Մամուլի տեսություն 23.02.2021
Այսօր Իրանի թերթերն անդրադարձել են ուրանի 60 տոկոս հարստացման վերաբերյալ ԻԻՀ առաջնորդի հայտարարությանը:
Քեյհան օրաթերթ
Լրացուցիչ արձանագրությունների գործադրումը դադարեցվեց
Իսլամական խորհրդարանում ընդունված «Պատժամիջոցների չեղարկման մասին» օրենքի շրջանակներում կառավարությանը տրված ժամկետի ավարտին, ՀԳՀԾ-ի 26 և 36-րդ կետերի համաձայն, Իրանն այսօր ամբողջությամբ կդադարեցնի Լրացուցիչ արձանագրության կամավոր իրականացումը և միջուկային համալիներում ցանկացած ոչ նորմատիվային ստուգում, կհամարվի անօրինական:
Իրան օարթերթ
Ֆաուչի. ԱՄՆ-ում քաղաքական տարաձայնությունները կես միլիոն մարդու զոհվելու պատճառ են դարձել
ԱՄՆ-ի Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ քաղաքական տարաձայնությունները բացասական ազդեցղություն են ունեցել կորոնավիրուսի զոհերի թվի վրա: Այսօր այդ թիվը գերազանցել է կես միլիոնը:
Ռոյթերսի հրապարակած հանրային առողջության մասին վիճակագրության համաձայն, ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության ավելի քան 28 միլիոն դեպք, որի հետևանքով, մինչ այժմ զոհվել է 500 հազար 54 մարդ:
Աֆթաբե Յազդ օրաթերթ
Ուժգին դիվանագիտության արվեստը
Համալսարանի աշխարհաքաղաքական ամբիոնի պրոֆեսոր Աբդուլռեզա Ֆարաջի Ռադը, Աֆթաբե Յազդ օրաթերին տված հարցազրույցում անդրադառնալով Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի համատեղ հայտարարությանը և այդ կապակցությամբ խորհրդարանի դժգոհությանն ասել է. «ԻԻՀ իշխանությունը, նկատի առավ իսլամական խորհրդարանի ընդունած օրենքը և միևնույն ժամանակ, թշնամիներին, որ ցանկանում էին լարվածություն առաջացնել միջազգային ասպարեզում և հրահրել ԱՄՆ-ի թիմին, թույլ չտվեց օգտվել ստեղծված իրավիճակից: Ուստի սահմանվեց եռամսյա ժամկետ՝ վերահսկողության համար: Այդ ընթացքում, Իրանն իր միջուկային գործողությունները տեսագրելու է: Եթե այդ ժամանակահատվածում ԱՄՆ-ն կատարի իր ստանձնած պարտավորությունները և չեղարկի պատժամիջոցները, նախկինում հաստատված գործընթացը կվերականգնվի»:
Քեյհան օրաթերթ
Եթե Իրանի խորհրդանարում հաստատված օրենքը ճշգրտորեն կատարվի, ուրանի հարստացումը կարող է հասնել 60 տոկոսի
ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, երկուշաբթի օրը Առաջնորդության բանիմացների խորհրդի նախագահի ու անդամների հետ հանդիպման ժամանակ, նշել է, որ Իրանի միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների նկատմամբ ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների դիրքորոշումը բռնատիրական է, պահանջատիրական ու անարդար է և հիմնված սխալ գրականության վրա:
ԻԻՀ առաջնորդը հայտարարել է. «Իրանը միջուկային խնդրում չի հրաժարվելու իր տրամաբանական դիրքորոշումից, և համաձայն երկրի կարիքների ու ըստ նպատակահարմարության, ուրանի հարստացումը կարող է հասնել 60 տոկոսի»:
armenpress.am
Հարավային Կորեան կվերացնի Իրանին պատկանող 1 մլրդ դոլարի արգելափակումը
Հարավային Կորեան պատրաստ Է վերացնելու Իրանին պատկանող 1 միլարդ դոլար գումարի միջոցներ: Փետրվարի 23-ին այդ մասին հայտարարել Է Իրանի պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչների հետ ձեռք Է բերվել համաձայնություն Իրանի Կենտրոնական բանկի ֆինանսական միջոցների օգտագործման շուրջը, որոնք արգելափակված են այդ երկրներում: Ըստ երեւույթին, սկզբնական փուլում Հարավային Կորեան մեզ կփոխանցի 1 միլիարդ դոլար»,- մեջբերում Է նրա խոսքն Իրանի կառավարության մամուլի ծառայությունը:
Իրանական կողմի հայտարարության համաձայն՝ Հարավային Կորեան ԱՄՆ-ի պահանջով սառեցրել Է Իրանին պատկանող 7 միլիարդ դոլար: Թեհրանը բազմիցս հայտարարել Է, որ այդ գործողություններն անօրինական են եւ Իսլամական Հանրապետությունը կձգտի հասնելու դրանց վերադարձման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հնարավոր է այցելեն տարածաշրջան. ՌԴ դեսպան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներն ընթանում են. հնարավոր են այցելություններ տարածաշրջան: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում համանախագահների աշխատանքներն ընթանում են, նրանք միմյանց հետ կապի մեջ են: Հնարավոր է այցելեն տարածաշրջան, այնպես որ գործընթացը չի դադարել»,- ասաց Կոպիրկինը:
Հարցին` արդյոք հնարավոր են բարձր մակարդակի հանդիպումներ, դեսպանը պատասխանեց, որ այդ մասով տեղեկություններ չունի:
armenpress.am
ԱՄՆ-ը պաշտպանում Է կենսունակ պաղեստինյան պետության ստեղծումը
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազիի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտարարել Է, որ Միացյալ նահանգները պաշտպանում Է կենսունակ պաղեստինյան պետության ստեղծումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Պետդեպարտամենտը:
«Պետքարտուղարն ընդգծել Է Բայդենի վարչակազմի այն համոզմունքը, որ երկու պետությունների վրա հիմնված որոշումը Իսրայելի՝ որպես հրեական եւ ժողովրդավարական պետության, ապագան ապահովելու լավագույն միջոցն Է, որը խաղաղությամբ կապրի կենսունակ եւ ժողովրդավարական պաղեստինյան պետության հարեւանությամբ»,-հայտարարել Է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
Նրա խոսքով՝ Բլինքենը նաեւ դեմ Է արտահայտվել «Իսրայելի նկատմամբ բազմակողմ ձեւաչափով միակողմանի գործողություններին»: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք պաղեստինյան պետության ստեղծման շուրջ ձեւակերպումները չԷին վերացել ԱՄՆ-ի պաշտոնական քաղաքականությունից, բայց գործնականում չեն գործածվել: Բացի այդ, Թրամփի վարչակազմը չի առարկել Իսրայելի կողմից Հորդանան գետի Արեւմտյան ափի բռնակցման դեմ: Բռնակցման պլանները արդյունքում դադարեցվել են արաբական պետությունների հետ Իսրայելի հարաբերությունների նորմալացման շրջանակներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
panarmenian.net
Դեսպան․ Ռուսաստանն աջակցում է ՀՀ զինված ուժերի արդիականացմանը
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել է, որ Ռուսաստանն աջակցում է Հայաստանի զինված ուժերի արդիականացմանը: Նրա խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև տարվում են շատ ինտենսիվ շփումներ տարբեր ուղղություններով:
ՌԴ դեսպանը մասնակցում էր Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված միջոցառմանը։
«Քննարկվում են հարցեր մեր երկրների և զինված ուժերի միջև տարբեր ուղղություններով փոխգործակցության ամրապնդման վերաբերյալ», - ասել է Կոպիրկինը, գրում է Aysor.am-ը:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ անընդհատ աշխատանքներ են տարվում հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցի շուրջ:
«Կցանկանայինք, որ ամեն ինչ ավելի արագ լիներ, համաձայն «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի, բայց աշխատանքը հեշտ չէ, սակայն շարունակվում է համառորեն», - ասել է Կոպիրկինը:
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանութան նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել էր, որ հայկական կողմը շահագրգռված է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ընդլայնման հարցում և որ ռազմակայանի մի մասը կարող է տեղակայվել երկրի արևելքում։
ՊՆ ղեկավարը հիշեցրել էր, որ հունվարի 25-30-ը ՀՀ-ում էին ՌԴ ՊՆ ներկայացուցիչները՝ ՀՀ ԶՈւ արդիականացմանն ու բարեփոխմանն աջակցելու նպատակով։ Համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել են հանձնարարականներ հետագա գործողությունների ՀՀ ԶՈւ արդիականացման շրջանակում միջոցառումնրի վերաբերյալ՝ շեշտը դնելով ռազմատեխնիկական բաղադրիչի վրա։
panarmenian.net
ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսի դեմ 3-րդ պատվաստանյութը
ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսի դեմ 3-րդ «ԿովիՎակ» պատվաստանյութը, որը Չումակովի անվան կենտրոնի մշակումն է։ Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Նա տեղեկացրել է, որ արդեն մարտի կեսին առաջին 120,000 դեղաչափy շրջանառության մեջ կդրվի։ Նա նշել է, որ ՌԴ-ն միակ երկիրն է աշխարհում, որն արդեն 3 պատվաստանյութ ունի Covid-19-ի դեմ։
Առաջիկայում մեկնարկելու է պատվաստանյութի արդյունաբերական կիրառումը։ Մինչև տարեվերջ նախատեսվում է 10 մլն դեղաչափ պատվաստանյութ թողարկել։
Ընդհանուր առմամբ Ռուսաստանում արդեն թողարկվել է «Սպուտնիկ V»-ի 10 մլն դեղաչափ և մոտ 80,000 դեղաչափ «ԷպիՎակԿորոնա»։ Ամբողջ երկրի տարածքում պատվաստման մոտ 4,000 կետ է բացվել։ «Հեռավոր վայրերում կազմակերպվել են շարժական կետեր»,-ասել է վարչապետը, գրում է «Կոմերսանտը»։
«ԿովիՎակն», ի տարբերություն մյուս գրանցված պատվաստանյութերի՝ «Սպուտնիկ V»-ի և «ԷպիՎակԿորոնայի», պարունակում է ամբողջական, բայց սպանված Sars-Cov-2 վիրուս, ոչ թե դրա մասնիկները։ Նմանատիպ պատվաստանյութ է մշակվել նաև Չինաստանում։