Մեկնաբանություն- Իրանի պատասխանը Ժոզեֆ Բորելին
Իրանի Իսլամական Հանրապետությունը նպատակահարմար չի գտնում Եվրոպայի կողմից ՀԳՀԾ-ի համաձայնությունը համակարգող Ժոզեֆ Բորելի առաջարկած ոչ-պաշտոնական հանդիպման անցկացումը:
Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ պատճառն ԱՄՆ-ի և Եվրոպական երեք երկրների վերջերս ընդունած դիրքորոշումը և քայլերն են:
Կիրակի երեկոյան, նշելով, որ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել ԱՄՆ-ի դիրքորոշումներում, Խաթիբզադեն ասել է.«Բայդենի կառավարությունը ոչ միայն չի հրաժարվել Թրամփի ձախողված քաղաքականությունից, այլև չի հայտարարել ՀԳՀԾ-ի շրջանակում հանձնառությունների և Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի մասին իր դիրքորոշումը»:
Խաթիբզադեն նշել է, որ ՀԳՀԾ-ի շրջանակում կողմերի հանձնառությունները բանակցության թեմա չեն կարող դառնալ, քանի որ այդ մասին բանակցությունները տեղի են ունեցել հինգ տարի առաջ:
ՀԳՀԾ-ի 26-րդ և 36-րդ հոդվածների համաձայն Իրանը ձեռնամուխ է եղել ՀԳՀԾ-ով նախատեսված պարտավորությունների կրճատմանն ուղղված քայլերին և «Իրանի ազգային շահերը պաշտպանելու և պատժամիջոցները չեղարկելու ռազմավարական քայլ» օրենքի շրջանակում դադարեցրել է Լրացուցիչ արձանագրությունների կամավոր իրականացումը: Հետևաբար, ՀԳՀԾ-ի պահպանման համար նոր համաձայնության, սիկ գոյություն ունեցող համաձայնագիր վերադառնալու համար նոր փաստաթղթի կարիք չկա:
ԻԻՀ-ը կատարել է ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած իր բոլոր հանձնառությունները: Սակայն քանի որ Եվրոպան չի կատարել իր պարտավորությունները, Իրանը հինգ փուլով կրճատեց իր հանձնառությունների կատարումը, որպեսզի հավասարակշռություն հաստատվի իրավունքների և հանձնառությունների միջև: Փետրվարի 23-ից, «Իրանի ազգային շահերը պաշտպանելու և պատժամիջոցները չեղարկելու ռազմավարական քայլ» օրենքի շրջանակում Իրանը դադարեցրել է ՀԳՀԾ-ի համաձայնության շրջանակում իրականացվող կամավոր քայլերը:
Ակնհայտ է, որ ՀԳՀԾ-ն վերականգնելու ամենադյուրին ճանապարահը հանձնառությունների կատարումն է: ԱՄՆ-ը պետք է վերջ դնի կամայական և ապօրինի պատժամիջոցներին: Այդ փոփոխությունը ոչ բանակցության և ոչ էլ Կառավարիչների խորհրդում բանաձևի վավերացման կարիք ունի:
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը հիմնված է փոխադարձ համագործակցության վրա: Այդ պատճառով Իրանը կշարունակի երկկողմ և բազմակողմ բանակցությունները՝ ՀԳՀԾ-ի համաձայնության անդամ երկրների, ինչպես նաև ՀԳՀԾ-ն համակարգող Ժոզեֆ Բորելի հետ, սակայն միայն դա բավարար չէ: Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակի դիտողություններն այս կապակցությամբ պարզ են ու հստակ:
Քանի դեռ կողմերը խախտում են ՀԳՀԾ-ն, իսկ ԱՄՆ-ի և Եվրոպայի դրրքորոշումներում փոփոխություն տեղի չի ունեցել, այդ համաձայնության միակողմանի կատարումն անիմաստ է, որովհետև այն հիմնված է երկկողմ հանձնառությունների վրա: Այդ կետն ընդգծելով, Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հավաստիացրել է, որ պատժամիջոցները չեղարկվելու դեպքում, Իրանը վերադառնալու է ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած հանձնառությունների լիարժեք գործադրմանը և նույն կերպ արձագանքելու է նաև թշնամական քայլերին: