Մեկնաբանություն. Ադրբեջանմը ձգտում է ընդլայնել Իրանի հետ տնտեսական հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i134878-Մեկնաբանություն._Ադրբեջանմը_ձգտում_է_ընդլայնել_Իրանի_հետ_տնտեսական_հարաբերությունները
Ադրբեջանի կառավարության պաշտոնյաները ձգտում են ընդլայնել Իրանի հետ տնտեսական համագործակցությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2021 07:54 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Ադրբեջանմը ձգտում է ընդլայնել Իրանի հետ տնտեսական հարաբերությունները

Ադրբեջանի կառավարության պաշտոնյաները ձգտում են ընդլայնել Իրանի հետ տնտեսական համագործակցությունները:

Այդ շրջանակներում, Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական և արդյունաբերական հանձնաժողովի նախագահահ Թահեր Միրքեշիլին հայտարարել է, որ Բաքվի և Թեհրանի մջև առևտրափոխանակումն աճում է: Նա նշել է. «Ադրբեջանը միայնակ ի վիճակի չէ վերակառուցել Լեռնային Ղարաբաղի  նի քաղաքներն ու գյուղերը և  ունի օտարերկրյա ներդրումների և օժանդակության, ներառյալ իրանական ընկերությունների համագործակցության ու օժանդակության կարիքը»:

Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի հետ պատերազմի հետևանքով ազատագրված տարածքների վերակառուցման հարցում Իրանին առաջնահերթություն է տրվելու:

Մոտ երեք տասնամյակ հետո Ադրբեջանի ազատագրված տարածքների վերակառուցումը մեծ նշանակություն ունի երկու երկրների համար, քանի որ այդ տարածքներում գտնվում են նաև Իրանի համար կարևոր նշանակություն ունեցող պատմական կոթողներ: Այդ պատճառով, իրանական ընկերությունները մշտապես կարևորել են Ադրբեջանի հեը հարաբերությունների ընդլայնումը:

Ստեղծված իրավիճակում, Ադրբեջանը պետք է երաշխավորի պատմամշակութային կոթողների անվտանգությունը: Ակնհատյ է, որ հատկապես գրական, մշակութային և պատմական ոլորտներում ընդհանուր մշակույթը մեծացնում է Իրանի համար Ադրբեջանի կարևորությունը:

Բացի այդ, Իրանն ու Ադրբեջանը, բազմաթիվ պատճառներով, փոխադարձ ազդեցություն ունեն միմյանց վրա, ինչից նույնպես կարող են օգտվել: Ադրբեջանն Իրանի հետ ունի և՛ ցամաքային, և՛ ջրային սահմաններ և  փոխադարձ համագործակցության հնարավորություններ:

Իլհամ Ալիևի կառավարության համար մեծ նշանակություն ունի նաև  ամբարտակների կառուցման և ինժեներական զարգացման առաջադեմ տեխնոլոգիայի առկայությունն Իրանում: Այդ պատճառով, Իլհամ Ալիևը վերջերս հայտարարեց, որ ազատագրված տարածքների վերականգնման ծրագրում առաջնահերթությունը տրվելու է Իրանին»:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Իրանի ու և Ադրբեջանի միջև ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ, որոնց թվում՝  փոխադարձ առևտրի ծավալը տարեկան  ի երեք միլիարդ դոլարի հասցնելու հարցը: Դա հնարավոր կդառնա Ադրբեջանի ազատագրված տարածքների վերակառուցման ծրագրին Իրանի մասնակցության և այս երկրի տնտեսության մեջ ավելի ուժեղ ներկայության շնորհիվ:

Հարկ է նշել, որ Իրանը տարածաշրջանի երկրների համար մշտապես եղել է հուսալի գործընկեր և տնտեսական զարգացման  հնարավորություն, անկախ նրանից, թե որ երկրներն են օգտվել կամ մտադիր են օգտվել այդ հնարավորությունից. Իսկ իրանցի պաշտոնյաները մշտապես ողջունել են տարածաշրջանի երկրների հետ տնտեսական և առևտրային հարաբերությունների բարելավումը: