Մեկնաբանություն- Փաշինյանի և գեներալների վեճը. Ո՞վ է լինելու հաղթողը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i134632-Մեկնաբանություն_Փաշինյանի_և_գեներալների_վեճը._Ո_վ_է_լինելու_հաղթողը
Երևանում նոր լարվածությունն առաջացավ ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ՝ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին պաշտոնից ազատելուց հետո, որի պատճառով սուր քննադատություններ ուղղվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Տիրան Խաչատրյանն հարցազրույց էր տվել չկրակած Իսկանդերի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2021 08:45 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Փաշինյանի և գեներալների վեճը. Ո՞վ է լինելու հաղթողը

Երևանում նոր լարվածությունն առաջացավ ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ՝ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին պաշտոնից ազատելուց հետո, որի պատճառով սուր քննադատություններ ուղղվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Տիրան Խաչատրյանն հարցազրույց էր տվել չկրակած Իսկանդերի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ:

Իսկանդերի մասին Փաշինյանի հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանը: ՀՀ վարչապետն ասել էր, որ ռուսական օպերատիվ-մարտավարական համալիրների հրթիռներն իբրև թե 10 տոկոսով են աշխատել։ Սակայն որոշ փորձագետներ հայտնել են, թե վարչապետի խոսքն ուղղված է եղել գեներալներին, որ չեն կարողացել Ղարաբաղի պատերազմում այդ հրթիռներն օգտագործել թշնամու դեմ:

ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարեց, որ ղարաբաղյան պատերազմում չեն կիրառվել Իսկանդերներ:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 25-ին, հայտարարություն է տարածել վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ և վարչապետի հրաժարականն է պահանջել:

ՀՀ բանակի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց, քանի որ այն ստորագրվել էր ուղղակիորեն ԶՈՒ գլխավոր շտաբի պետ՝ Օնիկ Գասպարյանի կողմից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը շատ արագ ուղարկում է Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի, սակայն նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվում է ստորագրել այդ դիմումը:

ՀՀ նախկին պաշտոնատարների կողմնակիցներից շատերը բանակում են: Բանակի բարձրաստիճան հրամանատարությունը ձևավորվել է Ռոբերթ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության օրոք: Հետևաբար Ռոբերթ Քոչարյանի քաղաքական դաշտ վերադարձը կարող է քաղաքական գործընթացներում ռազմական պաշտոնատարների ներգրավման նշան համարել: Փաշինյանը նույնպես Երևանում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ անուղղակի անդրադարձավ այդ թեմային:

Հայաստանի ընդդիմությունը, բանակը և հայրենասեր ժողովուրդն ամեն կերպ փորձում են տապալել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, ում նկատմամբ ատելությունը սրվեց ղարաբաղյան համաձայնության ստորագրումից հետո:

Շաբաթ օրը նույնպես Երևանում շարունակվել է Փաշինյանի հրաժարականը պահանջող ժողովրդի երթը: Ընդդիմությունը հայտարարել է, որ այս ցույցերը շարունակվելու են մինչև Փաշինյանի հրաժարականը: Ցուցարարները փակել են Բաղրամյան փողոցը, որտեղ գտնվում է Ազգային ժողովն ու վարչապետի նստավայրը և վրաններ են տեղադրել Ազգային ժողովի շենքի դիմաց:

Հղում կատարելով Գեղամ Մանուկյանին, News.am կայքը հաղորդել է, որ բանակի բոլոր հրամանատարներն ու անձնակազմը միացել են Գլխավոր շտաբի հայտարարությանը և պահանջում են վարչապետի հրաժարականը:

Նիկոլ Փաշինյանը ընդդիմությունից պահանջել է վերջ դնել բողոքի ցույցերին և բանակցություն սկսել, սակայն ընդդիմությունը հայտարարել է, որ միայն վարչապետի հրաժարականի շուրջ է բանակցելու: