ԻԻՀ նախագահը հանդիպել է Ֆրանցիսկոս Պապին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i1336-ԻԻՀ_նախագահը_հանդիպել_է_Ֆրանցիսկոս_Պապին
Վատիկանում աշխարհի կաթոլիկների առաջնորդի հետ ԻԻՀ նախագահի հանդիպման մասին լուրն անցած ժամերին գլխավորել է աշխարհի կարևոր ԶԼՄ-ների լուրերի խորագրերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2016 08:29 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահը հանդիպել է Ֆրանցիսկոս Պապին

Վատիկանում աշխարհի կաթոլիկների առաջնորդի հետ ԻԻՀ նախագահի հանդիպման մասին լուրն անցած ժամերին գլխավորել է աշխարհի կարևոր ԶԼՄ-ների լուրերի խորագրերը:

Դոկտ. Հասան Ռոհանին, որ երկուշաբթի օրը պաշտոնական այցով ուղևորվել էր Իտալիա, Հռոմում այդ երկրի բարձրաստիճան պաշտոնատարների, այդ թվում Իտալիայի նախագահի ու վարչապետի հետ հանդիպումից հետո, Վատիկանում այցելել է Ֆրացիսկոս Պապին և զրույց ունեցել նրա հետ:

Դոկտ. Ռոհանին, ով կրում է հոգևորականի հագուստ, հրապարակած պատկերների վկայությամբ ջերմ ու անկեղծ միջավայրում կայացած այս հանդիպման ժամանակ նշել է, որ աստվածային բոլոր մարգարեների, այդ թվում Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքն իսլամական գլխավոր ուսուցումներից մեկն է:

Ռոհանին անդրադարձել է նաև Իրանում կրոնների հետևորդների վիճակին, աստվածային կրոնների հանդեպ հարգանքը և մուսուլմանների կողքին քրիստոնյաների ու հրեաների խաղաղ համակեցությունը համարելով ԻԻՀ պարծանքներից մեկը: Նրա ընդգծմամբ, մարդկային հասարակության ներկա բարդությունների կարգավորման համար անհրաժեշտ է օգտվել հավատքի ու բարոյականության պաշարներից:

Ընդգծելով բռնարարքների ու ծայրահեղականության դեմ լուրջ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը , Ռոհանին հավելել է. «Իսլամաֆոբիան ու այն քայլերը, որոնք պղծելով մուսուլմանների սրբությունները, գրգռում են նրանց զգացմունքները, սատարում են ահաբեկչական հոսանքներին»:

Ֆրանցիսկոս Պապը, ով հայտնի է աստվածային կրոնների հետևորդների հանդեպ իր խաղաղասիրական դիրքորոշմամբ, այս հանդիպման ժամանակ նշել է, որ կրոնների սրբությունների հանդեպ հարգանքը համաշխարհային հասարակայնության մեջ խաղաղության ու բարոյականության տարածմանը սատարելու գրավականն է:

Հանդիպման ավարտին, աշխարհի կաթոլիկների քահանայապետը Դոկտ. Հասան Ռոհանուն խնդրեց, որ աղոթի իր համար, որին ի պատասխան Ռոհանին նշեց. «Մենք բոլորս բարի աղոթքի կարիք ունենք»:

Վատիկանի վարչապետ Պիետրո Փառոլինի հետ հանդիպումը և երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ պաշտոնական զրույցը Ռոհանիի Վատիկան կատարած ուղևորության մյուս ծրագիրն էր:

ԻԻՀ նախագահը Վատիկան կատարած ուղևորությունից հետո, երեքշաբթի երեկոյան հանդիպել է Իտալիայում բնակվող իրանցիների հետ: Հանդիպման ընթացում Ռոհանին անդրադարձել է ակտի համապարփակ ծրագրի գործադրմանն ու շրջափակումների չեղարկմանը հաջորդած շրջանում ստեղծված նոր պայմաններին:

Նա նշել է, որ շրջափակումները արագ զարգացման ճանապարհին ծառացած մեծ խնդիր է, ինչը բարդացել էր իրավական, քաղաքական, տեխնիկական ու տնտեսական տարբեր առումներով, սակայն դրանք չեղարկվեցին շնորհիվ ԻԻՀ-ի տրամաբանության ու բանակցության հզորության:

ԻԻՀ նախագահն անդրադարձել է նաև վերջին ամիսներին տնտեսական բազմաթիվ պատվիրակությունների Իրան կատարած ուղևորությունները և այս ուղևորության ընթացքում Իտալիայի հետ համագործակցության 14 փաստաթղթեր ստորագրվելուն: «Աշխարհը ցանկանում է օգտվել Համատեղ ակտի համապարփակ ծրագրի գործադրումից հետո ստեղծված պայմաններինց և այս ուղին շարունակվելու է». ասել է նա:

Նիստում քննարկվել է նաև ահաբեկչության ու բռնարարքների հարցը: Դոկտ. Ռոհանին այդ կապակցությամբ ասել է. «Այսօր աշխարհն ահաբեկչական խմբերի փոխարեն գործ ունի ահաբեկչական պետությունների հետ»: Նա ընդգծել է, որ հնարավոր չէ տարածաշրջանի խնդիրները կարգավորել առանց Իրանի ներկայության ու դերակատարության, ինչը հաստատում են բոլոր համաշխարհային ուժերը:

ԻԻՀ նախագահը երեքշաբթի օրը Հռոմում, իտալացի ու իրանցի գործարարների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Թեհրանն իր համագործակցություններում հետևում է հաղթանակ-հաղթանակ ձևաչափին և որպես տարածաշրջանի ամենակայուն ու ապահով երկիր, ողջունում է արտասահմանցի ու այդ թվում նաև իտալացի ներդրողների ներկայությունը:

Այս հանդիպման ժամանակ Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենթիլոնին անդրադառնալով Թեհրանի հետ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ իր երկրի վճռակամությանն, ասել է. «Իտալական ընկերությունները նույնիսկ արևմուտքի հետ Իրանի հարաբերությունների դժվարին օրերին չդադարեցրին իրանցի գործընկերների հետ համագործակցությունը և այսօր Իտալիայի տնտեսական տարբեր ընկերություններ մեծ ցանկություն ունեն ընդլայնել ԻԻՀ հետ իրենց համագործակցությունները»:

ԻԻՀ նախագահն այսօր ավարտելով Իտալիա կատարած իր ուղևորությունը և լրագրողների հարցերին պատասխանելուց հետո կմեկնի Ֆրանսիա, որտեղ հանդիպում ու զրույց կունենա ֆրանսիացի պաշտոնատարների հետ: