Մեկնաբանություն- Հայաստանում շարունակվում է լարվածությունը կուսակցությունների և նրանց կողմնակիցների միջև
Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանը, Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը (ՆԱՏՕ), Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանում բողոքի ցույցերի կողմերին կոչ են արել զսպվածություն դրսևորել և խաղաղ ճանապարհով լուծել տարաձայնությունները:
Հայաստանի հարևան պետությունների և ՆԱՏՕ-ի կոչը հնչում է այն պայմաններում, երբ Երևանում շարունակվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ ժողովրդական բողոքները:
Վերջին երկու օրերի ընթացքում որոշ իրադարձություններ են տեղի ունեցել Հայաստանում: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել ԶՈՒ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու հրամանագիրը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունն ուղարկել էր Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի, սակայն նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվեց ստորագրել դիմումը, հայտարարելով, որ դա հակասում է Սահմանադրությանը:
Փետրվարի 25-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին պաշտոնաից ազատելու հրամանագիրը: Սակայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը, չհանդուրժելով այդ քայլը, հայտարարություն է տարածել վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ և վարչապետի հրաժարականն է պահանջել:
Փաշինյանին քննադատողները նրան մեղադրում են Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում պարտության մեջ և պահանջում են նրա հրաժարականը, սակայն Փաշինյանը հերքում է այդ մեղադրանքները:
Փաշինյանն ասում է, որ մարդիկ են իրեն իշխանության բերել և իրենք էլ պետք է հեռացնեն: Հարկ է նշել , որ ընդդիմության կողմնակիցները պահանջումե ն նրա հրաժարականը:
Հայաստանում հակակառավարական ցույցերը սկսվեցին նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: Փաստորեն բողոքները սկսվեցին Փաշինյանի կողմից հրադադարի հայտարարության ստորագրումից հետո, որը Հայաստանի ժողովրդի կարծիքով պարտության հայտարարություն է համարվում:
Չնայած Հայաստանում տեղի ունեցող այս լուրջ բողոքներին, շատ փորձագետներ լուրջ են վերաբերվում Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի դերին: Օրինակ ՝ Ֆրանսիայի նախագահն ու ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարը կոշտ դիրքորոշում ընդունեցին Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնագրի դեմ:
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի պաշտոնյաները հայտարարել են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուս և ֆրանսիացի համանախագահների ներկայությամբ պետք է ստորագրվի մեկ այլ համաձայնագիր, որը հաշվի կառնի Հայաստանի շահերը:
Որոշ փորձագետներ գտնում են, որ Փարզի և Վաինգտոնի անօրինական դիրքորոշումներն ընդդիմությանը դրդում են փողոցային ցույցեր անցկացնել:
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի տեսանկյունից հայ ժողովրդի փողոց դուրս գալով և խառնաշփոթ առաջանալով, իրենք հաջողության են հասել: Իսկ այս բոլորն այն դեպքում, երբ ավելի վաղ ասվում էր, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ունի արևմտյան հակումներ և ցանկանում է լուծել Հայաստանի խնդիրները արևմտյան կառավարությունների օգնությամբ: