Մամուլի տեսություն 19.02.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i133852-Մամուլի_տեսություն_19.02.2021
Հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճ խմելը նվազեցնում է սրտի անբավարարության ռիսկը:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Փետրվար 19, 2021 08:30 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 19.02.2021

Հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճ խմելը նվազեցնում է սրտի անբավարարության ռիսկը:

Իրան օրաթերթ

Թրամփ. Ես կստեղծեմ իմ սեփական սոցիալական ցանցը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քննարկում է սեփական սոցիալական ցանց գործարկելու հարցը:

News Max- ին ուղղված հաղորդագրության մեջ, Թրամփը հայտարարել է, որ այլևս չի վերադառնալու Թվթիեր և նախատեսում է գործարկել սեփական սոցիալական ցանցը:

Նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, Թվիթեր սոցիալական ցանցը նախ կասեցրեց Դոնալդ Թրամփի  օգտահաշիվն այնուհետև ընդմիշտ փակեց այն՝ վերջինիս սադրիչ և բռնություն հրահրող հաղորդագրությունների պատճառով:

Իսկ հունվարի 6-ին Կոնգրեսի դեմ նրա կողմնակիցների հարձակումից հետո, ԱՄՆ նախկին նախագահի Facebook- ի, SnapChat- ի և YouTube- ի հաշիվներն արժանացան նույն ճակատագրին: 

 

Էթեմադ օրաթերթ

Եվրոպացի ու ամերիկացի առաջնորդները բանակցելու են ՀԳՀԾ-ի շուրջ

Հինգշաբթի օրը, եվրոպացի ու ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները բանակցություններ կանցկացնեն Իրանի միջուկային գործարքի վերականգնման թեմայով:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը չորեքշաբթի օրը հայտարարել է. «Հինգշաբթի օրը ես Փարիզում կհյուրընկալեմ իմ գերմանացի և բրիտանացի գործընկերներին, իսկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեզ կմիանա տեսակապի միջոցով»:

Փորձագետները հայտարարել են, որ միջուկային համաձայնագիրը փրկելու համար, շատ ժամանակ չի մնացել:

 

Ջամե Ջամ օրաթերթ

ԱՄՆ-ի սրտի ասոցիացիա. Սուրճ խմելը նպաստում է սրտային անբավարարության ռիսկի նվազեցմանը

Սրտի հիվանդության ասոցիացիայի իրականացրած  երեք խոշոր ուսումնասիրությունների արդյունքները  ցույց են տվել, որ մեկ կամ մի քանի բաժակ կոֆեին պարունակող սուրճ խմելը նպաստում է  սրտի անբավարարության ռիսկի նվազեցմանը:

Առանց կոֆեինի սուրճը սակայն  նման օգուտ չունի և կարող է անգամ մեծացնել սրտային  անբավարարության առաջացման ռիսկը: Այնուամենայնիվ, հետազոտողները ասում են, որ դեռևս հնարավոր չէ հստակ սսել, որ սուրճի օգտագործումն ավելացնելը, ծխելը թողնելու, նիհարելու կամ ֆիզիկական վարժությունների նման, օգտակար է սրտի առողջության համար:

 

Համշահրի օրաթերթ

NASA- ի  Mars Perseverance տիեզերանավը վայրէջք է կատարել «արմիր մոլորակի»   վրա

ԱՄՆ Ազգային օդագնացության և տիեզերական վարչության (NASA) Mars Perseverance տիեզերանավըը, որը արձակվել էր մոտ յոթ ամիս առաջ Ֆլորիդայի Կանավերալ բազայից, հինգշաբթի օրը վայրէջք է կատարել Մարսի մակերեսին:Սարքի օգնությամբ մասնագետներն Էզերո ավազանում մանրէային կյանքի նշաններ են փնտրելու։ Այս 3 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան-եվրոպական համատեղ նախագիծը Մարսից Երկիր մոլորակ նմուշներ տեղափոխելու և մոլորակի վրա կյանքի հետքեր գտնելու ծրագրի առաջին բաժինն է: 

 

armenpress.am

Արտահանումն ու ներմուծումը նվազել է. որոշ ուղղություններում կա դրական միտում. ՊԵԿ-ի տվյալները

2020 թվականին համավարակը, պատերազմը բացասական ազդեցություն են ունեցել մաքսային մարմինների կողմից պետական բյուջեի մուտքերի, ինչպես նաև ներմուծումների և արտահանումների միտումների վրա:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետ Մնացական Շարաֆյանը:

«Երբ դիտարկենք մաքսային մուտքերն առանց ավտոմեքենաների մաքսազերծման, ապա տեսնում ենք, որ 2020 թվականին մաքսային մուտքերը 2019 թվականի համեմատ նվազել են, սակայն գրեթե նման են 2018 թվականի ցուցանիշներին»,- ասաց Մնացական Շարաֆյանը:  

Անդրադառնալով ներմուծման և արտահանման տվյալներին՝ Մնացական Շարաֆյանը նշեց, որ 2020 թվականին, 2019 թվականի համեմատ, գրանցվել է մոտ 7 տոկոս արտահանման նվազում, 17.5 տոկոս ներմուծման նվազում: Նա նկատեց, որ թեպետ, 2020 թվականին մի շարք ուղղություններում կան նվազումներ, սակայն կան նաև ուղղություններ, որտեղ դրական միտում է գրանցվել: Մասնավորապես, 2020-ին ԵԱՏՄ անդամ պետություններից  ներմուծումներն աճել են 1.3  տոկոսով: ԵԱՏՄ երկրներից ներմուծումները, արդեն 2018 թվականի համեմատ, աճել են մոտ 20 տոկոսով, ինչն, ըստ Մնացական Շարաֆյանի, բավական տպավորիչ է: Ըստ նրա՝ ճգնաժամային իրավիճակում նման դրական դինամիկան պահպանվում է, և սա ուրախալի է:

Տպավորիչ ցուցանիշներ կան արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվողների կառուցվածքում:

«Մենք 2020 թվականին ունենք արտահանողների 3 տոկոսով աճ: Շատերը շարունակել են ակտիվորեն ներդրում ունենալ տնտեսության մեջ: Այստեղ պետք է նաև հաշվի առնենք այն, որ 2019 թվականին ունեինք աննախադեպ աճ՝ մոտ 55 տոկոսով և՛ ներմուծողների, և՛ արտահանողների քանակով։ Վերջինս ենթադրում է, որ 2018 թվականը որպես բազիսային տարի ընդունելու պարագայում նշված ցուցանիշները շարունակել են պահպանվել բարձր մակարդակի վրա»,- ամփոփեց Մնացական Շարաֆյանը։

 

armenpress.am

Գամալեյայի կենտրոնի վիրուսաբանը կանխատեսել Է, թե ինչպես կզարգանա կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը գարնանը

Ն.Ֆ.Գամալեյայի անվան կենտրոնի վիրուսաբան, պրոֆեսոր Ալեքսանդր Բուտենկոն ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում պատմել Է, թե ինչպես կարող Է զարգանալ կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը գարնանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ սոցիալական ակտիվությունը, որը կավելանա գարնան գալու եւ եղանակի բարելավման կապակցությամբ, կարող Է ազդել վարակվածների թվի աճի վրա, բայց դա կապված կլինի միայն այն բանի հետ, որ մարդիկ կսկսեն ավելի շատ շփվել, զբոսնել, տեղաշարժվել: Սեզոնային գործոնն այդ իրադրության մեջ նշանակություն չունի եւ չի ազդում համաճարակային գործընթացի դինամիկայի վրա, կարծում Է պրոֆեսորը: «Պարզվել Է, որ արեւադարձային երկրներում, որտեղ մշտապես բարձր ջերմաստիճան Է, ոչ մի սեզոնայնություն չկա: Երկու վառ օրինակ՝ Բրազիլիան եւ Հնդկաստանը:

Վիրուսն անմիջականորեն հիվանդ մարդուց առողջին Է փոխանցվում սերտորեն շփվելիս, փռշտալիս, հազալիս, ուստի այն համասեզոնային հիվանդություն Է, ես այդպես եմ կարծում»,-ասել Է Բուտենկոն: Նա ընդգծել Է, որ, չնայած վերջին ժամանակներս հիվանդացության նվազմանը, չի կարելի հրաժարվել սանիտարական կանոնների խիստ պահպանումից: «Ամբողջության մեջ շատ կարեւոր Է երկու գործոն՝ բնական իմունիտետի ձեռքբերումը տարած հիվանդությունից հետո կամ հիվանդանալիս, որն անցել Է առանց ախտանշանների, եւ պատվաստումը: Եթե իմունիտետ ունեցող անձանց թիվը հասնի 60-70 տոկոսի, դա արդեն կլինի հիվանդացության կտրուկ սահմանափակման գործոն»,-եզրափակել Է Բուտենկոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Իլոն Մասքը կրկին գլխավորել Է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը

SpaceX եւ Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասքը, որը կարճ ժամանակով աշխարհի ամենահարուստ մարդու կոչումը զիջել Էր Amazon-ի հիմնադիր Ջեֆ Ջեզոսին, կրկին գլխավորել Է միլիարդատերերի ցուցակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Bloomberg գործակալությունը: SpaceX-ի բաժնեթղթերի տեղաբաշխման հերթական փուլից հետո Մասքի կարողությունը գնահատել են 199,9 միլիարդ դոլար: Բեզոսի հաշվին 194,2 միլիարդ դոլար Է:

Բեզոսն աշխարհի ամենահարուստ մարդն Է համարվել 2017 թվականի մարտից մինչեւ այս տարվա հունվարի 7-ը, երբ նրան առաջին անգամ գերազանցեց Մասքը: Այս շաբաթ Tesla-ի բաժնետոմսերի արժեքի անկումից հետո Amazon-ի հիմնադիրը կարճ ժամանակով վերադարձավ վարկանիշի առաջին հորիզոնական, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Զոհրաբյանը ռուս գործընկերներին է փոխանցել գերիների ցուցակները

 

panarmenian.net

 ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ռուս գործընկերներին է փոխանցել ռազմագերիների և գերի ընկած քաղաքացիական անձանց այն ցուցակները, որոնք ուղարկվել են նաև Եվրոպական դատարան։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ վստահություն հայտնելով, որ կարվի առավելագույնը գերիների վերադարձի համար։

«Ռուսաստանի Պետական դումայում և ՌԴ Դաշնությունների խորհրդում այս օրերին «Եդինայա Ռոսիայի» և ՌԴ կոմունիստական կուսակցության խորհրդարանական ղեկավար կազմերի հետ քննարկումների հիմնական թեման Արցախն է՝ հետպատերազմյան Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ռազմագերիների՝ առանց որեւէ նախապայմանի վերադարձնելու հարցը, անհետ կորածների խնդիրը։

Բնականաբար, ներկայացրել եմ նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու այս իրավիճակի հանգուցալուծման հնարավոր ճանապարհները»,-ասվում է գրառման մեջ։

Հայկական կողմից գերիների վերջնական թվի մասին հստակ տվյալներ չկան։