Մեկնաբանություն - Բին Սալմանը և Խաշողջիի մղձավանջը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i134590-Մեկնաբանություն_Բին_Սալմանը_և_Խաշողջիի_մղձավանջը
ԱՄՆ կառավարությունը հրապարակել է որոշ գաղտնի փաստաթղթեր կապված ԱՄՆ-ում բնակվող սաուդցի լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության հետ, նշելով, որ հանցագործությունը պատվիրել է Սաուդյան արքայազն Մուհամեդ բին Սալմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2021 14:52 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Բին Սալմանը և Խաշողջիի մղձավանջը

ԱՄՆ կառավարությունը հրապարակել է որոշ գաղտնի փաստաթղթեր կապված ԱՄՆ-ում բնակվող սաուդցի լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության հետ, նշելով, որ հանցագործությունը պատվիրել է Սաուդյան արքայազն Մուհամեդ բին Սալմանը:

Հաշվի առնելով այն, որ ամերիկյան  պաշտոնյաները հայտարարել են, որ չեն խոսելու Մուհամեդ բին Սալմանի հետ, այժմ հարցն այն է, թե ի՞նչ ազդեցություն կունենա այս զեկույցը և ընդհանուր առմամբ, Բայդենի կառավարության մոտեցումը բին Սալմանի քաղաքական  վիճակի վրա:

Բանն այն է, որ Սաուդյան Արաբիայի ներսում բին Սալմանի քաղաքական դիրքը թուլացել է: Սաուդյան թագաժառանգը, որը հուսյ ուներ ստանալ ԱՄՆ կառավարության աջակցությունը, Դոնալդ Թրամփի պարտությունից հետո կորցրեց իր ամենակարևոր աջակիցին: Ջամալ Խաշողջիի սպանության մասին զեկույցի հրապարակումը բացահայտեց Բին Սալմանի բնավորության բռնի կողմը:

Սաուդյան ընտանիքում ձևավորվում է այն մտածողությունը, որ բին Սալմանի իշխանության գալը կվնասի այդ երկրի հեղինակությանը: Հետևաբար, Բին Սալմանի դեմ ուղղված ներքին շարժումներն աճում են:

Այս պարագայում, չեն բացառվում  Մուհամեդ բեն Սալմանի դեմ միջազգային գործողությունները, ներառյալ՝ պատժամիջոցների սահմանումը: Այս առնչությամբ ՄԱԿ-ի զեկուցողը հայտարարել է, որ միջազգային ասպարեզից Ջամալ Խաշողջիի սպանության պատվիրատուներին վտարելը կարևոր քայլ է արդարադատության ուղղությամբ և դա ուժեղ ուղերձ է հղում նրանց, ովքեր մտադիր են նմանատիպ հանցագործություններ կատարել: Նա սել է. «Մենք Սպիտակ տանը կոչ ենք անում պատժամիջոցներ սահմանել ոչ միայն բին Սալմանի ունեցվածքի, այլ նաև նրա միջազգային գործարքներ վրա»:

Չնայած դժվար թե ԱՄՆ կառավարությունը օրակարգում ներառի բին Սալմանի նկատմամբ, պատժամիջոցների սահմանումը, սակայն վերջինսի վրա արտաքին ճնշումը աճում է:

Երազած գահը կորցնելու սպառնալիքն աճել է և բին Սալմանի  մրցակիցների դիրքերը կրկին բարելավվում են: ԱՄՆ կառավարությունը հատուկ վերաբերմունք ունի նախկին թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Նայեֆի նկատմամբ, որը ճնշման է ենթարկվում բին Սալմանի կողմից:

Բրուքինգսի ինստիտուտից Բրյուս Ռիդլը  գրել է.«Միջազգային հանրությունն այժմ պետք է պահանջի ազատ արձակել Սաուդյան Արաբիայի նախկին թագաժառանգ Մուհամեդ բին Նայեֆին: Բին Նայեֆի ձերբակալությունը ոչ թե նրա համար է, որ նա հանցանք է գործել, այլ այն պատճառով, որ դա անհանգստություն է պատճառել ներկայիս թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանին: Մուհամեդ բեն Նայեֆը փրկեց տասնյակ, եթէ ոչ հարյուրավոր ամերիկացիների կյանքեր և իր հայրենիքում ջախջախեց Ալ-Ղաիդային»:

Այս առումով Սաուդյան Արաբիայի առաջնորդների վրա Վաշինգտոնի ճնշումը կարող է անսովոր թվալ, բայց   պետք է անհապաղ կիրառվի, քանի որ Մուհամեդ բին Նայեֆի հարցը հատուկ է,  հաշվի առնելով նրա  օգնությունը ամերիկացիների անվտանգությունն ապահովելու հարցում:

Անկախ նրանցի թե ԱՄՆ կառավարության կողմից  Ջամալ Խաշողջիի սպանության մասին զեկույցի հրապարակելը և այս հանցագործության մեջ  բին Սալմանին մեղավոր ճանաճելն ինչ ազդեցություն կունենա Սաուդյան արքայազնի  քաղաքական ճակատագրի վրա, այս գործողությունը ևս մեկ անգամ ցույց տվեց վերջինիս քաղաքական անհասունությունը:

Այս անգամ ևս Սաուդյան Արաբիայի թագաժառանգը պետք է ստանա ԱՄՆ կառավարության աջակցությունը Սաուդյան Արաբիայի գահը նվաճելու համար: Սակայն  այս անգամ նավթային դոլարները գուցե չկարողանան փրկել Մուհամեդ բին Սալմանին: