Մեկնաբանություն-Հնդկաստանը կարևորում է Իրանի Չաբահար նավահանգստի հետ առևտրի ընդլայնումը
Հնդկաստանի կառավարությունն ընդգծել է Իրանի Չաբահար նավահանգստի հետ առևտրի ընդլայնմանն ուղղված ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը:
Հնդկաստանի նավահանգիստների և նավագնացության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի Չաբահար նավահանգստով առևտուրն ընդլայնելու նպատակով, Ջավահառլալ Ներու և Դինդիալ նավահանգիստները ապրանքների տարանցման համար զեղչեր են տալիս բեռնափոխադրող ընկերություններին:
Հնդկաստանի նավահանգիստների և նավագնացության նախարարության հաղորդագրության մեջ ասված է.«Շարունակվում է բեռնափոխադրումը Չաբահար նավահանգիստ և Աֆղանստանից ապրանքատարանցումը նույնպես մեծանում է»:
Հաղորդման համաձայն, մինչև 20121թ. հունվարի 31-ը, շուրջ 123 նավեր հանգրվանել են Չաբահարի նահատակ Բեհեշթիի անվան նավահանգստոմ:
2016թ. Հնդկաստանի, Իրանի և Աֆղանստանի միջև ստորագրվել է եռակողմ համաձայնագիր՝ հյուսիսային և հարավային միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու կապակցությամբ, Հնդկաստանի ներդրումների միջոցով Իրանի Չաբահար նավահանգստի զարգացման առանցքայնությամբ:
Իրանի և Աֆղանստանի հետ եռակողմ համաձայնագրում, Հնդկաստանի կառավարությունը խոստացել է 500 միլիոն դոլար ներդնել Չաբահարի զարգացման համար, ինչպես նաև 1,5 միլիարդ դոլար` ճանապարհների և երկաթուղիների համալիր կառուցելու համար:
Համեմատած Իրանի Բանդար Աբբասի հետ, Չաբահարի նավահանգիստը Աֆղանստանի կենտրոնից 90 կմ հեռավորության վրա է գտնվում, իսկ Պակիստանի Կարաչի նավահանգստի հետ համեմատելով, 700 կմ ավելի մոտ է Աֆղանստանի կենտրոնին և այս երթուղով ցանկացած ապրանքատարով բեռնափոխադրման արժեքը կրճատվում է 500-1000 դոլարով:
Հնդկաստանի նավագնացության նախարարությունը օրակարգ մտցրեց Իրանի Չաբահար նավահանգիստ բեռի փոխադրման 40 տոկոսով զեղչի մեկ տարով երկարացումը, ինչը վկայում է Իրանի հետ առևտրային համագործակցության տարողությունն ընդլայնելու Հնդկաստանի մոտեցման մասին:
Չաբահարի նավահանգստի ընդլայնման գործում Իրանի ու Հնդկաստանի մյուս գործընկերը հանդիսացող Աֆղանստանը նույնպես ընդառաջել է այդ տարողությունների ընդլայնումը:
Նման պայմաններում, Աֆղանստանի կառավարությունը մտադիր է Պակիստանի Գվադար նավահանգստը փոխարինել Չաբահար նավահանգստով, ինչպես նաև օրակարգում է դրել տարածաշրջանի երկրների, հատկապես հարևանների հետ երկաթուղային տրանսպորտի զարգացում:
Չինաստանի տնտեսական մրցակիցը համարվող Հնդկաստանը համոզված է, որ Իրանի Չաբահար նավահանգստի ընդլայնումը դյուրացնում է հնդկական ընկերությունների կողմից ապրանքների արտահանումը տարածաշրջանի երկրներ:
Economic Times հնդակական պարբերականը հայտարարել է, որ Իրանում Չաբահար նավահանգստի զարգացման նախագիծը առիթ է Հնդկաստանի համար Աֆղանստանի և Միջին Ասիայի մի քանի երկրների հետ ուղղակի կապ հաստատելու համար»:
Չնայած ԱՄՆ-ը ճնշում է Հնդկաստանին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը կրճատելու համար, Նոր Դելին Չաբահարի նավահանգստում շարունակում է ընդլայնել համագործակցության ոլորտները: