Մամուլի տեսություն 18.02.2021
Հյուսիսային Հնդկական օվկիանոսի ծովային համակցված զորավարժությունների շրջանակներում, Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ստորաբաժանումներն իրականացրել են առեւանգված նավի ազատման և հրդեհաշիջման գործողություններ:
Քեյհան օրաթերթ
Ինչպես Թրամփը տարածություն առաջացրեց հասարակության ու քաղաքական համակարգի միջև
Թրամփի ստվերը շրունակում է կախված մնալ ԱՄՆ-ի քաղաքական համակարգի ու կառավարության գլխին: Նա հիմա վերածվել է հասարակության ու քաղաքական համակարգի միջև մեծ ճեղքի: Նախկին նախագահի կապակցությամբ լարվածությունն այնքան է սրվել, որ հասարակությունը պահանջում է ձևավորել նոր կուսակցություն:
Gallup- ի երկուշաբթի օրը հրապարակված հարցման արդյունքների համաձայն, ամերիկացիների մոտ երկու երրորդը (62%) համոզված է, որ երկիրն ունի երրորդ կուսակցության կարիք:
Հատկանշական է, որ տարբեր նահանգներում, Կոնգրեսի դեմ Թրամփի կողմնակիցների հարձակումից մի քանի շաբաթ անց, հազարավոր հանրապետականներ լքել են կուսակցությունը: Թրամփի շուրջ հակասությունները հասել են հանրապետական պաշտոնյաների ու սենատորների մակարդակի:
Խորասան օրաթերթ
Զորավարժությունների ըթնացքում իրականացվել է ծովահենների կողմից գրավված նավի ազատագրման գործողություն
Հյուսիսային Հնդկական օվկիանոսի ծովային համակցված զորավարժությունների շրջանակներում, Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ստորաբաժանումներն իրականացրել են առեւանգված նավի ազատման և հրդեհաշիջման գործողություններ:
Զորավարժությունների խոսնակ, ծովակալ Ղոլամրեզա Թահանին հայտարարել է. «Զորավարժությունների երկրորդ օրը, ըստ նախապես որոշված սցենարի, վերգետնյա և թռիչքային ստորաբաժանումների կողմից իրականացվել է միջազգային ջրերում նավարկող երկու առևտրական նավերի գերությունից ազատելու գործողություն:
Էբթեքար օրաթերթ
Զարիֆի արձագանքը՝ նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման մասին հարցին
Իրանի արտգործնախարարն արձագանքել է նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման հավանականության և համացանցում իր կառավարության անդամների ցուցակի հրապարակման մասին լուրերին:
Կառավարության նիստի ընթացքում պատասխանելով այդ մասին լրագրողների հարցերին, Զարիֆն ասել է. «Շնորհակալ եմ, իմ նկատմամբ այդքան մեծ ուշադրության համար: Սակյայն ինձ վերագրվող կառավարության կազմի ցուցակն այնքան լուրջ է, որքան ասենք համացանցում հրապարակված մուլտհերոսներից կազմված կառավարութան կազմի ցուցակը»:
Աֆթաբե Յազդ օրաթերթ
Բառերն ու հայտարարություններն անօգուտ են, անհրաժեշտ են գործողություններ
ԻԻՀ առաջնորդը, Թավիզրի բնակիչների հետ տեսակապի միջոցով կայացած հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ հաջորդ տարի նախագահական ընտրություններին մարդկանց ակտիվ ներկայություն ը և ճիշտ ընտրությոնը երաշխավորելու է երկրի ապագան:
Անդրադառնալով ՀԳՀԾ-ին, ԻԻՀ առաջնորդն ասել է. «Այս անգամ Իսլամական Հանրապետությունը չի ընդունում խոստումներն ու խոսքերը: Մեր չափանիշը լինելու են միայն մյուս կողմի գործողությունները»:
armenpress.am
Տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Փետրվարի առաջին 15 օրերի տվյալներով` հանրապետությունում ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին: Իսկ ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31,4 մլրդ դրամով: Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա փետրվարի առաջին օրերին դեռևս COVID-ի ազդեցությունները չկային, որովհետեւ ՀՀ-ում դեռ կորոնավիրուսի դեպք չէինք արձանագրել: Իսկ 2020-ի փետրվարը շատ լուրջ աճ է արձանագրել 2019-ի փետրվարի նկատմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:
