Մամուլի տեսություն 07-03-2021
Իրանական թերթերի մեծ մասի առաջին խորագիրը նվիրված էր Հռոմի Պապի և Իրաքի շիաների գերագույն առաջնորդի հանդիպմանը:
Քեյհան օրաթերթ
Պարզապես չեղարկեք պատժամիջոցները, ՄԱԳԱՏԷ-ի շանտաժներն անարժեք են
Պատժամիջոցները վերացնելը ԱՄՆ-ի և Եվրոպայի կառավարությունների պարտականությունն է և նրանք չեն կարող ՄԱԳԱՏԷ-ում Իրանի դեմ ընդումված բանաձևից հրաժարվելը որպես զիջում վաճառել Իրանին:
Իրանի խորհրդարանի բանաձևի կատարումից և Լրացուցիչ արտաարձանագրության կամավոր գործադրումը դադարեցումից հետո, Գերմանիան, Բրիտանիան և Ֆրանսիան Կառավարիչների խորհրդին ներկայացրին հակաիրանական բանաձևի նախագիծ: Ըստ լրատվամիջոցի, նախագիծը պետք է քննարկվեր և քվեարկվեր Կառավարիչների խորհրդի երեկվա նիստում:
Շահրվանդ օրաթերթ
300 միլիոն դոլարի դեղերի գնման վարկի ձգձգում՝ FATF- ի պատճառով
Թեհրանի առևտտրական պալատի առողջության տնտեսության հանձնաժողովի նախագահն ն ասել է.«Ներկայումս ավելի քան 300 միլիոն ԱՄՆ դոլար հատկացվել է Չինաստանից և Հնդկաստանից դեղորայք գնելու համար, բայց գումար փոխանցելու խնդիր ունենք: Խնդրի մեծ մասը, կարծես, կապված է FATF բանկային պատժամիջոցների հետ»:
Մահմուդ Նաջաֆին Կորոնավիրուսի պատվաստանյութի ներկրման վերաբերյալ ասել է. «Մի ընկերության թույլատրվել է ներմուծել կորոնավիրուսի պատվաստանյութը, որը նույնպես կապված է պետական գործակալության հետ»:
Էըթեմադ օրաթերթ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Իրաք կատարած այցի երկրորդ օրը ինտենսիվ ծրագրեր կատարեց մարդկային քաղաքակրթության բնօրրան Միջագետքը տեսնելու համար: Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախ գնաց Նաջաֆ քաղաք՝ Իմամ Ալիի տաճարի հարևանությամբ գտնվող Իրաքի շիաների առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Սիստանիի հին ու փոքր բնակարանը և հանդիպես նրան: Հռոմի պապը, ով ուրբաթ օրը հանդիպել էր Իրաքի քաղաքական պաշտոնյաների, այդ թվում ՝ վարչապետի և նախագահի հետ, Իրաքի ամենաբարձրաստիճան շիա հոգևորականին հանդիպելուց հետո, ուղևորվեց Իրաքի հարավային Զի Ղար նահանգ և իրաքյան տարբեր դավանանքների ներկայացուցիչների ներկայությամբ Իբրահիմի ծննդավայրում միջկրոնական աղոթքներ կատարեց:
Շաբաթ օրը Հռոմի պապը Զի Ղարից վերադարձավ Բաղդադ ՝ քաղաքի Սուրբ Հովսեփի տաճարում արարողության կատարելու համար:
Քեյհան օրաթերթ
Իրանում տեղի է ունեցել Իմամ Խոմեյնու հրամանների գործադրման շտաբի կողմից կառուցված 100 դպրոցների և 350 մզկիթների և մշակութային կենտրոնների բացումը
Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդի գրասենյակի ղեկավարի և Իմամ Խոմեյնու հրամանների գործադրման շտաբի ղեկավարի և կրթության նախարարի ներկայությամբ, Օրանում տեղի է ունեցել 450 դպրոցների, մզկիթների և մշակութային կենտրոնների բացման արարողությունը: Նաև ատորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ հազարավոր նոր գյուղական դպրոցներ կառուցելու համար:
Իմամ Խոմեյնու հրամանների գործադիր վարչության ղեկավարը, ներկայացնելով շտաբի մեկամյա գործունեության զեկույցն ասել է. «Մեր գերակայությունը երկրում աշխատատեղեր ստեղծելն ու գործազրկության դեմ պայքարն է, իսկ շտաբերի ստորաբաժանումների հիմնական գործունեությունը աշխատատեղերի ստեղծման նախագծերի իրականացումն ու գործարանների ու տնտեսական ձեռնարկությունների աշխուժացումն է»:
lragir.am
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Վահրամ Բաղդասարյանը քննարկել են Հայաստանում լարվածության թուլացման ուղիները
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 7-ին հանդիպել է «Հայրենիքի փրկության շարժման» մաս կազմող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետության նախագահի հրավերով:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման, վերջին իրադարձություններով պայմանավորված լարվածության թուլացման ուղիների շուրջ:
scannews.am
COVID-19․ աշխարում մահացածների թիվը մոտենում է 2.600.000-ի
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր պաշտոնական կայքում հրապարակել է աշխարհում համավարակի ողջ ժամանակահատվածում կորոնավիրուսից մահացության դեպքերի վերաբերյալ թարմացված վիճակագրությունը:
«2021 թվականի մարտի 4-ին, ժամը 16:02-ի դրությամբ, աշխարհում 2.554.694 մարդ է մահացել COVID-19- ի պատճառած բարդություններից», – հաղորդում է ԱՀԿ-ն:
orakarg.com
Նիդերլանդական պարբերականը պատմել է, թե ինչպես են ռուս և չինացի հակերները գողացել BioNTech և Pfizer-ի փաստաթղթերը
Ռուսաստանից և Չինաստանից մի խումբ հակերներ կոտրել են Եվրոպական դեղամիջոցների գործակալության (EMA) ցանցերը և գողացել կորոնավիրուսի պատվաստանյութը մշակած BioNTech ու Pfizer ընկերությունների փաստաթղթերը: Այս մասին հայտնել է հոլանդական De Volkskrant թերթը՝ վկայակոչելով հետաքննությանը ծանոթ աղբյուրներ:
Անցյալ տարվա դեկտեմբերին EMA-ն հայտարարել է, որ ենթարկվել է կիբերհարձակման և հետաքննություն է անցկացնում: Գործակալությունը նաև հայտնել է, որ հակերները մուտք են գործել «սահմանափակ քանակի փաստաթղթերի»: Քննության այլ մանրամասներ չեն հաղորդվել:
Հետագայում ներքին փաստաթղթերը և EMA էլփոստերը տեղադրվել են տարբեր ինտերնետային ֆորումներում: Կազմակերպությունից հայտնել են, որ հրապարակված տվյալները փոխվել են:
Հրապարակման համաձայն՝ 2020-ի աշնանը ռուս հակերները EMA-ի մի շարք աշխատակիցների ծրագրային ապահովման վնասակար նյութեր են ուղարկել, որի արդյունքում հաքերներին հասանելի են դարձել էլեկտրոնային փոստի պարունակությունը և գործակալության ներքին ցանցերը՝ շրջանցելով երկաստիճան ստուգումը:
Հակերները մեկ ամսից ավելի մուտք են ունեցել EMA համակարգ: Նրանք քողարկել են իրենց IP հասցեն, ուստի գործակալությունն ի սկզբանե չի հայտնաբերել մուտքի կասկածելի փորձեր:
Աղբյուրների համաձայն, հակերները «ոչ այնքան հետաքրքրված էին Pfizer-ի և BioNTech- ի, ինչպես նաև Moderna- ի պատվաստանյութերի ազդեցությամբ», այլ թե որ երկրներում և ինչ քանակությամբ են դրանք ձեռք բերելու:
Աղբյուրներից մեկը հայտնել է, որ հարձակման մեջ կասկածվում են Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հետ կապ ունեցող հակերները:
news.am
Մարտի 9-ից հետո Օնիկ Գասպարյանն ունի ճանապարհներ, այդ թվում դիմելու վարչական դատարան. Արփինե Հովհաննիսյան
Նույնիսկ եթե նախագահի կողմից ՍԴ դիմելու ժամկետն ավարտվի, իսկ դա ավարտվում է մարտի 9-ին, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ունի տարբեր ճանապարհներ, այդ թվում դիմելու վարչական դատարան եւ վերականգնվելու իր պաշտոնում: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:
«Թե ինչպես կորոշի ԳՇ պետը, ես չեմ կարող ասել, բայց փաստ է, որ թնջուկը չի հանգուցալուծվել»,-ասաց նա:
Արփինե Հովհաննիսյանը նկատեց նաեւ, որ ոչ Սահմանադրությունը, ոչ էլ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքը հիմքեր չեն նախատեսում ԳՇ պետին ազատելու համար:
Հարցին, թե իր կարծիքով ինչու նախագահը վարչապետի առաջարկությունը չի վիճարկում եւ այդ հարցով չի դիմում ՍԴ, Արփինե Հովհաննիսյանն ասաց. «եթե մեկնաբանեմ վարչապետի դիրքերից, այդտեղ կարող է լինել սպառնալիք, քաղաքացիության թղթի շահարկում, կարող է լինել խնդրանք, արցունքներ, քաղաքական առեւտուր»:Անդրադառնալով ընդդիմության գործողություններին, նա նշեց, որ Բաղրամյան պողոտան փակ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ երկրում իշխում է դավաճանական խունտան:
1in.am
Հայտնի է աշխատանքային միգրացիայի ամենագրավիչ երկիրը
Կանադան աշխատանքային միգրանտների համար 2020 թ. վերջին դարձել է ամենագրավիչ երկիրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով BCG-ի և The Network-ի «Գլոբալ՝ ֆիզիկական և վիրտուալ տաղանդների շուկայի վերլուծություն» հետազոտությանը:
«Կանադան դարձել է աշխատանքային միգրանտների ամենագրավիչ երկիրը՝ գերազանցելով Միացյալ Նահանգներին», – նշել են հետազոտության հեղինակները:
Բացի դրանից՝ լավագույն տասնյակում ընդգրկված են Ավստրալիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Շվեյցարիան, Սինգապուրը, Ֆրանսիան, Նոր Զելանդիան:
Ըստ հարցման արդյունքների, հանուն աշխատանքի այլ երկիր տեղափոխվելու հետաքրքրությունը նվազել է: Այսպիսով, 190 երկրների 209 հազար մասնակիցներից մոտ 50%-ը պատրաստ է տեղափոխվել, մինչդեռ 2014 և 2018 թվականներին այդ ցուցանիշը համապատասխանաբար 64% և 57% էր:
Անցյալ տարվա ընթացքում աշխատանքային միգրանտներն ավելի գրավիչ են համարել այն երկրները, որոնք կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում իրենց ավելի լավ են դրսևորել:
«Գրեթե բոլոր երկրներում, որոնք կարողացան ավելի բարձր տեղ զբաղեցնել ամենահայտնի տասնյակում, համեմատաբար քիչ էին կորոնավիրուսային վարակները»: