Լյուքսեմբուրգում կայացել է Եվրամիության անդամ պետությունների ՆԳ նախարարների հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i13522-Լյուքսեմբուրգում_կայացել_է_Եվրամիության_անդամ_պետությունների_ՆԳ_նախարարների_հանդիպումը
Ապիրլի 21-ին Լյուքսեմբուրգում Եվրամիության անդամ պետությունների ՆԳ նախարարների նիստի ավարտին, Ներքին գործերի, ներգաղթի ու քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը հայտարարել է.«Միության անդամ պետությունները համաձայնության են եկել դեպի Եվրոպա փախստականների հոսքի դիմաց ցամաքային ու ծովային սահմանների պաշտպանմանն ուղղված վերազգային ուժ ձևավորելու նախագծի շուրջ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2016 15:29 Asia/Tehran
  • Լյուքսեմբուրգում կայացել է Եվրամիության անդամ պետությունների ՆԳ նախարարների հանդիպումը

Ապիրլի 21-ին Լյուքսեմբուրգում Եվրամիության անդամ պետությունների ՆԳ նախարարների նիստի ավարտին, Ներքին գործերի, ներգաղթի ու քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը հայտարարել է.«Միության անդամ պետությունները համաձայնության են եկել դեպի Եվրոպա փախստականների հոսքի դիմաց ցամաքային ու ծովային սահմանների պաշտպանմանն ուղղված վերազգային ուժ ձևավորելու նախագծի շուրջ»:

Անդրադառնալով այդ հարցի վերաբերյալ Եվրախորհրդարանի համաձայնության անհրաժեշտությանը, ներքին գործերի, ներգաղթի ու քաղաքացիության հարցերով եվրահանձնակատարը հավաստիացրել է,որ մինչև 2016 թ.-ի հունիս ամիսը կվերջնականացվի այդ նախագիծը: Դիմիտրիս Ավրամոպուլոսը հավելել է.«Վերազգային ուժ կազմելը հարցականի տակ չի առնելու ԵՄ-ի անդամ պետությունների ազգային ինքնիշխանությունը»: Միգրացիայի միջազգային կազմակերպության վերջին տվյալներով՝ տարեսկզբից մինչեւ հիմա Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել մոտավորապես 178 հազար միգրանտ ու փախստական: Մի քանի հարյուր մարդ էլ զոհվել է կամ անհետ կորել՝ փորձելով հասնել եվրոպական երկրներ: Այս մասին ապրիլի 19-ին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտնել է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության (ՄՄԿ) ներկայացուցիչ Ջոել Միլմանը: Եվրամիության արտաքին սահմանների վերահսկման գործակալության(Frontex ) տվայլներով 2015 թ.-ին ավելի քան մեկ միլիոն 800 հազար փախստական ժամանել է Եվրոպա:

Թվում է,որ փախստականների ներհոսքը Եվրոպա վերահսկելու նպատակով վերազգային ուժ կազմելու ԵՄ անդամ պետությունների ՆԳ նախարարների ընդունած նոր որոշումը կայացել է՝ հաշվի առնելով վերջին մի քանի շաբաթների ընթացքում կատարված նախազգուշացումները` կապված փախստականների ճգնաժամի սրման, մեծ թվով էմիգրանտների Լիբիայի տարածքով Իտալիա ժամանման, ինչու չէ նաև Հունաստանի սահմաններում մեծ թվով փախստականների ներկայության հետ:

Թեև ԵՄ-Թուրքիա միգրացիոն համաձայնագրի իրագործումը կարողացել է թուլացնել փախստականների դրդապատճառները Թուրքիայի տարածքով Հունաստան և այնտեղից էլ արևմտյան և հյուսիսային Եվրոպա ժամանելու համար,բայց ներկայումս զգալիորեն ավելացել է Միջերկրական ծովով Եվրոպա մեկնողների թիվը: Հյուսիսային Աֆրիկայի ծովային սահմանները դարձել են թրաֆիքինգով զբաղվողների գործունեության կենտրոնը:

Ներկայումս ՆԱՏՕ-ի ուժերը գործողություններ են իրականացնում Էգեյան ծովում, ինչպես նաև թուրքական առափնյա գծում` միգրանտներին հետ ուղարկելու համար:

ՆԱՏՕ-ն համաձայնել է Էգեյան ծովում գործողություն իրականացնել փախստականների հոսքը նվազեցնելու և մաքսանենգների դեմ պայքարելու նպատակով:

Այնուամենայնիվ, այդ քայլերով հանդերձ մեծ թվով փախստականներ կարողացել են թիկունքում թողնել այդ խոչընդոտները և հասնել Եվրոպա: Փախստականների մեծ մասը Միջինարևելյան ու Հյուսիսաֆրիկյան երկրներից են : Նրանք պատերազմից ու բռնություններից խույս տալու համար լքում են իրենց տները և ուղևորվում են դեպի Եվրոպա: Եվրոպայում փախստականների ընդունումն ու տեղաբաշխումը դարձել է անլուծելի հարց: