Մամուլի տեսություն 17.02.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i133728-Մամուլի_տեսություն_17.02.2021
Foreign Policy. Իրանն առավելագույն դիմադրության տնտեսության շնորհիվ զսպել է ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Փետրվար 17, 2021 14:22 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 17.02.2021

Foreign Policy. Իրանն առավելագույն դիմադրության տնտեսության շնորհիվ զսպել է ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը:

Քեյհան օրաթերթ

ՀԳՀԾ-ն ԱՄՆ-ի ճնշման լծակն է. Իրանն առավելագույն դիմադրության տնետսության շնորհիվ, զսպել է ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը:

Մի հոդվածում ընդգծելով  առավելագույն ճնշման ԱՄՆ-ի քաղաքականության անարդյունավետությունն ամերիկյան Foreign Policy. կայքն անդրադարձել է  Ջո Բայդենի կառավարության ներսում այդ կապակցությամբ առկա տարաձայնություններին: Կայքը գրել է. Չնայած ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները խնդիրներ են ստեղծել Իրանի համար և  խոչըդնոտել իր ֆինանսական ռեսուսրներին այդ երկրի հասանելիությանը, սակայն չեն կարողացել Իրանին ստիպել փոփոխել իր միջուկային ծրագիրը: Փաստորեն, Իրանը ոչ միայն չգնաց զիչջումների, այլ շարունակեց իր միջուկային ու հրթիռային ծրագրերի զարգացումը և տարածաշրջանային դերակատարության ուժեղացումը, հետևելով ճնշման լծակներ ստեղծելու ռազմավարությանը»:

Foreign Policy.-ն հավելում է. «Այսպիսով, առավելագույն ճնշման քաղաքականության պայմաններում, Իրանը տարբեր ձևերով ավելացրեց իր ճնշման լծակները՝ Պարսից ծոցում մեծացնելով իր հնարավորությունները, զարգացնելով միջուկային ծրագիրը, ներդրումներ կատարելով դիմադրողական տնտեսության տարբեր ոլորտներում, ձևավորելով բազմաոլորտ տնտեսություն և այլն»:

 

Ջավան օրաթերթ

«Օվիկանոսի չափ ոչ»՝ տարածաշրջանում արտաքին ուժերի միջամտությանը

Օմանի ծովում  Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի քառօրյա համատեղ զորավարժությունները ազդարարեցին տարածաշրջանում սպառնալիքներին դիմակայելու համար երեք երկրների միջև անվտանգության և ռազմական լուրջ համագործակցության սկիզբը :

Զորավարժությունները Իրանի և երկու համաշխարհային տերությունների առաջին համատեղ զորավարժությունն էին իսլամական հեղափոխության հաղթանակից հետո: ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը, արձագանքելով զորավարժությանը, փորձեց զգուշորեն մոտենալ այդ հարցին և հայտարարել, որ «կհետևի» դրանց անցկացմանը:

Զորավարժությունները մեկնարկել են երեկ՝ տարածաշրջանում հավաքական անվտանգություն հաստատելու նպատակով:

 

 

Իրան օրաթերթ

ՀԳՀԾ-ի պատուհանի փակումը նշանակում է Իրանի միջուկային ծրագրի զարգացում

ԱՄՆ պետքարտուղարության պարսկալեզու թվթիերյան էջում տեղադրվել է նախագահի կողմից նասթալիղով արված գրության տեքստը, որում ընդգծվել է դիվանագիտության վերադարձն այդ երկրի արտաքին քաղաքականություն: Միևնույն ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի խնդրի  լուծման պատուհանը շուտով փակվելու է:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից միջազգային իրավունքի խախտմանն, Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ճապոնիան պետք է դառնա Վաշինգտոնի անօրինական որոշումները չկատարող երկրի օրինակ և այդ երկրի կառավարությանը խնդրել է ազատել ճապոնական բանկերում գտնվող Իրանի ֆինանսական միջոցները, որոնք սառեցվել են ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով:

 

Քեյհան օրաթերթ

Ֆրանսիան Ռուանդայի ցեղասպանության հեղինակներին օգնել է փախուստի դիմել

Ռուանդայի ցեղասպանությունից 26 տարի ացն, որի ըթնացքում կոտորածի ենթարկվեց ավելի քան 800 հազար թութսի էթնիկ, ֆրանսիական լրատվամիջոցը բացահայտել է ցեղասպանության մեղավորներին փախուստի հարցում աջակցելու Ֆրանսիայի որոշ պաշտոնյաների  գործողությունները:

Ռուանդայի ցեղասպանությունը տեղի ունեցավ 1994թ., մայրաքաղաք Կիգալիի մերձակայքում այդ երկրի նախագահ Յուվենալ Հաբիարիմանային տեղափոխող օդանավի կործանումից հետո:

Ութու ցեղը հայտարարեց, որ նախագահի սպանության մեղավորը թութսիներն են, ինչը հանգեցրեց երկու էթնիկ խմբերի միջև բախումների:

 

armenpress.am

Գյումրի-Երևան ճանապարհին մի շարք համայնքների բնակիչներ կանգնեցրել են վարչապետի շարասյունը և աջակցություն հայտնել նրան

 Գյումրի-Երեւան ճանապարհին Մաստարայում, Աշնակում, Ներքին Բազմաբերդում եւ Ուջանում քաղաքացիները կանգնեցրին վարչապետի շարասյունը եւ իրենց աջակցությունը հայտնեցին կառավարության ղեկավարին։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ հրապարակելով լուսանկարներ։ 

Թեմայի վերաբերյալ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել նաև ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը․ 

«Գյումրիից Երևան վերադառնալիս երեք անգամ ժողովուրդը կանգնեցրեց մեքենաների շարասյունը, որ վարչապետին հայտնի իր աջակցությունը: Հիմնական ասելիքն էր՝ թավիշը վերացրեք»,- գրել է Սարգսյանը։ 

 

armenpress.am

Ձյունը ծածկել է Լիբիան եւ Եգիպտոսը

Անբարենպաստ եղանակներ են հաստատվել Լիբիայի արեւելքում եւ Եգիպտոսի մի քանի տարածաշրջաններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լիբիայի ազգային օդերեւութաբանական կենտրոնն ամբողջությամբ ձյունապատ բնապատկերով տեսագրություն Է հրապարակել երկրի արեւելքի Ջաբալ Ահդար տարածաշրջանից: Նաեւ ձյուն Է տեղացել հարեւան նահանգների մի քանի բնակավայրերում, ներառյալ Էլ-Բայդա խոշոր քաղաքը: Գիշերը ջերմաստիճանն իջել Է մինչեւ զրո: Եղանակի բարելավում սպասվում Է փետրվարի 18-ից:

Եգիպտոսում ձյունը ծածկել Է Լիբիայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Սիդի-Բարանի քաղաքը, ափամերձ Ալեքսանդրիան, որտեղ դրանից մի քանի օր առաջ հորդառատ անձրեւներ Էին, ինչպես նաեւ Սինայի թերակղզու կենտրոնը:

Քամու պոռթկումներն առանձին վայրերում հասնում են ժամում 75-85 կիլոմետրի, բարձր լեռնային շրջանում ջերմաստիճանն իջել Է մինչեւ մինուս երկու աստիճան: Շաբաթվա սկզբին Եգիպտոսի օդերեւութաբանները նախազգուշացրել Էին կտրուկ ցրտելու մասին եւ հնարավոր են համարել, որ ձյուն կտեղա նույնիսկ Կահիրեում:

Բայց փետրվարի 16-ին մայրաքաղաքում տեղացել Է միայն ոչ այնքան հորդառատ անձրեւ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Օդի ջերմաստիճանը Կահիրեում այժմ հասնում Է ութի, ընդ որում՝ փետրվարի սկզբին ջերմությունը հասել Էր 28 աստիճանի:

Առողջարանային Շայմ-Էշ-Շեյքում ջերմաստիճանն իջել Է մինչեւ պլյուս 17:

 

armenpress.am

«Եվրաեռյակը» եւ ԱՄՆ-ն Իրանի եւ Մերձավոր Արեւելքի շուրջը հանդիպում կանցկացնեն փետրվարի 18-ին

«Եվրաեռյակի» երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները փետրվարի 18-ին կհանդիպեն Փարիզում, որպեսզի տեսախորհրդաժողովի ձեւաչափով ամերիկացի պաշտոնակացի հետ միասին քննարկեն Իրանի եւ Մերձավոր Արեւելքի անվտանգության թեման: Փետրվարի 17-ին այդ մասին հայտնել Է Ֆրանսիայի արտգործնախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան Իվ Դրիանը փետրվարի 18-ին Փարիզում կընդունի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից եւ Մեծ Բրիտանիայից իր պաշտոնակիցներ Հայկո Մաասին եւ Դոմինիկ Ռաաբին: Տեսախորհրդաժողովի ռեժիմով նրանց կմիանա ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: Հանդիպմանը կքննարկվեն Իարանի եւ Մերձավոր Արեւելքում տարածաշրջանային անվտանգության հարցերը՝ այդ թեմաների շուրջը կանոնավոր քննարկումների շրջանակում»,- հայտնել են արտաքին քաղաքական գերատեսչությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

Այվազյանն ու Լավրովը կքննարկեն հայ ռազմագերիների ապահով հայրենադարձման հարցերը

  ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մոսկովյան հանդիպման ընթացքում քննարկելու են հայ ռազմագերիների և Ադրբեջանի կողմից պահվող քաղաքացիական անձանց ապահով հայրենադարձման հարցեր։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, տեղեկացնում է «Արմենպրեսը»։

Այվազյանի գլխավորած պատվիրակությունն արդեն Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում է:

Պատասխանելով հարցին, թե ինչ հարցեր են քննարկելու երկու երկրի արտաքին գերատեսչությունների ղեկավարները՝ Նաղդալյանն ասել է. «Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի քննարկումների առանցքում կլինեն նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության և դրան հաջորդած հունվարի 11-ի հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցերը»:

Նախարարները կանդրադառնան նաև տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակմանը:

Ավելի վաղ տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Ադրբեջանի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։ Նրանք քննարկել են հունվարի 11-ի ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցեր, ինչպես նաև երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր։

 

 

panarmenian.net

 

Փաշինյան․ ՀՀ-ն, Շիրակի մարզը, Գյումրին պետք է կառուցենք նորովի

  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզպետարանում խորհրդակցության ժամանակ կարևորել է, որ մարզում և Գյումրիում իրականացվող ծրագրերը ոչ միայն պատշաճ ձևով իրականացվեն, այլև հնարավոր լինի նոր ծրագրեր ձևակերպել, նոր խթաններ ստեղծել։

«Խնդիրը պետք է այսպես ձևակերպենք՝ Հայաստանը, Շիրակի մարզը, Գյումրին պետք է կառուցենք նորովի»,- ասել է նա:

2020-ին մարզում կյանքի են կոչվել 3,3 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր` համայնքներում ենթակառուցվածքների զարգացման ու բարելավման նպատակով: 2021-ի համար մարզի համայնքների կողմից արդեն իսկ ներկայացվել է սուբվենցիոն 62 ծրագրի հայտ, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է 4․4 մլրդ դրամ:

Վարչապետը կարևորել է Շիրակի մարզում և ընդհանրապես հանրապետությունում սուբվենցիոն ծրագրերի արդյունավետ իրականացումը և նշել, որ ներդրումային ծրագրերի խրախուսման նպատակով կառավարությունը պատրաստ կլինի նաև ներդրողներին աջակցել ենթակառուցվածքների` ասֆալտապատման, գազի, ջրի ցանցերի կառուցման աշխատանքներում:

«Այսպիսով մենք պետք է խրախուսենք կապիտալ ներդրումները, որոնք իրենց հետ կբերեն տնտեսական արդյունք ու նոր աշխատատեղեր»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Իր հերթին, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ անդրադառնալով քաղաքում իրականացված աշխատանքներին, տեղեկացրել է, որ 2021-ին Գյումրի է ներկրվելու մոտ 70 ժամանակակից ավտոբուս, ինչն էապես կբարելավի տրանսպորտային ցանցը: Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում քաղաքում տեղադրվելու են ֆոտովոլտային պանելներ, ինչը թույլ կտա քաղաքապետարանի ենթակայությամբ գործող օբյեկտներում խնայել մեծածավալ էլեկտրաէներգիա: Մինչև 2022-ի ավարտը նախատեսվում է, որ Գյումրիում հիմնանորոգված կլինի մոտ 180 կիլոմետր ճանապարհ` քաղաքի փողոցների 70 տոկոսը:

Բալասանյանի խոսքով` Համաշխարհային բանկի հետ գործակցությամբ 2021-ին կբարելավվի նաև քաղաքի լուսավորության ցանցը: Աշխատանքներ են տարվում 24-ժամյա ջրամատակարարում ապահովելու նպատակով:

Ըստ քաղաքապետի` Գյումրիում հիմնանորոգվում են նաև կանգառները, լիարժեք լուծվել է սանմաքրման խնդիրը: Միաժամանակ, աշխատանքներ են տարվում «Բարեկամության» այգին հիմնանորոգելու ուղղությամբ, որն ունենալու է 7.2 հեկտար տարածք:

Անդրադառնալով Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքին` պատասխանատուները զեկուցել են, որ այս տարվա ընթացքում նոր թափով կիրականացվեն Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինաշխատանքները:

Փաշինյանը Շիրակի մարզ այցելության շրջանակում հանդիպելու է Շիրակի մարզից գերի ընկածների հարազատներին։

Մարզպետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխմարզպետները և պաշտոնատար այլ անձինք: