Մամուլի տեսություն 26.02.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i134468-Մամուլի_տեսություն_26.02.2021
Իրանը Հայաստանի քաղաքական ուժերին երկխոսության և զսպվածության կոչ է արել:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Փետրվար 26, 2021 06:37 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 26.02.2021

Իրանը Հայաստանի քաղաքական ուժերին երկխոսության և զսպվածության կոչ է արել:

Համշահրի օրաթերթ

Իրանում մեկնարկել է տարեցների պատվաստումը

Փետրվարի 25-ին, որն Իրանում նշվում էր որպես շիաների առաջին իմամ Ալիի ծննդյան և Հայրերի օր, Առողջապահության նախարարի ներկայությամբ, Քահրիզաքի ծերանոցում, աշխատակլիցների ու բուժանձնակազմի պատվաստումից հետո, մեկնարկել է տարեցների պատավստման առաջին փուլը:

Առոջղապահության նախարար Սաիդ Նամաքին այս կապակցությամբ ասել է. »Այսօր Քահրիզաքի առողջարանում մեկնարկեց տարեցների պատվաստումների առաջին փուլը: Հուսով ենք, որ առաջիկա երկու օրվա ընթացքում այս համալիրում  պատվաստումը կավարտվի, և կշարունակվի երկրի մյուս քաղաքներում»:

 

Իրան օրաթերթ

Խաթիբզադե. Մենք հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբադեն հայտարարել է. «Մենք ուշադրությամբ հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին»:

Իրանի ԱԳՆ ընդհանուր տեղեկատվության բաժնի հաղորդման համաձայն, Խաթիբադեն Հայաստանի քաղաքական ուժերին ինքնազսպվածության ու երկխոսության կոչ է արել:

 

Էթեմադ օրաթեր

ԱՄՆ-ն ավիահարձակում է իրականացրել Սիրիայի սահմանային տարածքների դեմ

Պենտագոնը հայտարարել է, որ  ամերիկյան զինված ուժերն ավիահարձակում են իրականացրել Սիրիայի արևելյան շրջաններում Իրանի աջակցությամբ գործող ուժերի կողմից օգտագործվող ենթակառուցվածքների դեմ:

Ուրբաթ առավոտյան Պենտագոնը հայտարարել է, որ Ջո Բայդենի հրամանով, ամերիկյան օդուժը ռմբակոծել է Սիրիայի արևելքում դիմադրության խմբավորումների  դիրքերը:

Նախքան այս լուրի հաստատումը, Ռոյթերսը, հղում անելով երկու իրազեկ աղբյուրի, հաղորդել էր, որ Բայդենի հրամանով, ԱՄՆ-ը հարձակվել է ենթադրաբար  Սիրիայում Իրանի հետ դաշնակից ուժերին պատկանող դիրքերի վրա: Այս պաշտոնյաները նշել են, որ հարձակումն իրականացվել է նախագահ Ջո Բայդենի հրամանով: Ամերիկացի պաշտոնյաները հավելել են, որ հարձակումն իրականացվել է ի պատասխան Իրաքում ԱՄՆ դիրքերի վրա վերջերս կատարված հարձակումների:

 

Ջամե Ջամ օրաթերթ

CNN-ը Խաշողջիի սպանության վերաբերյալ նոր մանրամասներ է բացահայտել

CNN լրատվական գործակալությունը հրապարակել է նոր փաստաթղթեր, որոնք վերաբերում են սաուդցի ընդդիմադիր Ջամալ Խաշողջիի սպանության հետ այդ երկրի արքայազն Բեն Սալմանի կապին:

Գործակալությունն այդ մասին հաղորդել է՝ հղում անելով վերջերս ներկայացված բողոքի հայցերին: CNN-ը հաղորդել է, որ երկու ինքնաթիռները, որոնցով Խաշողջիին սպանողները մեկնել են Թուրքիա, պատկանում են ընկերությանը, որը Բեն Սալմանը գնել է դրանից մեկ տարի առաջ:

«Խիստ գաղտնի» պիտակով այս փաստաթղթերը ներառված են մի քանի ամիս առաջ Կանադայի կեղմից ներկայացված բողոքի հայցի մեջ: Դրանք ստորագրված են Սաուդյան Արաբիայի նախարարներցի մեկի կողմից, որը փոխանցում է  Բեն Սալմանի հրամանները:

 

armenpress.am

ՄԱԿ-ում Սալվադորը հայտարարել են Կենտրոնական Ամերիկայում առաջին երկրը, որը զերծ Է մալարիայից

Սալվադորի ղեկավարությունը կարողացել Է լիովին վերացնել մալարիայի տարածումը հանրապետության տարածքում, ինչը նրան դարձրել Է Կենտրոնական Ամերիկայում առաջին երկիրը, որը զերծ Է այդ հիվադնությունից: Այդ մասին փետրվարի 25-ին հաղորդվում Է ՄԱԿ-ի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երկրին հաջողվել Է հիվանդացության կայուն նվազման հասնել վերջին 30 տարվա ընթացքում, բացառությամբ 1996 թվականի բռնկման: Վարակաման դեպքերի թիվը 1990 թվականի 9 հազարից 2010 թվականին կրճատվել Է մինչեւ 26, այնուհետեւ վարակման տեղական ծագման դեպքեր չեն արձանագրվել,- նշում Է կազմակերպությունը:- Այսպիսով, Սալվադորը միացել Է մյուս լատինամերիկյան երկրների շարքին, ներառյալ Պարագվայը եւ Արգենտինան, որոնց նույնպես հաջողվել Է վերացնել հիվադնությունն իրենց տարածքում»:

Մարարիան սուր վարակիչ հիվանդություն Է: Դրա հարուցիչները մալարիական պլազմոդիումներն են (Plasmodium-ի պարզագույն մակաբույծ տեսակներ), որոնք մարդու արյան մեջ են հայտնվում մալարիական մոծակի խաթոցից հետո: Հիվանդության առաջին ախտանիշերը՝ տենդը, գլխացավը, փսխոցը, ի հայտ են գալիս վարակվելուց 7 – 15 օր հետո: Մալարիան հանդիպում Է առավելապես արեւադարձային եւ ենթաարեւադարձային երկրներում, որտեղ բնակվում Է աշխարհի բնակչության մոտավորապես 40 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

ՊՆ-ն հերքում է Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈՒ կողմից սադրանքների մասին տեղեկությունը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է տարածող տեղեկությունը Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքների մասին։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը․

«Մի շարք լրատվամիջոցներ լայնորեն տարածում են ֆեյսբուքյան որոշ օգտատերերի հրապարակած տեղեկությունը` Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված սադրանքների մասին:

Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»:

 

armenpress.am

ՆԱՏՕ-ի երկու նավ Է մտել Սեւ ծով

 ՌԴ Սեւծովյան նավատորմի ուժերը ձեռնամուխ են եղել Իսպանիայի ռազմածովային ուժերի եւ Հունաստանի ռազմածովային ուժերի ականորս նավերի հետեւելուն, որոնք մտել Է Սեւ ծովի ջրատարածք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են ՌԴ-ի կառավարման ազգային կենտրոնում:

«Սեւծովյան նավատորմի ուժերը եւ միջոցները ձեռնամուխ են եղել Իսպանիայի ռազմածովային ուժերի «Տախո» եւ Հունաստանի ռազմածովային ուժերի «Էուրոպի» ականորս նավերի գործողություններին հետեւելուն, որոնք Սեւ ծովի ջրատարածք են մտել 2021 թվականի փետրվարի 25-ին»,-ասվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

 

panarmenian.net

Ընդդիմությունը պատվիրակություն է ուղարկում ՀՀ նախագահի մոտ

Հայրենիքի փրկության շարժումը պատվիրակություն է ուղարկում նախագահ Արմեն Սարգսյանի մոտ, Բաղրամյան փողոցում շարունակվող հանրահավաքի ժամանակ հայտարարել է շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը, փոխացում է Sputnik Armenia-ն։

Նրա խոսքով՝ պատվիրակությունը նախագահի հետ քննարկելու է երկրում ստեղծված իրավիճակն ու հնարավոր լուծումները։ Նա հայտնել է, որ Ազգային ժողովը նիստ չի գումարել։ Սաղաթելյանի խոսքով՝ խորհրդարանական մեծամասնությունը պարտավոր է գալ Ազգային ժողով ու որոշում կայացնել։

Սաղաթելյանն անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայտարարությանը, թե եթե ընդդիմադիրները «քաղաքական հայտարարությունների չափն անցնեն, կձերբակալվեն»։

«Գլուխդ պատին կտաս, թե կարող ես մարդ ձերբակալել»,- ասել է նա ու նշել, թե ոչ ոք իրավունք չունի ժողովրդին վախեցնելու, իսկ իշխանությունը պարտավոր է ժողովրդի հետ հաշվի նստելու։

44-օրյա պատերազմից հետ Հայաստանում ընդդիմությունը և փետրվարի 25-ին նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջում են վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Արդեն Հրապարակում վարչապետն ասել էր, որ ինքն իշխանության է եկել ժողովրդի միջոցով, ու ժողովուրդն էլ իրեն կարող է հեռացնել: Փետրվարի 25-ի երեկոյան Երևանում Փաշինյանն իր աջակիցների հետ էր քայլերթ արել, ընդդիմությունը՝ գնացել Բաղրամյան պողոտան փակելու: Ինքը՝ նախագահը, դեռ չի ստորագել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու որոշումը:

 

panarmenian.net

Պուտին․ Իրավիճակը ՀՀ-ում պիտի օրենքի շրջանակում կարգավորվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է ՌԴ նախագահ Պուտինին՝ քննարկելու ՀՀ ներքաղաքական իրավիճակը։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովին հղումով, ՌԴ նախագահը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել, ինչպես նաև պնդել, որ հարցը պիտի օրենքի շրջանակում կարգավորվի։

«Իսկանդերների» մասին Փաշինյանի հայտարարությունից, դրան ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի հայտարարությունից ու նրան պաշտոնանկ անելուց հետո ԳՇ-ն պահանջել է վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել ռազմական հեղաշրջման փորձ: Արդեն Հրապարակում վարչապետն ասել էր, որ ինքն իշխանության է եկել ժողովրդի միջոցով, ու ժողովուրդն էլ իրեն կարող է հեռացնել: Փետրվարի 25-ի երեկոյան Երևանում Փաշինյանն իր աջակիցների հետ էր քայլերթ արել ու եզրափակել ակցիան, ընդդիմությունը՝ գնացել Բաղրամյան պողոտան փակելու: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ընդդիմադիրները պատվիրակություն են ուղարկում նախագահ Սարգսյանի մոտ: