Մարդու իրավունքների ոլորտում Բրիտանիայի կառավարության մութ անցյալը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i13441-Մարդու_իրավունքների_ոլորտում_Բրիտանիայի_կառավարության_մութ_անցյալը
Բրիտանիայի ԱԳ նախարարությունն այնպիսի հանգամանքներում է մտահոգություն հայտնում Իրանում մարդու իրավունքների իրավիճակի կապակցությամբ , երբ այդ երկիրը մարդու իրավունքների դաշտում ունի մութ անցյալ :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2016 08:00 Asia/Tehran
  • Մարդու իրավունքների ոլորտում Բրիտանիայի կառավարության մութ անցյալը

Բրիտանիայի ԱԳ նախարարությունն այնպիսի հանգամանքներում է մտահոգություն հայտնում Իրանում մարդու իրավունքների իրավիճակի կապակցությամբ , երբ այդ երկիրը մարդու իրավունքների դաշտում ունի մութ անցյալ :

Բրիտանիայի ԱԳ նախարարությունը 2015 թվականի ժողովրդավարության ու մարդու իրավունքների մասին իր 68 էջանոց զեկույցում Իրանին հատկացված էջում հայտարարել է, որ 2015 թվականին աշխարհն ականատես է եղել միջազգային համակարգի հետ ԻԻՀ համագործակցության և միջուկային պատմական համաձայնության : Զեկույցում նշվել է, որ չնայած իրանցիների իրավունքների ու ազատությունների բարելավման կապակցությամբ ԻԻՀ նախագահի 2013 թվականին տված խոստումներին, երկրում մարդու իրավունքների իրավիճակը մնում է մտահոգիչ:

Բրիտանիայի ԱԳ նախարարությունն այն դեպքում է մտահոգություն հայտնել Իրանում իրականացվող մահապատիժների , փոքրամասնությունների ու կանանց իրավիճակի մասին , երբ մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդ այդ երկրում , ամեն օր ոտնահարվում են մարդու իրավունքները : Բրիտանիայի գաղթականների , մուսուլմանների և փոքրամասնությունների իրավունքների շարունակական ոտնհարման դեպքերը նրանից խլում են մյուս երկրներում մարդու իրավունքների իրավիճակը գնահատելու իրավունքը : Բողոքարարների նկատմամբ անվտանգության և ոստիկանական ուժերի կոպիտ վերբերմունքը վկայում է Բրիտանիայում շարքային քաղաքացու նկատմամբ ցուցաբերվող հկամարդկային մոտեցումների մասին: Քաղաքացիների սեփական իրավունքները չհարգելը և քաղաքացիական ազատությունների սահմանափակումը , դարձել են Լոնդոնի կառավարության միջոցները ՝ քաղաքացիներին վերահսկելու համար , ինչը չի համապատասխանում այդ երկրի ժողովրդավարության կոչերի ոգուն : Բացի դրանից , ահաբեկչության դեմ պայքարի պատճառաբանությամբ , եվրոպական երկրների մուսուլմանները խիստ ճնշումների են ենթարկվում :

Դա այն դեպքում , երբ Իրանում փոքրամասնություններն առանց որևէ սահմանափակման , ապրում են ազատ և կատարում իրենց կրոնական ու ազգային ծիսակատարությունները : Իրանի փոքրամասնությունները նույնիսկ խորհրդարանում պատգամավորներ ունեն : Իրանում կանանց իրավիճակը գնալով բարելավում է : Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր , հատկապես վերջին տարիներին , կանայք առավել ակտիվորեն են ծավալում քաղաքական , գիտական ու հասարակական գործունեություն:

2016 թ. ընտրությունների արդյունքում , Իրանի իսլամական խորհրդարանում կանանց ներկայությունը մեծացել է : Համալսարաններում կանանց ներկայության ցուցանիշը կազմում է ավելի քան 60 տոկոս , իսկ նախագահի տեղակալի մակարդակում կանանց ներկայությունը և գործադիր մարմնում նրանց պաշտոնների վստահումը , վկայում է Իրանում կանանց ապահով իրավիճակի մասին :

Իրանի սահմանադրության համաձայն , թմրաբիզնեսով զբաղվող հանցագործների նկատմամբ կտրուկ վերաբերմունքը և նրանց նկատմամբ մահապատժի իրականացումը , կատարվում է դատավարության ու դատալսումների արդյունքում , Իրանի դատական իշխանության այդ քայլը բխում է ժողովրդի շահերից : Իսլամական սկզբունքը հանդիսանում է Իրանում մարդու իրավունքների հետ կապված քայլերի հիմքը : Իսկ արևմտյան արժեքներով առաջնորդվող երկիրն Իրանում մարդու իրավունքների իրավիճակի մասին կարծիքներ հայտնելու իրավասություն չունի :