Մամուլի տեսություն. 16.02.2021
Փորձագետներն ու քաղաքական գործիչները հայտարարում են, որ ԱՄՆ-ի սոցիալ-քաղաքական ու տնտեսական վիճակն այնքան մռայլ է, որ 50 միլիոն քաղաքացի սոված է, ևս 92 միլիոնը չի կարող վճարել առողջապակահան ծառայությունների ու բուժման համար:
Քեյհան օրաթերթ
50 միլիոն ամերիկացի սոված է, ևս 92 միլիոնը չի կարող վճարել առողջապակահան ծառայությունների ու բուժման համար
Փորձագետներն ու քաղաքական գործիչները հայտարարում են, որ ԱՄՆ-ի սոցիալ-քաղաքական ու տնտեսական վիճակը «շատ մռայլ» է: Քաղաքական դաշտում պառակտումը սրվել է, իսկ Թրամփի արդարացումն ավելի է վատացրել իրավիճակը: Այս մասին հաղորդում է Ռոյթերս լրատվական գործակալությունը: Երկիրը հայտնվել է վերջին 74 տարիների ամենախորը անկման վիճակում: Տասնյակ միլիոնավոր սոված ու գործազուրկ քաղաքացիներ սպասում են Բայդենի կառավարության նոր քաղաքականությանը:
Սենատոր Բերնի Սանդերսը, Թվիթերում արած գրառման մեջ անդրադառնալով ԱՄՆ-ում տիրող իրավիճակին, գրել է. «Անընդունելի է, որ մեծահարուստներն ԱՄՆ-ում ավելի են հարստանում, իսկ աշխատավորների ընտանքիները գոյություն են պաշտպանում: Բավական է խնայողության քաղաքականություն վարել: Մեզ հարկավոր է տնտեսություն, որը կբավարարի բոլորին և ոչ թե մի հատվածի»:
Շարղ օրաթերթ
Իրանի բանտերը բաց են իրավապաշտպանների համար
Իրանի դատական իշխանության ղեկավարը հայտարարել է. «Մենք պատրաստ ենք բացել մեր բանտերի դռները, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանները տեսնեն ցանկացած բանտարկյալի, սակայն պայմանով, որ նրանք մեզ թույլ տան իրենց երկրում տեսնել մեր կողմից նշված ցանկացած բանտարկյալի»:
Խորասան օրաթերթ
Նոր ռազմավարությունը վերջ կտա՞ Եմենի պատերազմին
Վերջին օրերին Եմենի իսլամական դիմադրության շարժման կողմից Սաուդյան Արաբիայի թիրախների դեմ հարձակումներից հետո, փորձագետները կարծում են, որ Սանաան որդեգրել է պաշտպանական նոր քաղաքականություն: Եմենի պատերազմի սկբից ի վեր, եմենցիներն իրենց պաշտպանական քաղաքականությունը փոփոխել են ըստ քաղաքական և ռազմադաշտում տիրող իրավիճակի:
Որպես առաջին քայլ, Եմենի ժողովրդական կոմիտեները, մի քանի ամիս շարունակ կիրառեցին «համառ պաշտպանության» ռազմավարություն, հաջողելով Սանաան փրկել օկուպացիայից: Երկրորդ ռազմավարությունն ասիմետրիկ պաշտպանության և խորը գործողությունների ռազմավարությունն էր:
Էբթեքար օրաթերթ
Իրանի առողջապահության նախարար. Իրանը կդառնա պատվաստանյութ արտադրող ամենախոշոր երկրներից մեկը
Անդրադառնալով Իրանում կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությանն ուղղված գործողություններին, երկրի առողջապահության նախարարը հայտարարել է. «Իրանի Պաստերի անվան ինստիտուտն արտադրելու է աշխարհի ամենաարդյունավետ պատվաստանյութերից մեկը, որը կստանանք ավելի շուտ, քան Բարաքաթ և Ռազի պատվաստանյութերը, որոնք անցնում ենք կլինիկական փորձարկումների երրորդ փուլը: Նախատեսվում է ապրիլի վերջին շուկա հանել Պաստերի պատվաստանյութը»:
armenpress.am
Եվրոպան «ռազմավարական տեսակետից շահագրգռված Է» ՌԴ-ի հետ երկխոսության հարցում. Գերմանիա
Եվրամիությունը եւ Գերմանիան ռազմավարական տեսակետից շահագրգռված են Ռուսաստանի հետ երկխոսության հարցում եւ այն համարում են ոչ այլընտրական: Փետրվարի 16-ին այդ մասին հայտարարել Է ԳԴՀ-ի Էկոնոմիկայի եւ Էներգետիկայի նախարար Պետեր Ալտմայերը՝ ողջույնի խոսքով դիմելով Ռուսաստանի եւ Գերմանիայի միջեւ ռազմավարական համագործակցությանը նվիրված վիրտուալ խորհրդաժողովի մասնակցներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Չնայած բոլոր տարաձայնություններին, Եվրամիությունը եւ Գերմանիան ռազմավարական տեսակետից շահագրգռված են Ռուսաստանի հետ երկխոսության պահպանման հարցում»,- ասել Է Ալտմայերը ՝ այնուամենայնիվ խոստովանելով, որ այժմ հարաբերությունները «հասել են ամենացածր կետին»: «Ռուսաստանը մեր հարեւանն Է եւ հիմնական խաղորդներից մեկը գլոբալ քաղաքականության բնագավառում»,- նշել Է նախարարն՝ ընդգծելով, որ «երկխոսության բացակայությունն այլընտրանք չԷ»,- հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Բիլ Գեյթսը հայտնել Է մարդկության առջեւ ծառացած ամենաբարդ խնդիրը
Ամենաբարդ խնդիրը, որը ծառացած Է մարդկության առջեւ, կլիմայական չեզոքության հասնելն Է մինչեւ 2050 թվականը: Այդ մասին ասել Է Micorosoft ընկերության հիմնադիր, բարեգործ Բիլ Գեյթսը փետրվարի 16-ին Ավստրալիայի ազգային հանրային հեռարձակող կորպորացիային տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դա ամենաբարդ խնդիրն Է (կլիմայական չեզոքության հասնելը մինչեւ 2050 թվականը), որը երբեւԷ ծառացել Է մարդկության առջեւ, որովհետեւ ֆիզիկապես աշխարհի տնտեսությունը՝ ցեմենտը, պողպատը, տրանսպորտը, գյուղատնտեսությունը, այդ բոլոր սեկտորները պետք Է փոխվեն»,-ասել Է Գեյթսը:
Նա ճշտել Է, որ միայն ինովացիաների կիրառումը, դրանց մասշտաբավորումը, ինչպես նաեւ կլիմայական չեզոքությունը թույլ կտա այդ խնդիրը լուծել մինչեւ 2050 թվականը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
Շվեդիայի դեսպանը ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպմանը կարևորել է գերեվարված անձանց վերադարձի հարցը
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 16-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ ազգային ժողովից:
Շնորհավորելով դեսպան Սվենսոնին նշանակման կապակցությամբ` ԱԺ նախագահը հույս Է հայտնել, որ դեսպանն իր կարեւոր ներդրումը կբերի հայ-շվեդական փոխգործակցության ընդարձակման գործում:
Նշելով, որ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեն ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը՝ Արարատ Միրզոյանը կարեւորել է այդ ոլորտների բարեփոխումներում Շվեդիայի շարունակական աջակցությունը, ինչպես նաեւ՝ օժանդակությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրի իրականացման գործում:
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով առաջացած մարդասիրական խնդիրների լուծման շրջանակում խորհրդարանի խոսնակը բարձրացրել է հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց արագ վերադարձի հարցը: Այս տեսանկյունից նա ընդգծել է միջազգային հանրության գործուն քայլերը:
Պատրիկ Սվենսոնը շեշտել է, որ Շվեդիան կարեւորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը, իրականացվող բարեփոխումներին իր երկրի աջակցությունը: Նա առանձնացրել է Հայաստանի հետ համագործակցության ուղղությունները՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, շուկայական տնտեսություն, շրջակա միջավայր:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ դեսպանը կարեւորել է այս հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը: «Շվեդիան նախագահում է ԵԱՀԿ-ում եւ կուզենար հասկանալ, թե ինչպես կարող է նպաստել նման հակամարտությունների լուծմանը»,- ասել է դեսպանը:
Նա եւս միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից անհրաժեշտ է համարել գերեվարված անձանց վերադարձի հարցը:Անդրադարձ է կատարվել սույն թվականի մարտի 1-ից ՀՀ - ԵՄ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ամբողջական գործարկմանը, ինչը, ըստ դեսպանի, ՀՀ-ԵՄ հարաբերություններին նոր որակ կհաղորդի:
Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվել են զարգացման հեռանկարները, կարեւորվել է միջխորհրդարանական շփումների ակտիվացումը նաեւ բարեկամական խմբերի մակարդակում, գործարար կապերի ընդլայնումը:
Դեսպանի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրել է մեր երկրում իրականացվող բարեփոխումների օրակարգը:
panarmenian.net
ՅՈւՆԻՍԵՖ-ը Covid-19-ի դեմ Pfizer-ի պատվաստանյութի մատակարարման պայմանագիր է կնքել
ՅՈւՆԻՍԵՖ-ը COVAX միջազգային նախաձեռնության անունից 2021 թվականի ընթացքում Pfizer-BioNTech պատվաստանյութի մատակարարման համաձայնագիր է ստորագրել՝ կորոնավիրուսի դեմ պայքարող Pfizer ընկերության հետ:
Պատվաստանյութի մատակարարման մեկնարկն ակնկալվում է 2021 թվականի առաջին եռամսյակում։ Մատակարարման համաձայնագիրը ՅՈւՆԻՍԵՖ-ին թույլ կտա ձեռք բերել մինչև 40 մլն դեղաչափ, որոնց 2021-ի հասանելիությունն ապահովված է եղել COVAX-ի՝ Pfizer-BioNTech-ի հետ նախնական գնման պայմանագրով (APA)։
COVAX կառույցի նպատակն է կորոնավիրուսի պատվաստանյութերն անվտանգ կերպով և արդյունավետ հասանելի դարձնել բոլոր երկրների համար, անկախ դրանց տնտեսական վիճակից:
«Pfizer-BioNTech-ի պատվաստանյութը, որը 2020 թ.-ի դեկտեմբերի 31-ին առաջինն է ընդգրկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ արտակարգ իրավիճակներում օգտագործման ցուցակում (WHO Emergency Use Listing), պետք է պատշաճ պահման (սառցային շղթայի) հնարավորություն ունենա»,- հայտարարել են կառույցից։
ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ համատեղ, COVAX-ը նպատակ ունի մինչև 2021 թվականի ավարտն ապահովել Covid-19-ի հաստատված պատվաստանյութերի առնվազն 2 մլրդ չափաբաժին:
Համաձայնագիրը երկարաժամկետ մատակարարման երկրորդ պայմանագիրն է, որը ՅՈւՆԻՍԵՖ-ը ստորագրել է Covid-19 պատվաստանյութեր արտադրողի հետ՝ COVAX նախաձեռնության անունից: Ավելի վաղ ՅՈւՆԻՍԵՖ-ը համաձայնագիր է ստորագրել Հնդկաստանի Serum Institute-ի հետ՝ ձեռք բերելու AstraZeneca և Novavax տեխնոլոգիաների փոխանցման շնորհիվ արտադրված երկու պատվաստանյութ՝ ԱՀԿ-ի կողմից պատվաստանյութի հաստատման պայմանով:
panarmenian.net
Բեռլինում աշխարհի ամենաբարձր փայտե երկնաքերը կկառուցեն
Բեռլինում աշխարհի ամենաբարձր փայտե երկնաքերը կկառուցեն։ Նորվեգական Mad Arkitekter ճարտարապետական բյուրոն հաղթել է 98 մետրոնաց շենքի նախագծման մրցույթում, տեղեկացնում է Bird in Flight-ը՝ Design Boom-ին հղումով։
Մինչ այս ամենաբարձրն էր համարվում Mjøstårnet նորվեգական երկնաքերը՝ 85․4 մ։
29 հարկանի շենքն անվանել են WoHo՝ Wohnhochhaus (բնակելի բարձրահարկ շենք)։ Շենքում լինելու են մանկապարտեզ, հացի փուռ, խանութներ և գեղարվեստական սրահներ։
Ժյուրիին գրավել է լակոնիկ դիզայնը։ Հիմքը լինելու է երկաթբետոնյա, իսկ կոնստրուկցիաները՝ փայտից։
Վերին հարկը բաց կլինի քաղաքի բոլոր բնակիչների համար։
panarmenian.net
ՄԹ նախարար Մորթոնն առաջին անգամ ՀՀ կգա․ Հանդիպելու է ԱԳ նախարարին ու փոխնախարարին
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթոնը փետրվարի 16-ին առաջին անգամ կայցելի Հայաստան` Երևան և Վանաձոր, փոխանցում են Բրիտանական դեսպանատնից։
Երկօրյա այցի ընթացքում նախարարն արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հետ պաշտոնապես կբացի Բրիտանական դեսպանության նոր գրասենյակը Երևանում՝ ի նշան Միացյալ Թագավորության և Հայաստանի ժողովուրդների միջև ամրապնդվող կապերի։
Մորթոնը կհանդիպի ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ և կվերահաստատի Միացյալ Թագավորության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներին` Լեռնային Ղարաբաղում իրական և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ:
«Միացյալ Թագավորությունը պատրաստ է աջակցել Covid-19-ի և հակամարտության հետևանքներից Հայաստանի «կանաչ» վերականգնմանը։ Մենք ողջունում ենք ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ուղղությամբ Հայաստանի ստանձնած հավակնոտ պարտավորությունները և ակնկալում օգնել Հայաստանին իրացնել իր ներուժը՝ որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջատար՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին (COP26) ընդառաջ»,-ասել է Մորթընը։
Դեսպանատնից ասում են՝ Միացյալ Թագավորությունն ուրախ է աջակցել «վերջին տարիներին ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների ոլորտում և կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի տպավորիչ առաջընթացին»:
Այցի ընթացքում նախարարը կքննարկի հետագա համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ օգնելով փոքր բիզնեսի զարգացմանը և աջակցելով Հայաստանի Ազգային ժողովին։