Նրա խոսքով, էականորեն աճել են նաև արտահանման ու ներմուծման ծավալները փետրվարի առաջին 15 օրում: «Այստեղից հետևությունն այն է, որ տնտեսությունը կարծես թե մտնում է վերականգնման փուլ, ու իհարկե, սա շատ կարևոր նորություն է»,- ընդգծեց նա:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հստակեցրեց, որ ապրանքաշրջանառության 31,4 մլրդ դրամի աճը վերաբերում է հիմնականում երեք ոլորտի՝ մանրածախ սպառման ոլորտ, արտադրություն ու ծառայությունների մատուցում, իսկ 604 հազարով ավելի գործարքները վերաբերում են այդ ոլորտներին:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նշեց, որ պետք է ուշադիր լինել սպառման աճին, որովհետև, օրինակ, բազմաթիվ հարսանիքներ հետաձգված են եղել, ու հիմա «կուտակված պարտքերն են մարվում»: «Պետք է շարունակենք աջակցությունը, որը հատկացնում ենք տնտեսությանը, մինչև համոզված լինենք, որ կայուն վիճակում ենք գտնվում»,- ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ կառավարությունը շարունակում է բիզնեսին աջակցության բոլոր ծրագրերը:
armenpress.am
Կարմիր շուկա բնակավայրում ռուսաստանյան սակրավորները վնասազերծել են շուրջ 400 պայթյունավտանգ առարկա
Ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման վաշտի անձնակազմը Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա բնակավայրում կատարել են պայթյունավտանգ առարկաներից տեղանքի մաքրման աշխատանքներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Ականազերծման ընթացքում ռուսաստանյան սակրավորները վնասազերծել են շուրջ 400 պայթյունավտանգ առարկա, որոնց թվում 122 մմ բեկորային-ֆուգասային հրետանային արկեր ու գումարային տանկային զինամթերք: Հայտնաբերված պայթուցիկ իրերը դուրս են բերվել և ոչնչացվել հատուկ սարքավորված հրաձգարանում։ Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվել է տեղում՝ ապահովելով պայթուցիկ աշխատանքների ժամանակ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները»,- նշում են ՌԴ ՊՆ-ից:
Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1419 հա տարածք, 443 կմ ճանապարհ, 1361 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես նշանակալի օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել են 24 453 պայթուցիկ առարկաներ:
armenpress.am
Հարավային Կորեայում թռչնագրիպի պատճառով նոյեմբերից ի վեր ավելի քան 28 մլն թեւ ընտանի թռչուն Է ոչնչացվել
Կորեայի Հանրապետության տարածքում փետրվարի 18-ի առավոտվա դրությամբ հայտնաբերվել Է H5N8 բարձրախտածին թռչնագրիպի առնվազն 97 օջախ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է պարենի, գյուղատնտեսության եւ անտառտնտեսության նախարարությունը: Գերատեսչությունը նշում Է, որ կանխարգելիչ նպատակներով երկրում անցյալ տարվա նոյեմբերից ի վեր ոչնչացվել Է ընդհանուր առմամբ ավելի քան 28 միլիոն թեւ ընտանի թռչուն:
Երկրում հանկարծ առաջացած դեֆիցիտի պատճառով նշվել Է թռչնամսի եւ հավկիթի գների կտրուկ աճ: Գների կայունացման համար մինչեւ հունիսի 30-ն ընկած շրջանում վերացվել են հավկիթի եւ թռչնաբուծության յոթ տեսակի մթերքների ներմուծման սակագները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
Վարչապետ․ Անհետ կորածների ու գերիների ընտանիքներին աջակցությունը չի ամբողջացել, որոշները դեռ գումարը չեն ստացել
Անհետ կորած ու գերեվարված զինծառայողների ընտանքիներին տրվող աջակցության ծրագիրը դեռևս չի ամբողջացել, կան շահառուներ, որոնց գումարը դեռևս չի փոխանցվել, պետք է արդեն ավելի ինտենսիվ զբաղվել, որ այս խնդիրը լուծվի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, թե կարգերի մեջ պետք է փոփոխություններ անել, որպեսզի աջակցությունն ավելի արդյունավետ տեղ հասնի:
«Կարևոր թերություն եմ համարում այն, որ երեխաները, ոնց որ թե, որպես շահառու չեն հաշվառվում ու որոշակի հարցեր են առաջանում: Ես հանձնարարել եմ, որ այդտեղ որոշակի ուսումնասիրություն անենք ու որոշակի ճշգրտումների կարիք կա», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ գործող ծրագրերում ևս պետք է հետևողական լինել շահառուների արձագանքներին։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ արձագանքել է, թե իրենք ևս այդպիսի բողոքներ են ստանում։
«Այո, կան բողոքներ, բայց այն հրատապությունը, որ մենք պարտավոր էինք ապահովել նախորդ ժամանակաշրջանում, կոնֆլիկտի մեջ են։ Այո, ճիշտ է, երեխաների խնդիրը կա, այո, մենք պետք է բարելավենք այս միջոցառումները», - ասել է փոխվարչապետը՝ նշելով, որ նույնականացման գործառույթը դանդաղեցնում է օժանդակության տրամադրման ընթացքը։
44-օրյա պատերազմից հետո Կառավարությունն աջակցության ծրագրեր է մշակել արցախցիների, անհետ կորած, գերեվարված, հաշմանդամություն կամ վիրավորում ստացած և զոհված զինծառայողների համար։
panarmenian.net
Ճապոնացի բժիշկները ծերությունը կասեցնելու դեղ են ստեղծել
Ճապոնացի բժիշկները ծերության գործընթացը կասեցնող և օրգանիզմը երիտասարդացնող դեղամիջոց են ստեղծել, որի կիրառումը կարող է սկսվել արդեն 5-10 տարուց։ Նրանք բացահայտել են մեխանիզմը, որի միջոցով կարելի է ձերբազատվել այսպես կոչված «ծերացող բջիջներից» և արդյունավետ դեղամիջոց ստեղծել։
Փորձարկումների արդյոնքների և հայտնագործության հեռանկարների մասին պատմել է Տոկիոյի համալսարանի բժշկության ԳՀԻ պրոֆեսոր Մակոտո Նականիսին, գրում է ՌԻԱ Նովոստին։
Օրգանիզմի ֆունկցիաների տարիքային թուլացումն անմիջական կապ ունի օրգանիզմում այնպիսի բջիջների կուտակման հետ, որոնք գործի են դնում համակարգային բորբոքիչ գործընթացները։ Բորբոքումները հրահրող բջիջներից են այսպես կոչված ծերացող (սենեսցենտային) բջիջները։ Ծերացող բջիջները կամ բջիջների ծերացման գործընթացն ամերիկացի գիտնական Լեոարդ Հեյֆլիկը բացահայտել էր դեռևս 60 տարի առաջ։ Նա հայտնաբերել էր, որ բջիջները չեն կարող անվերջ կիսվել՝ տրոհումների քանակը սահմանափակ է։ Իսկ վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ բջիջների տրոհման գործընթացը կարող է դադարել նաև ԴՆԹ-ի վնասվելու, թթվայնացման սթրեսի և այլ գործոնների պատճառով։ Ծերացող բջիջները կորցնում են տրոհվելու ունակությունը, կուտակվում են օրգանիզմում և բորբոքում ու ծերացում են առաջացնում։
«Այսինքն, եթե այդ բջիջները հեռացնենք, հնարավոր կլինի կասեցնել բորբոքային պրոցեսները, հետևաբար՝ զգալիորեն բարելավել ծերացման նշանները»,-ասել է Նականիսին։
Գիտնականները պարզել են, որ ծերացող բջջի համար կենսական նշանակություն ունի GLS1 ֆերմենտը, որը սերտորեն կապված է գլուտամինի մեթաբոլիզմի հետ։ Ապրելու և թթվային միջավայրը չեզոքացնելու համար բջիջն ամոնիակի կարիք ունի, որը ստացվում է գլուտամինի՝ գլուտամինային թթվի վերածվելու դեպքում, երբ հարկավոր է GLS1 ֆերմենտը։
Ուստի, օգտագործելով դրա ինհիբիտորը՝ այսինքն արգելակող նյութը, կարելի է ոչնչացնել բոլոր բջիջները, որոնք բորբոքում են առաջացնում, այդ թվում՝ ծերացող բջիջները։
Որպես ինհիբիտոր սկսեցին օգտագործել մի պրեպարատ, որն արդեն գոյություն ունի և կլինիկական փորձարկումներ է անցնում որպես դեղամիջոց քաղցկեղի որոշ տեսակների դեմ, որոնց բջիջների աճը ևս կախված է GLS1-ին։ Այն ներարկել են ծեր մկանը, որի արդյունքում մի շարք փոփոխություններ գրանցվեցին ծերունական հիվանդությունների մասով։ Ավելի լավ սկսեցին գործել երիկամները, բարելավվեցին արյան ցուցանիշները, փոփոխություններ նկատվեցին լյարդում և թոքերում։ Թուլացան շաքարախտի և աթերոսկլերոզի ախտանիշները։
Ըստ պրոֆեսորի՝ հաջողության դեպքում մարդը կկարողանա առողջ ապրել մինչև 100 տարի։
«Նա կպահպանի առողջությունը և ծերունական հիվանդություններ չի ունենա՝ տարբերությունն առողջ վիճակի և մահվան միջև կկրճատվի՝ հասնելով զրոյի»,-ասել է գիտնականը։