ԱՄՆ-ը՝ ծովահենություն և միջազգային օրենքների բացահայտ խախտող
Ծովահենության և միջազգային իրավունքի ու նորմերի խախտման հստակ դեպք համարվող քայլով, ԱՄՆ-ն առգրավել է մի քանի օտարերկրյա բեռնատար նավեր, որոնք, ըստ Վաշինգտոնի, իրանական նավահանգիստներից բեռնված բենզին էին տեղափոխում և վաճառել է այդ նավերի բեռնվածքը:
2020թ. կեսերին ԱՄՆ-ը բռնագրավեց Վենեսուելա մեկնող չորս նավթատարների 1.2 միլիոն բարել բենզինը, պնդելով, որ այդ նավերը Իրանին պատկանող վառելիք են տեղափոխում:
Այնուհետև հայտարարվեց, որ այդ առգրավված նավերի բեռնվածքը վաճառվում է: ԱՄՆ-ի արդարադատության նախարարության խոսնակ Մայք Ռայմոնդին վերջերս հայտարարել է, որ այդ բեռնվածքների վաճառքն ավարտվել է, և Արդարադատության նախարարության պաշտոնյաները սպասում են Վաշինգտոնի դատարանի որոշմանը, որպեսզի կարողանան գոյացած տասնյակ միլիոնավոր դոլարները նվիրել ահաբեկչության զոհերի ամերիկյան հիմնադրամին: Նա նշել է, որ առևանգվել է Իրանի նավթը փոխադրող մեկ այլ նավթատար, որն ԱՄՆ-ի ճանապարհին է:
Չնայած ԱՄՆ-ի կեղծ պնդումնեերին, Իրանը հայտարարել է, որ այդ Թեհրանն ստացել է այդ նավթատարների բենզինի գումարը և ԱՄՆ-ի կառավարությունն ապօրինի կերպով է առգրավել օտարերկրյա ընկերություններին պատկանող բեռները:
Վենեսուելայում Իրանի դեսպան Հոջաթ Սոլթանին Թվիթերում գրել է.«ԱՄՆ-ը հերթական անգամ հոգեբանական պատերազմ է ծավալում և սուտ է տարածում: Ոչ նավերն են իրանական և ոչ էլ դրանց տերը կամ դրոշն առնչություն ունի Իրանի հետ»:
2020-ի սկզբին Իրանը Վենեսուելա ուղարկեց բենզին տեղափոխող հինգ նավեր, ինչն արժանացավ Թրամփի վարչակազմի թշնամական պատասխանին: Վաշինգտոնը ԱՄՆ-ը մի քանի ռազմանավեր ուղարկեց այդ նավերի ուղղությամբ` Թեհրանին վախեցնելու և Իրանին հետ պահելու համար: Այդ հարցում ԱՄՆ-ի ձախողումը մեծ խայտառակություն դարձավ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի և Թրամփի վարչակազմի համար:
Հետևաբար, այս անհաջողությունից հետո Թրամփի վարչակազմը առգրավելով չորս նավթատարները, փորձեց իր վճռականությունն ու իրավասությունն ի ցույց դնել, որպեսզի Իրանը չշարունակի վառելիք ուղարկել Վենեսուելա, չնայած դրանց գումարները ամբողջությամբ վճարել էր Կարակասը: Ամեն դեպքում, ոչ-իրանական նավթատարների և դրանց բեռների առգրավումը և վաճառքը «ծովային իրավունքի մասին» կոնվենցիայի դրույթների և միջազգային իրավունքի և ստանդարտների դրույթների ակնհայտ խախտում է համարվում: Փաստորեն, ԱՄՆ-ը բացահայտորեն ծովահենություն է կատարել, իսկ հաջորդ փուլում, վաճառելով նրանց բեռները, իրականում վաճառել է գողացված գույքը:
Հարց է ծագում, թե միջազգային ո՞ր օրենսդրության համաձայն է ԱՄՆ-ն նման ապօրինի գործողություն կատարել: Այս առումով Վաշինգտոնը ՄԱԿ-ի թույլտվություն ունեցե՞լ է, թե՞ Թրամփի օրոք Վաշինգտոնի բազմաթիվ այլ գործողությունների նման, այս քայլը ևս կատարվել է միակողմանիորեն և բացառապես ուժի կիրառման հիման վրա: Այսօր Բայդենի վարչակազմի պնդումը նման կեցվածքը շարունակելու համար ցույց է տալիս, որ օրենքը խախտելու և միջազգային իրավունքը անտեսելու հարցում ԱՄՆ-ի կառավարությունները ոչնչով չեն տարբերվում միմյանցից: