Մամուլի տեսություն 21-02-2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i134018-Մամուլի_տեսություն_21_02_2021
Իրանի համառ դիմադրությունը շփոթեցրել է ԱՄՆ-ին և Եվրոպային
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Փետրվար 21, 2021 10:35 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21-02-2021

Իրանի համառ դիմադրությունը շփոթեցրել է ԱՄՆ-ին և Եվրոպային

Քեյհան օրաթերթ

Իրանի համառ դիմադրությունը շփոթեցրել է ԱՄՆ-ին և Եվրոպային

Դիմադրության տրամաբանությունը օգտակար է և արդյունավետ: Իրանն անտեսելով ՀԳՀԾ-ի կապակցությամբ  դիմացի կողմի ուխտադրժությունը, շարունակել է իր ուղին հեղափոխության գերագույն առաջնորդի ճշգրիտ ղեկավարությամբ, «Չեղարկել բոլոր պատժամիջոցները, ԱՄՆ-ի ՀԳՀԾ վերադառնալու պայմանով» և «Պատժամիջոցները չեղարկելու և Իրանի ժողովրդի շահերը պաշտպանելու ռազմավարական գործողությունների մասին օրենք»-ը հաստատելով,  ապացուցեց, որ թուլություն չի ցուցաբերում պատվի, արժանապատվության, ազգային հեղինակության և իրավունքների ու անկախության ճանապարհին: Այս համատեքստում, ՀԳՀԾ-ն խախտողնրի դեմ Իրանի դիմադրությունը և ժողովրդի իրազեկության և խորաթափանցության այլ ապացույցները, ինչպես նաև իր իրավունքների և շահերի վրա կանգնած մնալը, շփոթմունքի են մատնել ԱՄՆ-ին և Եվրոպային:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Արևմտյան երկրները ձեռք են բերել իրենց  բնակչության թիվը երեք անգամ գերազանցող Covid-19 պատվաստանյութի դեղաչափ

ԱՄՆ-ում և Եվրամիության երկրներում Covid 19 պատվաստանյութերի պաշտոնական պահեստավորումը մտել է նոր փուլ: Լրատվական աղբյուրները հայտնել են, որ արևմտյան երկրները միջին հաշվով երեք անգամ ավելի շատ կորոնավիրուսի պատվաստանյութ են գնել, քան իրենց բնակչության թիվն է  և փորձում են պատվաստանյութն օգտագործել եկամտաբեր բիզնեսի համար: Վերջին շաբաթների ընթացքում ուշագրավ և, իհարկե, ցավալի վիճակագրություն է գրանցվել արևմտյան երկրների կողմից կորոնավիրուսի պատվաստանյութի նախնական գնման կապակցությամբ: Oxfam International- ը հայտարարել է, որ աշխարհի մի շարք ամենահարուստ երկրները գնել են կորոնավիրուսի նոր պատվաստանյութի կեսից ավելին:

 

Իրան օրաթերթ

Ահաբեկիչները պատրաստվում են քիմիական հարձակում իրականացնել Սիրիայի հյուսիսում

Սիրիայում հաշտեցման ռուսական կենտրոնի (Համիմիմ) ղեկավարի տեղակալը հայտարարել է, որ Սիրիայի թաքֆիրական ահաբեկիչները մտադիր են քիմիական հարձակում մոդելավորելով, Սիրիայի իշխանությունների պաշտոնյաներին մեղադրել քաղաքում քիմիական հարձակում կատարելու մեջ:

Sputnik– ի փոխանցմամբ՝ Սիրիայում հաշտեցման և համակարգման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Սիտնիկը մամուլի ասուլիսում ասել է. «Տեղեկությունների համաձայն՝ ահաբեկիչները մտադիր են խաղաղ բնակիչների շրջանում մոդելավորել մի քիմիական հարձակում և մեղադրել Սիրիայի կառավարությանը խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք օգտագործելու մեջ»:

 

Համշահրի օրաթերթ

Քիմ Քարդաշյանը դատարանում դիմել է Քանյե Ուեսթից բաժանվելու պահանջով

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ամուսնալուծության պահանջ է ներկայացրել ամերիկացի երգահան և պրոդյուսեր Քանյե Ուեսթին, յոթ տարվա ամուսնությունից հետո: Ուրբաթ օրը TMZ- ն հաղորդեց, որ Քիմը դատարանից խնդրել է իր և Քանյե Ուեսթի միջև բաժանել չորս երեխաների համատեղ խնամակալությունը:

 

orakarg.com

Ռուսաստանը պատրաստ է վաճառել Su-57E կործանիչը ռազմավարական գործընկերներին

«Ռոսօբորոնէքսպորտ»-ն արդեն խորհրդակցում է առանձին երկրների հետ վերջին հինգերորդ սերնդի Su-57E կործանիչի վաճառքի վերաբերյալ եւ պատրաստ է այն առաջարկել ռազմավարական գործընկերներին, շաբաթ օրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Ալեքսանդր Միխեեւը IDEX-2021 զենքի ցուցահանդեսին նախաշեմին:

«Այս պահին մենք նախնական խորհրդակցություններ ենք անցկացնում աշխարհի առանձին երկրների հետ` հինգերորդ սերնդի բազմաֆունկցիոնալ Su-57E կործանիչների մատակարարման վերաբերյալ: Հետաքրքրվածության դեպքում «Ռոսօբորոնէքսպորտ»-ը պատրաստ է Su-57E-ն առաջարկել Ռուսաստանի ռազմավարական գործընկերներին»,- ասել է Միխեեւը:Սու -57 (նախկին PAK FA, նախնական անվանում T-50) ռուսական հինգերորդ սերնդի կործանիչ է, որը նախատեսված է ոչնչացնել բոլոր տեսակի օդային, ցամաքային և վերգետնյա թիրախները:

 

aravot.am

Մայրենի լեզուն լույս է, որը վառ է պահում սերունդների ճանապարհը. ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանի շնորհավորական ուղերձը Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ և կարևոր տոնի՝ Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ, որը Հայաստանում նշվում է 2005 թ.-ից ի վեր: Այս տոնը մեզ համար հայապահպանության, ազգային ինքնության խորհուրդ ունի, և սա լավ առիթ է մեկ անգամ ևս գնահատելու և վերարժևորելու մեր լեզվի գանձերը, մեր ոսկեղենիկ մայրենին՝ այն անաղարտ պահելու, կատարելագործելու, արժանի կրող լինելու անխախտ հաստատակամությամբ: Մայրենի լեզուն լույս է, որը վառ է պահում սերունդների ճանապարհը: Չմոռանանք, որ տասնամյակներ շարունակ պետություն չունենալով, աշխարհի տարբեր անկյուններում մեր գոյության պայքարը մղելով՝ լեզուն եղել է մեր ազգային միասնականության հիմնասյունը, համախմբվածության օջախը: Այսօր էլ կրկնակի ջանք ու եռանդով պետք է աշխատենք՝ պահպանելու, տարածելու մեր հարստությունը՝ մեր մայրենին, մեր հայրենասիրությունն ամրապնդենք մայրենի լեզվի նկատմամբ սիրով ու հոգատարությամբ, պատասխանատվության զգացումով ու հայերենին լիարժեք տիրապետելու բարձր գիտակցությամբ:

 

1in.am

Գիտնականները գտել են կորոնավիրուսի տարօրինակ ախտանշանների բացատրությունը

Ամերիկացի գիտնականները գտել են հոդերի և մկանների ցավերի բացատրությունը, որից բողոքում են կորոնավիրուսով հիվանդ շատ մարդիկ: Հետազոտության արդյունքները հրապարակել է Skeletal Radiology ամսագիրը:Վարակված որոշ մարդկանց շրջանում առաջանում է ռևմատոիդ արթրիտ, աուտոիմուն միոզիտ կամ մատների ֆալանգների բորբոքում:

Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները Northwestern Medicine կլինիկայի բժիշկների հետ համատեղ, ուսումնասիրություն են կատարել՝ օգտագործելով ճառագայթային մեթոդներ՝ CT, MRI, ուլտրաձայնային հետազոտություն, և պարզել են, որ նման ախտանիշները պայմանավորված են մարմնի աուտոիմուն արձագանքով:

«Մենք հասկացանք, որ կորոնավիրուսը օրգանիզմին ստիպում է հարձակվել ինքն իր վրա, ինչը կարող է երկարատև բուժում պահանջող ռևմատոլոգիական խնդիրներ առաջացնել», – ասում է հետազոտության հեղինակներից մեկը՝ Հյուսիսարևմտյան համալսարանի Ֆայնբերգի բժշկության դպրոցի մկանակմախքային ճառագայթաբանության ասիստենտ Սվատի Դեշմուկը:

Գիտնականը նշեց, որ հիվանդների մեծ մասը առողջանում է, բայց որոշ հիվանդների ախտանշանները պահպանվում են երկար ժամանակ՝ ազդելով կյանքի որակի վրա: Նման դեպքերում խոսքը նյարդերի վնասման, արյան հոսքի խանգարման կամ արյան մեջ մակարդուկների առաջացման մասին է:

 

araratnews.am

Կոլորադոյի բնակելի թաղամասի վրա Boeing 777-ի շարժիչի մասեր են ընկել 

Ուղևորատար Boeing 777-ի շարժիչի անսարքության հետևանքով դրա բեկորները ընկել են ամերիկյան Կոլորադո նահանգի Դենվեր բնակավայրից դուրս գտնվող բնակելի տարածքի վրա: Այս մասին տեղեկացնում է Fox News հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով ՝ United Airlines-ի  ինքնաթիռը, որը Դենվերից Հոնոլուլու էր ուղևորվում, թռիչքից անմիջապես հետո անվնաս վերադարձել է Դենվեր: Ինքնաթիռից բեկորների անկման հետևանքով ուղևորների կամ բնակիչների շրջանում տուժածների մասին տեղեկություններ չկան:

Բեկորները ընկել են Բրումֆիլդ քաղաքում, տեղի ոստիկանությունը խնդրում է բնակիչներին բեկորներ հայտնաբերելիս չդիպչել դրանց և տեղեկացնել տեղի իշխանություններին: