը, ինչը Միացյալ Նահանգների և Եվրոպայի պարտականությունն է:
ԻԻՀ բանակի օդուժի մի խումբ հրամանատարների ու պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Իրանը ՀԳՀԾ-ի շրջանակում իր հանձնառությունների կատարումը կվերսկսի միայն այն դեպքում, երբ ԱՄՆ-ը չեղարկի պատժամիջոցները և դա հաստատվի Իրանի կողմից: Սա Իսլամական Հանրապետության վերջնական և անշրջելի քաղաքականությունն է, որն ընդունված է բոլոր պաշտոնատարների կողմից և ոչ ոք դրանից չի շեղվի»:
Պարզ է, որ Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականության նպատակը ՀԳՀԾ-ի պարտավորությունների կատարման դիմաց զիջումներ ստանալն է, որն ընդունելի չեն որևէ տրամաբանությամբ: ԱՄՆ-ի նոր նախագահ Ջո Բայդենն Իրանի պահանջին պատասխանելու փոխարեն, բռնել է անցյալի սխալների ուղին: Այժմ եթե նույն ճանապարհը կրկնվի, ի՞նչ երաշխիք կա, որ Միացյալ Նահանգները չորս տարի անց կրկին չեղյալ չի հայտարարի համաձայնագիրը:
Ի պատասխան ՀԳՀԾ-ի պարտավորությունները չկատարելու վերաբերյալ ԱՄՆ-ի և մյուս կողմերի քայլերին, ՀԳՀԾ-ում սահմանված իրավական մեխանիզմների համաձայն, Իրանը կրճատել է իր պարտավորությունների մի մասը:
Սակայն ԱՄՆ-ը, սխալ հաշվարկների հիման վրա, միակողմանիորեն դուրս եկավ ՀԳՀԾ-ից և վերականգնեց չեղարկված պատժամիջոցները և կեղծ պատրվակներով ու մեղադրանքներով նոր պատժամիջոցներ կիրառեց Իրանի նկատմամբ, և ճնշում գործադրեց այլ երկրների վրա ՝ պատժամիջոցները կիրառելու համար:
Հետևաբար ԱՄն-ի ու Եվրոպայի համար միակ տրամաբանական ճանապարհը վերադարձն է ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորություններին: