Մեկնաբանություն. Թրամփի արդարացումը և դրա հետևանքները
Ինչպես և կանխատեսվում էր, Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործով Սենատի երկրորդ լսումների ժամանակ, ԱՄՆ նախկին նախագահն արդարացվել է:
Քվերակության ժամանակ, 57 սենատորներ, որոնցից յոթը եղել են հանրապետական, կողմ են քվեարկել Թրամփին մեղավոր ճանաչելու օգտին, իսկ 43 սենատոր՝ դեմ: Սակայն քանի որ դատապարտելու համար անհրաժեշտ էր առնվազն 67 դրական ձայն, Թրամփն արդարացվեց: Թրամփի իմպիչմենտը, չնայած նրա արդարացմանը, բացասական հետևանքներ կունենա ԱՄՆ-ի համար:
Թրամփի արդարացումը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ԱՄՆ-ում որքան դժվար է դատապարտել անգամ նախկին նախագահին: Դոնալդ Թրամփի երկրորդ իմպիչմենտն ԱՄՆ-ի պատմության մեջ նոր էջ բացեց, ինչը նշանակում է, որ այուհետ, նախկին նախագահները կարող են իմպիչմենտի ենթարկվել Կոնգրեսում:
Միևնույն ժամանակ, Թրամփի կողմնակիցները շարունակում են 2020թ նախագահական ընտրությունները կեղծված համարել, իսկ վերջինիս հակառակորդները, չնայած Սենատում արադարցվելուն, շարունակում են նրան մեղավոր ճանաչել: Այս հանգամանքը խարխլում է հասարակության վստահությունը պետական կառույցների, այդ թվում՝ ընտրական և դատական համակարգերի նկատմամբ:
Բացի այդ, Կոնգրեսում Թրամփին իմպիչմենտի ենթարկելու օգտին 10 հանրապետական ներկայացուցիչների և Սենատում՝ վերջինիս մեղադրելու օգտին 7 հանրապետական սենատորների քվերակությունը վկայում է Հանրապետական կուսակցության ներսում առկա տարաձայնությունների մասին:
Միևնույն ժամանակ, անսպասելի չի լինի, եթե Թրամփի ու իր կողմնակիցների դիրքերը Հանրապետական կուսակցության ներսում ամրապնդվեն, այդպիսով արագացնելով կուսակցության անկումը: Կուսակցությկան ներսում խորացող տարաձայնությունները կնպաստեն աջերի դիրքերի ամպարնդմանը, որոնք կսկսեն ներգրավել Թրամփի ընդդիմադիրներին:
Սենատում արդարացվելու հանգամանքը Թրամփին կդրդի նորից վերադառնալ հասարակական ասպարեզ և ղեկավարել Հանրապետական կուսակցությունը՝ 2022 թ. միջանկյալ և 2024 թ. նախագահական ընտրություններում:
Սակայն պետք է նշել, որ Թրամփի անրդարացումն անպայման չի նշանակում, որ նա կառաջադրվի 2024թ նախագահական ընտրություններում, առավել ևս՝ կհաղթի: Ըստ երևույթին, հանրապետական որոշ առաջնորդներ, որվքեր դեմ էին Սենատում Թրամփին դատապարտելուն, այնուամենայնիվ դեմ են Սպիտակ տուն նրա վերադարձին:
Իսկ մյուս կողմից, Սենատում Թրամփի արդարացումն ավելի կամրապնդի աջակողմյան կուսակցությունների դիրքերը, դուրս մղելով չափավորականներին ինչպես քաղաքականությունից, այնպես էլ Հանրապետական կուսակցությունից, էլ ավելի մեծացնելով հասարակության ներսում առկա տարաձայնությունները: