Մեկնաբանություն. Իրանի գերագույն առաջնորդն ընդգծել է ներքին ուժի աճի անհրաժեշտությունը
Այսօր առավոտյան, ԻԻՀ առաջնորդ Այաթոլլախ Խամենեին, 1978թ փետրվարի 18-ին Թավրիզի ժողովրրդի պստամբության տարելիցի առիթով, տեսակապի միջոցով դիմել է Արևելյան Ատրպատականի բնակիչներին:
Անդրադառնալով իմպերիալիստական համակարգի նորմերին Իրանի հակադրության պատճառով այդ համակարգի շարունակական թշնամանքին , Այաթոլլահ Խամենեին հավելել է.«Իհարկե նրանք իրենց սադրիչ քայլերն իրականացնում են տարբեր պատրվակներով, այդ թվում՝ մարդու իրավունքների, իսլամական օրենքների, միջուկային, հրթիռային, տարածաշրջանային և այլ հարցերի անվան տակ, սակայն պետք է հասկանալ, որ դրանք լոկ պատրվակներ են»:
Հեղափոխության գերագույն առաջնորդն անդրադառնալով իմպերիալիստական ուժերի շարունակական թշնամանքին, հավելել է. «Այս հարձակումներին դիմակայելու համար, Իրանի ժողովրդին անհրաժեշտ է ինքնության տարրերի ամրապնդում և ներքին ուժի ավելացում»:
Կարևոր կետերից մեկը, որն ընդգծվել է այս ելույթում, թշնամանքի և թշնամական գործողությունների բնույթի մասին հիշեցումն էր, որոնք կարող են դրսևորվել տարբեր ձևերով, այդ թվում ՝ ռազմական, քաղաքական, անվտանգության, տնտեսական և փափուկ պատերազմով, հեղափոխական արժեքները խարխլելու և հեղափոխության շարունակությունը կասկածի տակ դնելու նպատակով:
Հեղափոխության Գերագույն առաջնորդի այսօրվա ելույթը ռազմավարական նշանակություն ունի երկու առումով.
Նախ, այն վկայում է ավելի փառավոր ապագա կերտելու ճանապարհին ճնշումներին և դժվարություններին դիմանալու կարևորությունը:
Երկրորդ` ժողովրդի իրական հեղինակության տարրերն ու բաղադրիչները և հեղափոխության արժեքները պահպանելու շեշտադրումը:
Իսլամական հանրապետության վարչակարգը, ժողովրդին հենվելը որպես սկզբունք ընդունելով, կանգնելով թշնամու դիմաց և պահպանելով այդ առանձնահատկությունը, կարողացել է չեզոքացնել բազմաթիվ սադրանքներ և սպառնալիքներ: Սպառնալիքները շարունակվում են և դրանց նպատակն է համակարգը ներսից թուլացնելն է: Իսկ Իրանի պաշտպանական ուժը, որն իսլամական հեղափոխության ձեռքբերումների կարևոր գործոններից է, կարևոր դերակատարություն ունի այս հարցում: Հասկանալի է, որ Իրանի ռազմական կարողությունն ու ուժը թշնամիների աչքի փուշն է և չեզոքացնում է սպառնալիքները: Այդ պատճառով, թշնամիներն անընդհատ փորձել են կիրառել պատժամիջոցներ, սպառնալիքներ, իրագործել են սպանություններ, առավելագույն ճնշում և հոգեբանական պատերազմներ, շանտաժի ենթարկել Իրանին՝ իր հրթիռային և պաշտպանական հզորության կապակցությամբ, որպեսզի թուլացնեն ու պասիվացնեն Իսլամական հանրապետության համակարգը:
Անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) վերաբերյալ իր հայտարարությանը և ներկայացնելով այդ ուղղությամբ Իրանի քաղաքականությունն ԻԻՀ մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է. «ՀԳՀԾ-ի վերաբերյալ հայտարարություններ են հնչում և խոստումներ են տրվում, բայց մենք շատ ենք լսել լավ խոսքեր ու խոստումներ, որոնց հակառակ քայլեր են արվել: Ուրեմն խոսքերն ու խոստումները ոչ մի օգուտ չունեն և այս անգամ միայն գործն է կարևոր»:
Նա ընդգծել է.«Եթե տեսնենք դիմացի կողմի քայլերը, մենք ևս քայլեր կձեռնարկենք: Այս անգամ Իսլամական Հանրապետությունը չի համոզվելու լոկ խոսքերով ու խոստումներով»:
Գերագույն առաջնորդի այսօրվա ելույթն ըստ էության, վկայում է, որ Իրանի ժողովուրդը շարժվում է դեպի անվտանգ ապագա:
Այս ուղին ունի հստակ նպատակներ, որոնք հիմնված են անկախության և ներքին կարողություններին ապավինելու և միևնույն ժամանակ, թշնամիների խաբուսիկ քաղաքականության նկատմամբ զգոնության վրա: