Մեկնաբանություն - ՀԳՀԾ-ն չի կարող բանակցությունների թեմա դառնալ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i134932-Մեկնաբանություն_ՀԳՀԾ_ն_չի_կարող_բանակցությունների_թեմա_դառնալ
ՀԳՀԾ-ն չի կարող որևէ ձևով չի կարող բանակցությունների թեմա դառնալ և այն պահպանելու ու վերակենդանացնելու միակ ճանապարհը Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցների չեղարկումն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2021 14:29 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - ՀԳՀԾ-ն չի կարող բանակցությունների թեմա դառնալ

ՀԳՀԾ-ն չի կարող որևէ ձևով չի կարող բանակցությունների թեմա դառնալ և այն պահպանելու ու վերակենդանացնելու միակ ճանապարհը Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցների չեղարկումն է:

Երեքշաբթի օրը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում, Հասան Ռոհանին նշել է, որ ՀԳՀԾ-ն ԱԽ 2231 բանաձևի հիման վրա հաստատված բազմակողմ համաձայնություն է հավելել է. «ՀԳՀԾ-ն պահպանելու հնարավորությունները կորցնելը կարող է ավելի սրել իրավիճակը»:

Նշելով, որ Լրացուցիչ արձանագրությունների կամավոր գործադրման կասեցումն իրականացվել է իսլամական խորհրդարանում ընդունված օրենքի հիմամբ, Ռոհանին հավելել է. «Կառավարիչների խորհրդում ցանկացած ոչ կառուցողական քայլ, կարող է ստեղծել նոր մարտահրավերներ և սրել իրավիճակը»:

Իրանն իր միջուկային գործունեության շրջանակում, մշտապես սերտորեն համագործակցել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ: Գործակալությունը վերջին տարիների ընթացքում բազմաթիվզ եկույցներում ահստատել է, որ Իրանը հավատարիմ է  եղել ՀԳՀԾ-ին: Իրանն ունի միջուկային  գիտելիքը խաղաղ նպատակներով կիրառելու իրավունք և հանդիսանալով  ՄԱԳԱՏԷ-ի  անդամ չի կարող հրաժարվել իր իրավունքից:

ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, Առաջնորդության բանիմացների խորհրդի նախագահի ու անդամների հետ հանդիպման ժամանակ, ընդգծելով, որ Իրանը մերժում է զանգվածային ոչնչացման ցանկացած զենք, լինի դա միջուկային, թե քիմիական, հավելել է. «Բայց մենք վճռական ենք ձեռք բերել միջուկային հնարավորություններ, որոնք համարժեք են երկրի կարիքներին: Ուստի ուրանի ահրստացման Իրանի հարստացման սահմանը չի  20 տոկոսով չի սահմանափակվելու: Մենք ուրանը կհարստացնենք այնքան, որքան անհրաժեշտ է երկիրի համար, օրինակ ՝ միջուկային շարժիչի կամ այլ աշխատանքի համար: Մենք կարող ենք հարստացումը հասցնել 60 տոկոսի:

ՀԳՀԾ-ից  ԱՄՆ-ի ապօրինի դուրս գալուց հետո Իրանը լիովին կատարեց միջուկային գործարքով ստանձնած իր պարտավորությունները  և եվրոպական երկրներին, որոնք խոստանում էին փոխհատուցել Իրանին հասցված վնասները, հնարավորություն տվեց կատարել իրենց պարտավորությունները:

Այն բանից հետո, երբ եվրոպական կառավարությունները չկարողացան կատարել իրենց խոստումները, Թեհրանը հայտարարեց, որ աստիճանաբար կկրճատի պայմանագրի 26-րդ և 36-րդ հոդվածներով նախատեսված իր պարտավորությունները: Իրանը թե՛ բանակցություններում, թե՛ ՀԳՀԾ-ի իրագործման հարցում ցուցաբերեց ճկունություն, սակայն համաձայնագրի մյուս անդամները չհամագործակցեցին Թեհրանի հետ, իսկ  Միացյալ Նահանգները կրկին պատժամիջոցներ կիրառեց Իրանի դեմ: Ֆրանսիան, Բրիտանիան և Գերմանիան, որոնք խոստանում էին երաշխավորել Իրանի շահերը, կամ չէին կարող կամ չէին ցանկանում իրականացնել իրեցն պարտավորությունները:

Այժմ Բայդենի քաղաքականությունը նախորդ վարկաչակազմի կրկնությունն է և նա փորձում է առավելագույն ճնշման պատրվակով Իրանին ստիպել վերսկսել բանակցությունները: ԱՄՆ-ն այժմ փորձում է ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդում հակաիրանական բանաձևով Իրանին պարտադրել  բանակցել իր պայմաններով: 

Այս մեթոդը նախկինում օգտագործվել է որպես քաղաքական ճնշման լծակ, բայց արդյունքը եղել է ավելի բարդ:

Ակնհայտ է, որ Իրանը կվերադառնա իր պարտավորություններին միայն ԱՄՆ-ի կողմից իր մեղքն ընդունելու և որպես ՀԳՀԾ-ն խախտող կողմ՝գործնական քայլերի և փոխհատուցող գործողությունների գործադրման դեպքում: