Մեկնաբանություն - Նոր զարգացումներ՝ Իրան-Հայաստան առևտրային հարաբերություններում
Իրանն ու Հայաստանը ձեռնարկել են կառուցողական առաջին քայլերը՝ տնտեսական և առևտրային համագործակցության ընդլայնման ուղղությամբ:
Այդ շրջանակներում, Հայաստանում իրանական գիտահենք ընկերությունների ցուցահանդեսին զուգահեռ, Երևանում բացվեց Իրանի արտահանման և ներդրումների կենտրոնը:
ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին, Երևանում Իրանի արտահանման և ներդրումների կենտրոնի բացման արարողության ժամանակ ասել է.
«Այս կենտրոնի բացման հիմնական նպատակը իրանական արտադրանքը Հայաստանյան շուկայում ներկայացնելն է Հայաստանում»:
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է: Այս միության տնտեսական կարևորությունը տարածաշրջանի և աշխարհի երկրների, այդ թվում` Իրանի համար այնքան մեծ է, որ մեծ թվով երկրներ ցանկություն են հայտնել անդամակցել ԵԱՏՄ-ին:
Եվրասիական միության առևտուրն աշխարհի երկրների հետ տարեկան կազմում է շուրջ 850 միլիարդ դոլար, որից 331 միլիարդ դոլարը վերաբերում է ներմուծման ոլորտին: Իրանի բաժինն այս գումարից կազմում է շուրջ 2,5 միլիարդ դոլար, որից 1,6 միլիարդ դոլարը հատկացվում է ներմուծմանը, իսկ 823 միլիոն դոլարը՝ այս միության անդամներ երկրներ արտահանմանը: Իրան Եվրասիական արտահանման առնվազն 80 տոկոսը կազմում են գյուղատնտեսական ապրանքներ, հատկապես հացահատիկ, իսկ Եվրասիա Իրանի արտահանման 68 տոկոսը կազմում է գյուղմթերքը, հատկապես՝ մրգերը և ընկուզեղենը:
Գիտհենք տնտեսության և Իրանի փափուկ ու ստեղծարար արդյունաբերության զարգացման շտաբի քարտուղար Փարվիզ Քարամին ասել է.«Եվրասիան կարևոր շուկա է իրանական, հատկապես գիտահենք ապրանքների համար: Իրանի և Հայաստանի միջև համատեղ քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունները հնարավորություն են ընձեռել ընդլայնել արտահանումը դեպի Հայաստան՝ որպես դարպաս դեպի Եվրասիական միության շուկա»:
Կասկած չկա, որ Իրանի հետ Եվրասիական տնտեսական միության հետ արտոնյալ առևտրի համաձայնագրի իրականացումը հանգեցրել է ավելի հանգիստ նախապատրաստական քայլի՝ այս երկրների հետ ազատ առևտրի ուղղությամբ:
Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ համագործակցության կարևորությունը Պարսից ծոցի ուսումնասիրությունների ինստիտուտի մասնակցությամբ Թեհրանի Առևտրի պալատի և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների, Իրան-Եվրասիա տնտեսական դիվանագիտության համաժողովի, Իրանի և Ռուսաստանի, Իրանի և Ղազախստանի և Իրանի ու Հայաստանի առևտրային պալատների համագործակցությամբ հունվարի վերջին Թեհրանում տեղի ունեցավ Իրան-Եվրասիա տնտեսական դիվանագիտության համաժողովը :
Այս հանդիպմանը մասնավոր հատվածի, պետական պաշտոնյաների և ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների ներկայությամբ քննարկվել են երկու կողմերի միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման պահանջներն ու ուղիները և ներկայացվել են խոչընդոտներն ու խնդիրները հաղթահարելու և առևտուրը հեշտացնելու լուծումները:
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի հետ Իրանի համագործակցությանը զուգահեռ, Թեհրանը բաց չի թողել Բաքվի հետ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունը:
Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, ամրապնդելով Հայաստանի հետ տնտեսական և առևտրային կապերը, Իրանը փորձում է նաև Ադրբեջանի Հանրապետության վերականգնմանը մասնակցելու ընթացքում ծառայություններ մատուցել Ադրբեջանին:
Կասկած չկա, որ Ադրբեջանի և Հայաստանի հետ միաժամանակ Իրանի հարաբերությունների ընդլայնումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը և կերաշխավորի Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը: