Մամուլի տեսություն 20.02.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i133968-Մամուլի_տեսություն_20.02.2021
ԱՄՆ-ում ցրտից մահացել է  40 մարդ: Միլիոնավոր ուրիշներ զրկված են ջրից ու էլէկտրաէներգիայից:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Փետրվար 20, 2021 15:21 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 20.02.2021

ԱՄՆ-ում ցրտից մահացել է  40 մարդ: Միլիոնավոր ուրիշներ զրկված են ջրից ու էլէկտրաէներգիայից:

 Քեյհան օրաթերթ

2021թ. Իրանն ավելի առաջադեմ է քան 5 տարի առաջ

Վաշինգտոնում Սիոնիստական ռեժիմի նախկին դեսպան և ներկայումս Լիքուդ կուսակցության միջազգային բաժնի տնօրեն Դենի Դանոնը Նյուզվիք գործակալությանը տված հարցազրույցում շեշտելով որ այսօր իրավիճակը շատ տարբեր է քան հինգ տարի առաջ, խոստովանել է.«2021 թվականի Իրանը 2016 թվականի Իրանը չէ: Ցավոք այսօր նրանք ավելի առաջադեմ պայմաններում են գտնվում:

Ավելի վաղ, Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Չարլզ Ֆրիմանը ասել էր.«Իրանն այժմ գերազանցում է Իսրայելին: Մյուս կողմից, Պարսից ծոցում ԱՄՆ-ի ծովուժի ավանդական դերակատարության նկատմամբ վստահությունը հարցականի տակ է դրվել»:

 

 Խորասան օրաթերթ

Լրատվական խաղ  ՀԳՀԾ-ի շրջանակում, այս անգամ Բայդենի ոճով

Լրացուցիչ արձանագրության կամավոր դադարեցման հարցում Իրանի ներկայացրած ժամկետի ավարտի մոտենալուն զուգահեռ, Բայդենի կառավարությունը որոշ խորհրդանշական քայլերով իր բարյացակամությունը ցուցադրելու նպատակով, հայտարարել է, որ հրաժարվել է ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու հարցով նախապես վետոյի ենթարկված իր պահանջից և չեղարկել է Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնատեղիից 25 մղոն հեռավորությամբ իրանցի դիվանագետների երթևեկության սահմանափակությունը: ԱՄՆ-ի կառավարությունը նաև հայտարարել է, որ ընդունում է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստին մասնակցելու համար Եվրոպայի հրավերը: Այս քայլերը շրջադարձային իրադարձություններ չեն համարվում, քանի որ ամիսներ առաջ, ՄԱԿ-ի մշտական ու ոչ մշտական 13 անդամներ, դեմ արտահայտվեցին «Ջգանի մեխանիզմ»-ն ակտիվացնելու և ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու նախկին  պետքարտուղար Պոմպեոյի առաջարկին:

 

 Էբթեքար օրաթերթ

«Քովո Իրան Բարեքաթ» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին փուլն ավաևրտվել է

Թերհանի պետական բժշկագիտական համալսարանի փորձաքննական կենտրոնի տնօրենի հայտարարությամբ իրանական պատվաստանյութի կլինիկական փորձարկաման առաջին փուլին մասնակցել է 56 հոգի: Նա հայտարարել է.«Փորձարկման մասնակիցները երկու փուլով ստացել են կորոնավիրուսի պատվաստանյութը: Այլ խոսքով, «Քովո Իրան Բարեքաթ» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին փուլն ավաևրտվել է »:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Համեդ Հոսեյնին ասել է, որ 14 օրերի տարբերությամբ, կամավորները երկու փուլով ստացել են կորոնավիրուսի պատվաստանյունը: Հոսեյնին հավելել է.«Բոլոր կամավորները, 2020թ դեկտեմբերի 29-ից մինչև երեկ,  Իմամ Խոմեյնիի հրամանների գործադրման շտաբում երկու փուլով ստացել են իրանցի հետազոտողների պատրաստած պատվաստանյութը»:

 

 Քեյհան օրաթերթ

Ցուրտը ԱՄՆ-ում խլել է 40 հոգու կնաք. Միլիոնավոր մարդիկ զրկված են ջրից ու էլեկտրաէներգիայից

Անցած մեկ շաբաթվա ընթացքում, ԱՄՆ-ի կենտրոնական ու հարավային շրջանների միլիոնավոր բնակիչներ  հայտնվել են ձյան ու սառնամանիքի մեջ: ԱՄՆ-ի կառավարությունը մինչ այժմ չի կարողացել ազդեցիկ քայլեր կատարել ճգնաժամային վիճակը մեղմելու համար: Հաղորդումների համաձայն, խիստ սառնամանքիների  հետևանքով, մինչ այժմ մահացել է 40 մարդ:

 

armenpress.am

Երևանում անհնազանդության ակցիաներ են, կան փակ փողոցներ

«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության  հրավիրած հանրահավաքի մասնակիցվները Երևանի Փոքր կենտրոնում փողոցներ են փակել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանրահավաքի ավարտից հետո հայտարարվեց 4 ուղղություններով՝ Մաշտոցի պողոտա- Ամիրյան, Սայաթ Նովա- Աբովյան, Բաղրամյան, Մոսկովյան փողոցներով երթ անցկացնելու մասին:

Մայրաքաղաքի այն հատվածներում, որտեղ երթ են անցկացնում հանրահավաքի մասնակիցները, կան փակ փողոցներ:

Անհնազանդության ակցիաները շարունակվում են:

 «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ փետրվարի 22-ից սկսած Երևանում ամեն օր անհնազանդության ակցիաներ են ակցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

 

armenpress.am

Երևանում բացվել է Շուշիի գորգերի թանգարանից տարհանված նմուշների ցուցադրությունը

Երևանում՝ Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, փետրվարի 20-ին բացվել է Շուշիի գորգերի թանգարանից պատերազմի ընթացքում տարհանված  նմուշների ցուցադրությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գորգերը Շուշիի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանի անձնական հավաքածուից են և  Շուշիից տարհանվել են 2020 թվականի  նոյեմբերի 1-ին։

«Պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի վերջին  Շուշիի գորգերի թանգարանի մոտակայքում մեծ հրթիռ էր պայթել և վնասել շինությունը, ջարդվել էին դռներն ու պատուհանները: Ես ստիպված էի տարհանել գորգերը, որովհետև այլընտրանք չկար: Ժամանակին գիտակցեցի, որ կարող ենք կորցնել պատմամշակութային արժեք ներկայացնող այս գորգերը: Զանգահարեցի Արցախի կրթության, գիտության ու մշակույթի նախարարին, ավտոմեքենա տրամադրեցին և տարհանեցինք ցուցադրության ներկայացված նմուշները: Մոտ 100-120 գորգ, որոնք պահպանվում էին Շուշիի թանգարանային ֆոնդում մնացին այնտեղ»,-պատմեց Ասծատրյանը:

Նրա հաղորդմամբ՝ Շուշիից հաջողվել է դուրս բերել  շուրջ 160 գորգերի ցուցանմուշներ: Շուշիի գորգերի երևանյան ցուցադրությանը ներկայացված ամենահին նմուշը 350 տարեկան է՝ Ասկերանի շրջանի Շոշ գյուղից։

«Գորգերի այս հավաքածուն, որի ցուցանմուշները թվագրվում են 17-ից 20-րդ դարասկզբով, գնել եմ այն ընտանիքներից, որտեղ գործվել են: Ուստի հայտնի են նաև դրանց պատմությունը, տեղավայրերն ու տարեթվերը:

Շուշիի գորգերի թանգարանի երևանյան ցուցադրությունը տևելու է առնվազն 3 ամիս: Վարդան Ասծատրյանի խոսքով առայժմ անորոշ է, թե հետագայում, որտեղ են պահպանվելու գորգերը: Առայժմ՝ ըստ  Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանի՝ Շուշիից տարհանված գորգերը պահպանվելու են Հայաստանի պատմության թանգարանում և ժամանակավորապես նաև՝ ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ցուցասրահում:

Ցուցադրությանը ներկայացված է 71 գորգ, որոնց գերակշիռ մեծամասնությունը արցախյան բնակավայրերից են: Կան նաև հին գորգեր Հայաստանի բնակավայրերից

Իր խոսքում ցուցադրության համադրող Նարեկ Վան Աշուղաթոյանը նշեց, որ Երևանում Շուշիից դուրս բերված գորգերի ցուցադրությանն անվերապահ ընդառաջել է Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը:

«Գորգերի ցուցադրությունը հնարավորություն է ընձեռելու վերադառնալ մեր ակունքներին, ճանաչելու, հասկանալու և վերարժևորելու ինքներս մեզ »,-ասաց Նարեկ Վան Աշուղաթոյանը:

Շուշիի գորգերի երևանյան ցուցադրության բացմանը ներկա էին նաև Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը, մշակութային կրթօջախների, թանգարանների ներկայացուցիչներ և արվեստագետներ:

 

armenpress.am

Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով չեն արձանագրվել սահմանային միջադեպեր

Փետրվարի 19-ին և 20-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները»,- ասված է հաղորդագրության մեջ: