Մեկնաբանություն. Իրանի գերագույն առաջնորդն ընդգծել է ներքին ուժի աճի անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i133724-Մեկնաբանություն._Իրանի_գերագույն_առաջնորդն_ընդգծել_է_ներքին_ուժի_աճի_անհրաժեշտությունը
Այսօր առավոտյան, ԻԻՀ առաջնորդ Այաթոլլախ Խամենեին, 1978թ փետրվարի 18-ին Թավրիզի ժողովրրդի պստամբության տարելիցի առիթով, տեսակապի միջոցով դիմել է Արևելյան Ատրպատականի բնակիչներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2021 14:12 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրանի գերագույն առաջնորդն ընդգծել է ներքին ուժի աճի անհրաժեշտությունը

Այսօր առավոտյան, ԻԻՀ առաջնորդ Այաթոլլախ Խամենեին, 1978թ փետրվարի 18-ին Թավրիզի ժողովրրդի պստամբության տարելիցի առիթով, տեսակապի միջոցով դիմել է Արևելյան Ատրպատականի բնակիչներին:

Անդրադառնալով իմպերիալիստական համակարգի նորմերին Իրանի հակադրության պատճառով այդ  համակարգի շարունակական թշնամանքին , Այաթոլլահ Խամենեին հավելել է.«Իհարկե նրանք իրենց սադրիչ քայլերն իրականացնում են տարբեր պատրվակներով, այդ թվում՝ մարդու իրավունքների, իսլամական օրենքների, միջուկային, հրթիռային, տարածաշրջանային և այլ հարցերի անվան տակ, սակայն պետք է հասկանալ, որ դրանք լոկ պատրվակներ են»: 

Հեղափոխության գերագույն առաջնորդն անդրադառնալով իմպերիալիստական ուժերի շարունակական թշնամանքին, հավելել է. «Այս հարձակումներին դիմակայելու համար, Իրանի ժողովրդին անհրաժեշտ է ինքնության տարրերի ամրապնդում և ներքին ուժի ավելացում»:

Կարևոր կետերից մեկը, որն ընդգծվել է այս ելույթում, թշնամանքի  և թշնամական գործողությունների բնույթի մասին հիշեցումն էր, որոնք կարող են դրսևորվել տարբեր ձևերով, այդ թվում ՝ ռազմական, քաղաքական, անվտանգության, տնտեսական և փափուկ պատերազմով, հեղափոխական արժեքները խարխլելու և հեղափոխության շարունակությունը կասկածի տակ դնելու նպատակով:

Հեղափոխության Գերագույն առաջնորդի այսօրվա ելույթը ռազմավարական նշանակություն ունի երկու առումով.

Նախ, այն վկայում է ավելի փառավոր ապագա կերտելու ճանապարհին ճնշումներին և դժվարություններին դիմանալու կարևորությունը:

Երկրորդ` ժողովրդի իրական հեղինակության տարրերն ու բաղադրիչները և հեղափոխության արժեքները պահպանելու շեշտադրումը: 

Իսլամական հանրապետության վարչակարգը, ժողովրդին հենվելը որպես սկզբունք ընդունելով, կանգնելով թշնամու դիմաց և պահպանելով այդ առանձնահատկությունը, կարողացել է չեզոքացնել բազմաթիվ  սադրանքներ և սպառնալիքներ: Սպառնալիքները  շարունակվում են և դրանց նպատակն է համակարգը ներսից թուլացնելն է: Իսկ Իրանի պաշտպանական ուժը, որն  իսլամական հեղափոխության ձեռքբերումների կարևոր գործոններից է, կարևոր դերակատարություն ունի այս հարցում: Հասկանալի է, որ Իրանի ռազմական կարողությունն ու ուժը թշնամիների աչքի փուշն է և չեզոքացնում է սպառնալիքները: Այդ պատճառով, թշնամիներն անընդհատ փորձել են կիրառել պատժամիջոցներ, սպառնալիքներ, իրագործել են սպանություններ, առավելագույն ճնշում և հոգեբանական պատերազմներ,  շանտաժի ենթարկել Իրանին՝ իր հրթիռային և պաշտպանական հզորության կապակցությամբ, որպեսզի թուլացնեն ու պասիվացնեն Իսլամական հանրապետության համակարգը:

Անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) վերաբերյալ իր հայտարարությանը և ներկայացնելով այդ ուղղությամբ Իրանի քաղաքականությունն ԻԻՀ մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է. «ՀԳՀԾ-ի վերաբերյալ հայտարարություններ են հնչում և խոստումներ են տրվում, բայց մենք շատ ենք լսել լավ խոսքեր ու խոստումներ, որոնց հակառակ քայլեր են արվել: Ուրեմն խոսքերն ու խոստումները ոչ մի օգուտ չունեն և այս անգամ միայն գործն է կարևոր»: 

Նա ընդգծել է.«Եթե տեսնենք դիմացի կողմի քայլերը, մենք ևս քայլեր կձեռնարկենք: Այս անգամ Իսլամական Հանրապետությունը չի համոզվելու լոկ խոսքերով ու խոստումներով»: 

Գերագույն առաջնորդի այսօրվա ելույթն ըստ էության, վկայում է, որ Իրանի ժողովուրդը շարժվում է դեպի անվտանգ ապագա:

Այս ուղին ունի հստակ նպատակներ, որոնք հիմնված են անկախության և ներքին կարողություններին ապավինելու և միևնույն ժամանակ,  թշնամիների խաբուսիկ քաղաքականության  նկատմամբ զգոնության վրա: