Մամուլի տեսություն 24.02.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i134268-Մամուլի_տեսություն_24.02.2021
Իրանի ԱԳ նախարար. «Մենք մեր ձեռքը պարզել ենք հարևանների ձեռքը սեղմելու համար, քանի որ տարածաշրջանի անվտանգությունը հնարավոր է ապահովել միայն տարածաշրջանի երկրների համագործակցությամբ, առանց արատաքին միջամտության»:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Փետրվար 24, 2021 10:38 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 24.02.2021

Իրանի ԱԳ նախարար. «Մենք մեր ձեռքը պարզել ենք հարևանների ձեռքը սեղմելու համար, քանի որ տարածաշրջանի անվտանգությունը հնարավոր է ապահովել միայն տարածաշրջանի երկրների համագործակցությամբ, առանց արատաքին միջամտության»:

Քեյհան օրաթերթ

Էնթոնի Բլինքեն. Հակաիրանական բոլոր պատժամիջոցները մնում են ուժի մեջ

BBC- ին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի դեմ Սպիտակ տան քաղաքականությանն, ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ  Վաշինգտոնը չի հրաժարվել Իրանի դեմ որևէ լծակից, և Թհակաիրանական պատժամիջոցները շարունակում են մնալ ուժի մեջ:

Էնթոնի Բլինքենը հավելել է. «Մեր եվրոպացի գործընկերների հետ բանակցություններում պարզ դարձավ, որ մենք գտնվում ենք նույն կողմում, ընթանում ենք նույն ճանապարհով և ունենք ըդնհանուր նպատակներ, ինչը շատ կարևոր է»: Այս հայտարարությունը վկայում է, որ Իրանի նկատմամբ Բայդենի վարչակազմի քաղաքականությունը  ոչնչով չի տարբերվում Թրամփի կառավարության վարած քաղաքականությունից:

 

Ջավան օրաթերթ

Միջուկային հարցի շուրջ աշխարհի վեց գերտերությունների հետ Իրանի ժողովրդի դիմակայություն, որը Թեհրանի կողմից սահմանված ժամկետի ավարտով  հասել է իր գագաթնակետին և Սպիտակ տան ներկա ու նախկին պաշտոնյաների խոստովանությունը, որ հակաիրանական աջավելագույն  ճնշման քաղաքականությունը պարտություն է կրել ու Վաշինգտոնը հայտնվել է անելանելի վիճակում, ապացուցում են  Իրանի վճռորոշ դերակատարությունը տարածաշրջանային ու համաշխարհային իրադարձություններում:

Իրանին նախապայմաններ ներկայացնելու Սպիտակ Տան և  Եվրոեռյակի փորձը ցույց է տալիս, որ նրանք չունեն ճանապարհային հստակ քարտեզ, մշակված ծրագիր,և նրանց հաշվարկները սխալ են: Ըստ երևույթին, ներկայումս Արևմուտքի հույսն Իրանում տարաձայնություններ սերմանելով, սեփական նպատակներին հասնելն է:

 

 

Էբթեքար օրաթերթ

 Թրամփի և  Բայդենի դիրքորոշումներն Ալե Սաուդի նկատմամբ.  Գահից Բին Սալմանի հեռավորությունը մեծանում է

 Ջո Բայդենի Սպիտակ տուն մուտք գործելուց հետո, Ռիադի նկատմամբ Վաշինգտոնիկ քաղաքականությունը փոփոխվել է: Տպավորություն է, որ Թրամփի օրոք սկսված Վաշինգտոն-Ռիադ մեղրամիսն ավարտվել է:

 

Իրան օրաթերթ

Զարիֆ. Մենք բարեկամության ձեռք ենք մեկնել մեր հարևաններին

«Սրբազան պաշտպանության միջազգային-իրավական հարցերը» թեմայով միջազգային համաժողովում ունեցած ելույթում, ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է,որ արևմտյան երկրները փորձում են հնարավորինս շատ զենք վաճռել տարածաշրջանի երկրներին և համաշխարհային առևտրի 25 տոկոսն իրակացվում է այս տարածաշրջանում:

Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգությունը ներքին ուժերով հաստատելու Իրանի ջանքերին, Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է. «Մենք մեր ձեռքը պարզել ենք հարևանների ձեռքը սեղմելու համար և նրանք պետք է դա հասկանան»:

 

armenpress.am

Տայվանը մարտի 1-ից վերացնում Է օտարերկրացիների մուտքի արգելքը

Տայվանի իշխանությունները որոշում են ընդունել մատի 1-ից օտարերկրացիների մուտքի արգելքը վերացնելու մասին, նրանք նաեւ մեղմացրել են կարանտինային ռեժիմը մի շարք երկրներից գործարար ճանապարհորդների համար: Փետրվարի 24-ին այդ մասին հայտնել Է Տայվանի կենտրոնական լրատվական գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նոր կանոնների համաձայն՝ օտարերկրացի քաղաքացիները կկարողանան ժամանել կղզի Տայվանի արտասահմանյան ներկայացուցչություններից այցագրային թույլտվություններ ստանալու եւ կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում:

Ըստ որում այն անձինք, ովքեր գործարար զբոսաշրջության նպատակով ժամանում են կորոնավիրուսի տարածման ցածր կամ չափավոր ռիսկով երկրներից, կարող են պարտադիր կարանտինը երկու շաբաթից մինչեւ 5 – 7 օր կրճատելու հայտ տալ: Տայվանի իշխանություններն օտարերկրացիների մուտքի ժամանակավոր արգելք են սահմանել հունվարի 1-ից կորոնավիրուսային վարակի նոր բրիտանական մանրԷահիմքի տարածման ֆոնին: Այդ ժամանակից ի վեր կղզի են թողել սոսկ ռեզիդենտների եւ առանձին խմբերի մարդկանց՝ վիրուսի բացասական թեստի առկայության դեպքում: Բոլոր տարանցիկ չվերթերը նույնպես չեղարկվել են: Համավարակի սկզբից ի վեր Տայվանում նշվել Է COVID-19-ով հիվանդացության՝ աշխարհում ամնացածր ցուցանիշներից մոեկը: Կղզում արձանագրված դեպքերի ընդհանուր թիվը կազմել Է 946, դրանց ճնշող մեծամասնությունը բերովի Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Մի խումբ զինծառայողներ ինքնակամ լքել են զորամասը. ՊՆ-ն հորդորում է ձեռնպահ մնալ ԶՈՒ կենսագործունեությունը խաթարող քայլերից

 ՀՀ ՊՆ N զորամասում փետրվարի 23-ին տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում մի խումբ զինծառայողների ծնողներ ու հարազատներ փորձել են խոչընդոտել արձակուրդի նպատակով տուն արձակված պարտադիր ժամկետային զինծառայողների վերադարձն իրենց զորամասեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:

«Զորամասի տարածքում տեղի է ունեցել անկարգություն, որի ընթացքում մի խումբ զինվորներ, դրսում հավաքված ծնողների դրդմամբ, հրաժարվել են մեկնել իրենց մշտական տեղակայման վայրեր, իսկ մի քանիսն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, ինքնակամ լքել են զորամասի տարածքը։

Այժմ տարվում են համապատասխան աշխատանքներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Տեղի ունեցածի կապակցությամբ զորամասի հրամանատարության կողմից նշանակվել է ծառայողական քննություն, իսկ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների առնչությամբ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար։

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է տեղի ունեցածն ու քաղաքացիներին հորդորում ձեռնպահ մնալ նմանատիպ գործողություններ հրահրելուց, առավել ևս՝ ռազմական դրության պայմաններում և պետպատերազմյան վերականգնման ու վերակազմավորման փուլում գտնվող ԶՈՒ կենսագործունեությունը խաթարող քայլերից, որոնք ակնհայտորեն վտանգում են այս բարդ շրջանում պետության անվտանգությանն առնչվող խնդիրների կատարումը։

Հարկ ենք համարում նշել, որ բոլոր այսօրինակ դեպքերում, երբ առկա կլինեն օրենքի խախտման հանգամանքներ, տարվելու են համապատասխան աշխատանքներ՝ այդ արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։     

 

armenpress.am

Բայդենը սաուդյան թագավորի հետ բանակցություններ կվարի Խաշքաջիին նվիրված զեկույցի նախօրյակին

 ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պլանավոում Է փետրվարի 24-ին առաջին հեռախոսազրույցը վարել Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդ թագավորի հետ՝ սաուդացի լրագրող Ջամալ Խաշքաջիի սպանության մասին ամերիկյան հետախուզության ոչ գաղտնի զեկույցի հրապարակման նախաօրյակին: Փետրվարի 23-ի երեկոյան այդ մասին գրել Է Axios նորությունների պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Զրույցը, եթե կայանա, կդառնա որպես նախագահ Բայդենի առաջին բանակցությունը Սաուդյան Արաբիայի թագավորի հետ: Մինչդեռ կողմերը, հավանաբար, կքննարկեն լայն շրջանակի հարցեր, զրույցը երանգավորված կլինի առաջիկա պայթյունահարույց զեկույցով»,- նշում Է հրատարակությունը: ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի հաշվետվությունում, ինչպես սպասվում Է, կհիշատակվի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի անունը: Ինչպես փետրվարի սկզբին հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին, Բայդենի վարչակազմը մտադիր Է ԱՄՆ-ի Կոնգրեսին հանձնել հատուկ ծառայությունների եզրակացությունը Խաշքաջիի սպանության հանգամանքների վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

panarmenian.net

ԱՀԿ․ Կորոնավիրուսից մահացությունն աշխարհում 1 շաբաթում 20%-ով նվազել է

  Փետրվարի 15-21-ն աշխարհում կորոնավիրուսով վարակվածերի քանակը նվազել է 11%-ով, իսկ մահացությունը կրճատվել է 20%-ով։ Հիվանդացության նվազում է նկատվում 6-րդ շաբաթն անընդմեջ։ Այդ մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցում։

«Վիրուսով վարակի նոր դեպքերի մասին հաղորդագրությունների քանակն աշխարհում նվազում է 6-րդ շաբաթն անընդմեջ՝ 11%-ով»,-ասել են ԱՀԿ-ում, գրում է ՏԱՍՍ-ը։

Վերջին շաբաթում գրանցվել է վարակման 2,457,026 և մահվան ելքով 66,359 դեպք։ Փետրվարի 21-ի դրությամբ աշխարհում վարակման 110,763,898 դեպք է գրանցվել և 2,455,331 մահ։

Անկումը հատկապես զգալի էր Հյուսիսային և Հարավային Ամերիկայում՝ 19%, Արևմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 9%, Եվրոպայում՝ 7%, և Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում՝ 7%։ Մահացությունն այդ շրջանում ևս նվազել է, համապատասխանաբար 23%, 6%, 19% և 3%։

Մահացության նվազում գրանցվել է նաև Աֆրիկայում՝ 20%, և Հարավարևելյան Ասիայում՝ 6%։

Հյուսիսային և Հարավային Ամերիկայում 7 օրում վարակվել է ավելի քան 1․06 մլն մարդ, մահացել է ավելի քան 34,000-ը։ Եվրոպայում գրանցվել է ավելի քան 939,000 նոր դեպք և ավելի քան 24,000 մահվան դեպք։

 

panarmenian.net

Գիտնականներ․ Հետազոտության մասնակիցների 90%-ը Covid-19-ի հակամարմին ունի

 Ավստրիացի գիտնականները լայնածավալ հետազոտություն են իրականացրել Իշգլ լեռնադահուկային հանգստավայրում, որը համաճարակի էպիկենտրոններից մեկն էր Եվրոպայում 2020-ին։

Արդյունքում պարզվել է, որ առաջին և երկրորդ հետազոտությունների մասնակիցների 90 տոկոսի մոտ հակամարմինները պահպանվել են։ Մասնակիցների 70 տոկոսի մոտ, որոնց գիտնականները հետազոտել են բջջային իմունիտետի առկայության վերաբերյալ, դեռևս բջջային ակտիվություն ունեն, գրում է Lenta.ru-ն՝ Euronews-ին հղումով։

Մասնագետները կարծում են, որ մինչև կոլեկտիվ իմունիտետի ձեռքբերումը «այնքան հեռու չէ, որքան պդնում են հոռետեսները»։ Սակայն, Իսնբրուկի վիրուսաբանության ինստիտուտի (Ինսբրուկի բժշկական համալսարան) տնօրեն Դորոտեա ֆոն Լաերը նշել է, որ դրա համար հարկավոր է պահպանել համաճարակային կանոնները։

«Սոցիալական հեռավորություն պահպանելու և 40-50 տոկոսի բնակչության պատվաստման դեպքում որոշ չափով իրական կլինի վերադարձն առօրյա կյանքին»,- ասել է նա։

Մեծ Բրիտանիայում և աշխարհի ևս 10 երկրում կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել։ Գիտնականները նշել են, որ կորոնավիրուսի նոր շտամը նման է Քենտում հայտնաբերված B117 վիրուսին և մի շարք մոտացիաներ ունի, որոնք մտահոգում են փորձագետներին։ Նոր շտամը մուտացիա ունի սպիակուցի այն «փշի» մեջ, որն օգնում է վիրուսին ներթափանցել բջիջ։