Մամուլի տեսություն 04.03.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i135018-Մամուլի_տեսություն_04.03.2021
Իրաքում Այն ալ Ասադի ռազմաբազան կրկին ենթարկվել է հրթիռակոծման: Զոհվել է մի քանի զինծառայող:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Մարտ 04, 2021 13:50 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 04.03.2021

Իրաքում Այն ալ Ասադի ռազմաբազան կրկին ենթարկվել է հրթիռակոծման: Զոհվել է մի քանի զինծառայող:

Քեյհան օրաթերթ

ԱՄՆ-ի կրկանկի ստորացումն Այն ալ Ասադում

ԱՄՆ-ն ևս մեկ անգամ ստորացավ Այն ալ Ասադում: Առաջին անգամ ռազմաբազայի դեմ հարձակումը իրականացվեց ԻՀՊԿ ուժերի կողմից՝ ի պատասխան Ղոդս ստորաբաժանմման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության: Փաստորեն, ամեն անցորդ «մի հարված է հասցնում» ամերիկացի օկուպանտներին և անգամ կարևոր չէ, որ Այն ալ Ասադն ամենամեծ ռազմաբազան է տարածաշրջանում:

Իրաքից ստացված  հաղորդումների համաձայն, երեկ անհայտ խումբը 107 մմ տրամաչափի 14 հրթիռներով թիրախավորեցլ է Ալ-Ասադ  բազան, իսկ ամերիկացիները ՝ իրենց ողջ ժամանակակից ռազմական տեխնիկայով, ի վիճակի չեն եղել խոցել այդ հրթիռներից գոնե մեկը:

Ըստ Saberin News- ի, հարձակման արդյունքում սպանվել է ամերիկացի երեք  զինվոր: Ամերիկացիները են խոստովանել են որ հարձակումն իրականացվել է, սակայն, բայց պնդում են, որ հրթիռները եղել են տասը և մահացել է մեկ պայմանագրային զինծառայող:  

 

Խորասան օրաթերթ

Շաբաթ օրը կհայտարարվի, թե արդյոք իրանցիները կկարողանա՞ն նոռուզյան ճամփորդություն գնալ, թե՝ ոչ

Իրանում շաբաթ օրը պարզ կդառնա, թե արդյոք նոռուզյան ճամփորդությունները կթույլատրվե՞ն թե ոչ: Այս պահին պարզ չէ, թե արդյոք կորոնավիորսւի դեմ պայքարի շտաբն ինչ որոշում է կայացնելու: Մի կաղմից հնչում են խիստ նախազգուշացումներ, իսկ մյուս կողմից չի բացառվում նոռուզյան ճամփորդությունների հնարավորությունը:

 

Համշահրի օրաթերթ

Իրանի նախագահի միջազգային իրավունքի  հարցերով կենտրոնը, որի պարտականությունն է Իրանի կառավարության բոլոր միջազգային դատական հայցերի կոորդինացումը, հրապարակել է մի հայտարարություն, որում ասվում է. «Հաագայի քրեական դատարանն Իրանի ու ԱՄՆ-ի իրավական հայցերն ուսուսմնասիրող դատական խորհուրդն ԱՄՆ-ի կառավարությանը դեմ կայացրած վճռով Վաշինգտոնին պարտավորեցրել է Իրանին ֆինանսական հատուցում վճարել և վերադարձնել ԻԻՀ կառավարությանը պատկանող գույքը:

Հայտարարության մեջ ասված է. «Այս վճռով բավարարվել է Իրանի հայցը առ այն, որ ԱՄՆ-ի կառավարությունը, հակառակ իր հանձնառությունների, որոնք սահմանված են Ալժիրի բանաձևերում, 1981 փետրվարի 24-ին ընդունել է որոշակի օրենքներ, որոնք արգելել են կամ հետաձգել են Իրանին պատկանող գույքի վերադարձը»: Դատարանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը պետք է վերադարձնի այդ երկրում գտնվող Իրանհին պատկանող գույքը, կամ դրա դիմաց հատուցում պահանջի»:

 

Իրան օրաթերթ

Մի խառնվեք Ռուսաստանի ներքին գործերին

ՌԴ ԱԳՆ խոսնակը քննադատել է ԱՄՆ միջամտությունը Ռուսաստանի ներքին գործերին:

ՌԴ ԱԳՆ խոսնակը, Արևմուտքին քննադատելով ՌԴ ներքին գործերին խառնվելու պատճառով,  հայտարարել է. «Արևմուտքը աչք փակեց իր դիվանագիտական ​​խնդիրների վրա և արշավ սկսեց Ռուսաստանի դեմ»:

Նշելով, որ ԵՄ-ն քաղաքական և տեղեկատվական միջոցներով  հակառուսական արշավ է ծավալել:

 

armenpress.am

Եղիսաբեթ Բ-ի ամուսինը սրտաբանական բուժընթաց է տարել

 Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու ամուսինը՝ Էդինբուրգ 99-ամյա դուքս Ֆլիպը, որը փետրվարի 16-ին հոսպիտալացվել Էր բժիշկների խորհրդով, մարտի 3-ին սրտաբանական բուժընթաց Է տարել եւ առաջիկա օրերին կվերականգնի ուժերը՝ մնալով հիվանդանոցում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է մարտի 4-ի առավոտյան Բուկինգհեմի պալատի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

«Երեկ Էդինբուրգի դուքսը սուրբ Բարդուղիմեոսի հիվանդանոցում հաջող կատարված բուժընթաց Է տարել իր մոտ գոյություն ունեցող սրտի հիվանդության պատճառով: Նորին Թագավորական Բարձրությունը հիվանդանոցում կմնա եւս մի քանի օր բուժման, հանգստի եւ ուժերի վերականգնման համար»,- հայտարարել են պալատում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ ՉԺՀ-ի վերելքը կորոշի ապագայում անդրատլանտյան համագործակցությունը

 Չինաստանի վերելքը կորոշի առաջիկա տարիներին Եվրամիության երկրների եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցությունը: Մարտի 4-ին այդ մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ մարտի 4-ին Բրյուգեում ելույթ ունենալով Եվրոպայի քոլեջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չինաստանի վերելքը կորոշի անդրատլանտյան կոոպերացիան առաջիկա տարիներին, որովհետեւ այն կազդի ուժերի գլոբալ հավասարակշռության վրա»,- ասել Է նա:

Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն պետք Է համոզվի, որ Չինաստանի վերելքը չի հանգեցնի հակամարտությունների: «Մեր պատասխանատվությունն այն Է, որ համոզվենք, որ Չինաստանի վերելքը չի հանգեցնում հակամարտության եւ պատերազմի: Նույնիսկ եթե մենք տարածաշրջանային դաշինք ենք մնում, Չինաստանի վերելքը կարեւոր Է մեր անվտանգության եւ մեր արժեքների համար»,- նշել Է նա:

Ըստ որում, գլխավոր քարտուղարի խոսքով, Չինաստանի վերելքը բացում Է նաեւ նոր հնարավորություններ:

«Չինաստանը շուտով կունենա աշխարհում ամենամեծ տնտեսությունն, ինչը նույնպես նոր հնարավորություններ Է ընձեռում մեր տնտեսությունների համար: Դա սպիտակի եւ սեւ հարց Է: Մենք պետք Է հասկանանք, որ դա մի նոր բան Է, որտեղ մենք նաեւ հնարավորություններ ենք տեսնում»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ ոստիկանական բարենորոգման մասին

 ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մարտի 3-ին ընդունել Է օրինագիծ ոստիկանական բարենորոգման մասին, որն անվանվել Է ի պատիվ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի, որն անցյալ տարի զոհվեց իրավապահների կողմից նրա ձերբակալման փորձի ժամանակ:

Ինչպես հայտնում Է ամերիկյան օրենսդիր մարմնի ստորին պալատի մամուլի ծառայությունը, նախաձեռնության պաշտպանության օգտին արտահայտվել Է 220 կոնգրեսական: Դեմ Է քվեարակել 212 օրենսդիր: Այժմ օրինագծը պետք Է քննարկի Սենատը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախաձեռնությունը, մասնավորապես, ոստիկաններին արգելում Է կիրառել խեղդող հնարքներ, ստեղծում Է ոստիկանության կողմից անօրինաչափ գործողությունների հսկման տվյալների ազգային պահոց, ինչպես նաեւ արգելում Է որոշ դեպքերում տալ օրդեր, որը ոստիկաններին թույլ Է տալիս առանց նախազգուշացման դուռը ջարդելով ներխուժել տուն: Առաջարկվող բարենորոգման շրջանակում ընդլայնվում են իրավապահների նկատմամբ հայցերի հարուցման հնարավորությունները նրանց կողմից չարաշահման պատճառով:

Ինչպես նշում Է The Hill թերթը, Հանրապետական կուսակցությունից ոչ մի կոնգրեսական չի պաշտպանել բարենորոգումը:

Այսպես, հրատարակության տվյալներով՝ հանրապետական Լանս Գուդենը (Տեխասի նահանգից) սկզբնապես քվեարկել Է օրինագծի օգտին, սակայն որոշ ժամանակ անց հայտնել Է, որ պարզապես սեղմել Է ոչ այն կոճակը: Twitter-ի իր Էջում օրենսդիրը հայտնել Է, որ խնդրել Է փոխել իր ձայնը: Այսպիսով, ինչպես պարզաբանում Է NBC հեռուստաընկերությունը, Գուդենի խնդրանքին հավանություն տալուց հետո քվեարկության արդյունքը կլինի. «կողմ»՝ 219, «դեմ»՝ 213: Բարենորոգման հակառակորդների թվում են նաեւ երկու դեմոկրատներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

Զախարովա․ ՌԴ-ն չի միջամտում ՀՀ ներքին գործերին

 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը չի միջամտում ՀՀ ներքին գործերին։

«Մեր արտաքին քաղաքականության մեջ, որն ուղղված է առանձին երկրների, պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցությանը, մեր դիրքորոշումը հավասարակշիռ է, հստակ և միանշանակ՝ չմիջամտել ներքին գործերին։ Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ինքնիշխան պետության ներքին գործն է, այդ պետությունում ընթացող քաղաքական գործընթաց է, ոչ մի այլ գնահատական լինել չի կարող»,-ասել է Զախարովան «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի եթերում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Խոսելով այն մասին, թե կարող է արդյոք ՌԴ-ն միջնորդ դառնալ Հայաստանում իրավիճակի կարգավորման հարցում, Զախարովան ասել է, որ այն, ինչ կատարվում է այնտեղ «ինքնիշխան պետության ներքին գործն է»։

«Գոյություն ունեն տարբեր քաղաքագիտական գնահատականներ, բայց մեր դիրքորոշումն անփոփոխ է»,-ասել է նա։

Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։

Արմեն Սարգսյանը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրի նախագիծը: Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկել է Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը:Դա, սակայն, նշանակում է, որ հրամանագիրն ուժի մեջ կմտնի ավտոմատ: Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

 

panarmenian.net

Փաշինյանն ու Մարուքյանը համաձայնության չեն եկել արտահերթ ընտրությունների հարցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի միջև արտահերթ ընտրությունների վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել։

«Բանակցություններ վարել ենք, և, ըստ էության, վարչապետը Գլխավոր շտաբի պետի խնդիրը չի կապում արտահերթ ընտրությունների գործընթացի հետ», - վարչապետի հետ հանդիպումից հետո ասել է Մարուքյանը, գրում է Aysor.am-ը։

«Մենք ենք կապում, որովհետև տեսնում ենք, որ երկրում եղած ճգնաժամին նաև գումարվել է ԳՇ խնդիրը։ Այս պահին չունենք որևէ համաձայնություն որևէ հարցի վերաբերյալ։ Որքանով հասկանում եմ՝ կլինի հանդիպում նաև մեր գործընկեր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ։ Միայն մեր դիրքորոշումով չեն կարող գործընթացներն առաջ գնալ և խորհրդարանը չի կարող ցրվել։ Երբ ԲՀԿ դիրքորոշումը քննարկվի, կարծում եմ` նորից կլինեն բանակցություններ», - ասել է Մարուքյանը։

Նրա խոսքով՝ այն, որ պետք է ճանապարհներ գտնել երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, կա ըմբռնում։

Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։

Արմեն Սարգսյանը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրի նախագիծը: Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկել է Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը:Դա, սակայն, նշանակում է, որ հրամանագիրն ուժի մեջ կմտնի ավտոմատ: Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

 

panarmenian.net

SpaceX-ի Starship տիեզերանավի նախատիպը վայրէջքից հետո պայթել է

 SpaceX-ի Starship տիեզերանավի նախատիպը վայրէջքից մի քանի րոպե անց պայթել է։ Դա տեղի է ունեցել «հրթիռային վառելիքի ավելցուկի պատճառով»։

Starship տիեզերանավը, որը գործարկվել է Տեխասի Քամերոն շրջանում գտնվող հարթակից, բարձրացել է մոտ 10 կմ բարձրության վրա, շրջադարձ կատարել, վերհսկվող իջեցում, կրկին անգամ գործարկել է շարժիչն ու հաջող վայրէջք կատարել, գրում է ՌԻԱ Նովոստին։

SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը, Twitter-ում մեկնաբանելով փորձարկումների արդյունքները, նշել է, որ տիեզերանավը «ամբողջական և անվնաս է վայրէջք կատարել» և հույս է հայտնլ, որ մյուս թռիչքները հաջող կլինեն։

SpaceX-ը տրանսպորտային համակարգ է մշակում, բաղկացած բազմակի օգտագործման Super Heavy կրիչ հրթիռից և Starship տիեզերանավից, ինչը թույլ կտա արբանյակներ, անձնակազմեր և բեռներ դուրս բերել ոչ միայն ուղեծիր, այլ նաև հասցնել Լուսին և Մարս։