Մեկնաբանություն- Բայդենը և Թրամփի ուղին շարունակելու ծանր գինը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i133994-Մեկնաբանություն_Բայդենը_և_Թրամփի_ուղին_շարունակելու_ծանր_գինը
Ըստ երևույթին, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կասկածում է ՀԳՀԾ վերադառնալու կապակցությամբ: Նա մի կողմից ձևացնում է, որ ցանկանում է վերադառնալ միջուկային համաձայնության, իսկ մյուս կողմից մերժում է համաձայնության ներկայիս ձևաչափը և պահանջում է բանակցել նոր համաձայնության շուրջ, որի մեջ կներառվի Իրանի միջուկային ծրագիրն ու Իրանի տարածաշրջանային դերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2021 08:42 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Բայդենը և Թրամփի ուղին շարունակելու ծանր գինը

Ըստ երևույթին, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կասկածում է ՀԳՀԾ վերադառնալու կապակցությամբ: Նա մի կողմից ձևացնում է, որ ցանկանում է վերադառնալ միջուկային համաձայնության, իսկ մյուս կողմից մերժում է համաձայնության ներկայիս ձևաչափը և պահանջում է բանակցել նոր համաձայնության շուրջ, որի մեջ կներառվի Իրանի միջուկային ծրագիրն ու Իրանի տարածաշրջանային դերը:

Այս խառնաշփոթն վիճակն առաջացել է ՀԳՀԾ-ից դուրս գալու և Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականություն կիրառելու ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ձախողված քաղաքականության պատճառով: Մյուս կողմից, տեսնելով, որ Եվրամիությունը կրկին կանգնած է ԱՄՆ-ի կողքին, Բայդենը ենթադրում է, որ հնարավոր է ավելի շատ զիջումներ ստանալ Իրանից:

Մի կողմից Թրամփի անհաջող փորձը Բայդենին ստիպում է վերադառնալ միջուկային գործարքին, իսկ մյուս կողմից, նա ենթադրւմ է, որ Եվրոպայի համագործակցությամբ և պատժամիջոցներն օգտագործելով, կարող է ավելի շատ զիջումներ ստանալ Իրանից:

Բայդենի կառավարության դիրքորոշման տատանումների ևս մեկ վկայություն է Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրիտանիայի և Ամերիկայի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը: Հայտարարության մեջ նրանք մտահոգություն են հայտնել 20 տոկոսով հարստացված ուրան արտադրելու Իրանի վերջին քայլի կապակցությամբ և Իրանին կոչ  արել զերծ մնալ որևէ այլ գործողությունից, հատկապես Լրացուցիչ արձանագրության կասեցումից և ստուգումների կանխարգելումից:

Հայտարարության ուշագրավ կողմն այն է, որ դրա մեջ անդրադարձ չի եղել հանձնառությունները նվազեցնելու Իրանի պատճառներին, այդ թվում՝ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն և Եվրոպայի կողմից պարտավորությունների անտեսմանը:

Այլ խոսքով, ԱՄՆ-ը և եվրոպական երեք երկրները պատճառները քննարկելու փոխարեն,  անդրադարձել են հետևանքներին:

ՀԳՀԾ-ի համաձայնությանը վերադառնալու Բայդենի կառավարության տատանման մեկ այլ վկայություն է Մյունխենի անվտանգության համագումարում նրա ելույթը, որտեղ նա հայտարարեց, որ իր կառավարությունը պատրաստ է միջազգային գործընկերների հետ կրկին բանակցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Ոմանք ենթադրում են, որ այդ հայտարարությամբ նա կարևորում է ՀԳՀԾ-ին վերադառնալը:

Բայդենը շատ ժամանակ չունի և պետք է որոշում կայացնի ՀԳՀԾ-ին վերադառնալու հարցով: Իրանը փետրվարի 23-ին դադարեցնելու է լրացուցիչ արձանագրության կամավոր կատարումը և արգելելու է գործակալության քննիչների ստուգումները: Այդ ժամանակ, Բայդենը կգիտակցի Թրամփի քայլերին հետևելու ծանր գինը:

Թեհրանը սակայն չի փոխելու իր դիրքորոշումը: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հստակորեն հայտարարել է.«Իրանն իրավունք ունի ՀԳՀԾ-ի շարունակման մասին պայմաններ ճշտել և այդպես էլ արել է: Մենք հայտարարել ենք, որ եթե մյուս կողմերը ցանկանում են, որ Իրանը կատարի ՀԳՀԾ-ով ստանձնած իր հանձնառությունները, ԱՄՆ-ը պետք է լիարժեք  և գործնականում չեղարկի պատժամիջոցները, ինչը պետք է  հաստատվի մեր կողմից: Դա ԻԻՀ հստակ և անշրջելի քաղաքականությունն է, որն ընդունված է երկրի բոլոր պաշտոնատարների կողմից»: