Մամուլի տեսություն 09.03.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i135406-Մամուլի_տեսություն_09.03.2021
Սևմարոթ Ջորջ Ֆլոյդին սպանած ոստիկանի դատավարությանը զուգահեռ, ԱՄՆ-ի հազարավոր քաղաքացիներ բողոքի ցույցեր են անցկացրել ռասիզմի ու ոստիկանության կողմից գործադրվող բռնությունների դեմ:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Մարտ 09, 2021 13:19 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 09.03.2021

Սևմարոթ Ջորջ Ֆլոյդին սպանած ոստիկանի դատավարությանը զուգահեռ, ԱՄՆ-ի հազարավոր քաղաքացիներ բողոքի ցույցեր են անցկացրել ռասիզմի ու ոստիկանության կողմից գործադրվող բռնությունների դեմ:

Քեյհան օրաթերթ

Ջորջ Ֆլոյդին սպանած ոստիկանի դատավարությունն ԱՄՆ-ի դատական համակարգի անարդարության կապակցությամբ հասարակության մտահոգությունների ֆոնին

ԱՄՆ-ում ռասիզմի ու ոստիկանության կողմից կիրառվող բռնությունների դեմ բողոքող հազարավոր քաղաքացիներ, Ջորջ Ֆլոյդին սպանած ոստիկանի դատավարությանը զուգահեռ, բողոքի ցույց են անցկարցել Միենեապոլիսում, պահանջելով արդարություն հաստատել:

ԱՄն-ի սևամորթները ոստիկանությունում և հասարակության մեջ առկա ռասիզմի հիմնական զոհերն են: Սևամորթների վրա կրակելը և նրանց նկատմամբ բռնությունների գործադրումը, որոնց հաջորդում են բողոքի ցույցերը, սովորական երևույթ են դարձել ԱՄՆ-ում: Կրակոցները և բողոքի ցույցերը շարունակվում են, սակայն որևէ առանձնահատուկ բան տեղի չի ունենում: Ոստիկանությունը, վստահ լինելոսվ սեփական անպատժելիության մեջ, ամեն օր, տարբեր պատրվակներով, շարունակում է կրակել սևամորթների վրա:

 

Ջավան օրաթերթ

 Փուլ առ փուլ վերադարձի տարբերակը մերժվեց

Հակառակ ՀԳՀԾ արագ վերադառնալու վերաբերյալ իրենց հայտարարություններին, ամերիկայիները ժամանակ են սպանում և ամեն օր Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ նոր ծրագիր են կազմում:

«Նախ՝ Իրանը» ծրագրից մինչև «միաժամանակյա վերադարձի ծրագիր»՝ բանակցությունների անցկացման նպատակով: Իսկ հիմա նրանք առաջարկել են վերադարձի փուլ առ փուլ տարբերակը, որն ըստ իրանական ԶԼՄ-ների, Ազգային անվտանգության գերագույն խորհուրդ ներակայցվելուց հետո, մերժվել է երկրի ամենաբարձր մակարդակով: Թեհրանը շարունակում է հայտարարել, է որ միայն բոլոր պատժամիջոցների չեղարկման դեպքում կվերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությւնների կատարմանը:

 

Էթեմադ օրաթերթ

Անգլիայի թագուհուն մեղադրել ենբ ռասիզմի մեջ

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի հարսը՝ Մեգան Մարքլը, Եղիսաբեթ թագուհուն մեղադրել է ռասիզմի մեջ

Մարտի 7-ին, CBS- ի համար Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում, Մարքլը հայտարարել է, որ երբ ծնվեց իր և Հարրիի առաջնեկը, նրա մաշկի մուգ գույնը մտահոգել էր արքայական ընտանիքին: Հատկանշական է, որ Մեգանի մայրը գունամորթ է, իսկ ինքը՝ Մեգան Մարքլը բազմցիս հանդես է եկել ի պաշտպանություն գունամորթների իրավունքների, նշելով որ ինքը նույնպես մետիս է:

 

Իրան օարթերթ

Նեթանյահուին մեղադրել են Կոնգրեսի դեմ հարձակման նման հարձակում հրահրելու մեջ

Իսրայելի արդարադատության նախարարության պաշտոնյաները քննադատել են նախարարության առջև բողոքի ցույց անցկացնելու՝ գործարարներին ուղղված Նեթանյահուի կոչը:

Նեթանյահուն կոչ է արել բողոքել Ավիխայ Մենդելբիթի դեմ, քանի որ վերջինս դեմ էր կորոնավիրուսի հասցրած վնասների դեմ պայքարելու  նպատակով գործարարներին ֆինանսական աջակցություն տրմադրելու Նեթանյահուցի ծրագրին:

ԶԼՄ-ները Նեթանյահուի այս կոչը նմանեցրել են Կոնգրեսի դեմ հարձակման նախօրեին Թրամփի հնչեցրած կոչին:

 

armenpress.am

Տրանսպորտում համաճարակային կանոնների պահպանման վերահսկողությունը խստացվում է

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի աճով պայմանավորված տեսչական մարմինները խստացնում են համաճարակային կանոնների պահպանման գործընթացը՝ վերակազմակերպելով իրենց աշխատանքը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը նշեց, որ Առողջապահական տեսչական մարմնի և Ճանապարհային ոստիկանության հետ մարտի 9-ից սկսել են վերահսկողական աշխատանքները:

«Սկսել ենք Երևանի Կենտրոնից, որովհետև մայրաքաղաքի երթուղիների ճնշող մեծամասնությունն անցնում է Կենտրոն վարչական շրջանով: Վերահսկողական աշխատանքները, հաջորդող օրերին, ավելի ինտենսիվ են լինելու: Պահանջելու ենք ուղեսրահներում ուղևորների կողմից դիմակների պարտադիր կրումը, ախտահանիչ նյութերի առկայությունը և գերբեռնվածության բացառումը»,-ասաց Արտյուշ Գրիգորյանը: Բոլոր նշված պահանջները չկատարելու դեպքում կազմվելու են համապատասխան արձանագրություններ տեսչական մարմինների ու Ճանապարհային ոստիկանության կողմից: Տեսչական մարմինների կողմից երկու, երեք օրը մեկ պարբերականությամբ իրականացվելու են շրջայցեր երթուղիների հավաքակայաններում, ավտոկայարաններում հսկողություն իրականացնելու տրանսպորտային միջոցներն ախտահանելու գործընթացի նկատմամբ:

«Այսօր հիմնականում իրազեկման բնույթի գործողություններ ենք իրականացել, վարչական արձանագրություններ չեն կազմվել: Վաղվանից խստացվելու է վերահսկողությունը, անհրաժեշտության դեպքում կլինեն արձանագրություններ»,-ասաց Արտյուշ Գրիգորյանը:

Տեսչական մարմիններն ու Ճանապարհային ոստիկանությունն առաջին օրը կատարած հսկողության արդյունքում արձանագրել են բազմաթիվ դեպքեր, երբ ուղևորները, վարորդներն առանց դիմակի են, արձանագրվել են տրանսպորտային միջոցներ, որտեղ չկան ախտահանիչներ և այլն: Արտյուշ Գրիգորյանը նշեց, որ նախքան վերահսկողական աշխատանքները, նախորդ մեկ շաբաթվա ընթացքում կապ են պահպանել բոլոր երթուղիները սպասարկող կազմակերպությունների հետ, իրազեկել են, պարտադիր պահանջների կատաման ցուցումներ են տվել: Խախտումների դեպքում կլինեն պատասխանատվության միջոցներ՝ տուգանքների տեսքով: Դիմակ չկրելու համար տուգանելու է Առողջապահական տեսչական մարմինը, գերբեռնվածության վերաբերյալ ճանապարհային ոստիկանությունը կիրառելու է վարչական պատասխանատվություն: Առանց դիմակի ուղևորներն իջեցվելու են տրանսպորտից: Գերբեռնվածության դեպքում տրանսպորտը կարող է տարվել տուգանային հրապարակ:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հորդորում է քաղաքացիներին վերադառնալ դիմակների կրման խիստ ռեժիմի, վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի դրական թեստերի թիվն աճում է:

Հայաստանում մարտի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 175 016 դեպք, որոնցից 164 954-ն` առողջացման, 3 225-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 6 008 պացիենտ: Մարտի 7-ին կատարվել է 2 465 թեստավորում, որոնցով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 337 նոր դեպք: Գրանցվել է առողջացման 170 և մահվան 4 դեպք:

 

 

armenpress.am

Ֆրանսիան հաղթահարել է ռեցեսիան եւ ակնկալում Է ՀՆԱ-ի աճ 5 տոկոսի մակարդակում

 Ֆրանսիան կորոնավիրուսային վարակի շարունակվող համաճարակի պայմաններում կարողացել Է դուրս գալ ռեցեսիայի շրջանից, երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճն այս տարի կարող Է կազմել 5 տոկոսից ոչ պակաս: Մարտի 9-ին France Info ռադիոկայանի եթերում այս կանխատեսումը հնչեցրել Է Կենտրոնական բանկի նախագահ Ֆրանսուա Վիլերուա դը Գալիոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրադրությունը ներկայումս բարելավվում Է: Մենք տակավին դուրս չենք եկել մինչհամաճարակային ցուցանիշների մակարդակ, սակայն կարելի Է համարել, որ ռեցեսիան արդեն անցայլում Է»,- հայտաարել Է նա: «Ֆրանսիան անցավ զարգացման տեմպերի շատ կտրուկ անկման շրջանը եւ այժմ դուրս Է եկել մինչհամաճարակային մակարդակի նկատմամբ ՀՆԱ-ի մոտավորապես հինգտոկոսանոց աճի մակարդակ: Այժմ սկսվում Է երկրորդ փուլը, որը, մեր կարծիքով, կտեւի մոտավորապես մեկ տարի եւ կբնորոշվի ցուցանիշների աստիճանական, թեեւ դանդաղ բարելավմամբ»,- հավաստիացրել Է երկրի Կենտրոնական բանկի ղեկավարը:

«Մեր կանխատեսմամբ՝ Ֆրանսիայի տնտեսական աճը 2021 թվականին դուրս կգա առնվազն 5 տոկոսի մակարդակ եւ կդառնա ամենաբարձրերից մեկը Եվրոպայում՝ զգալիորեն գերազանցելով միջին ցուցանիշը: Միեւնույն ժամանակ դա կլինի Ֆրանսիայի տնտեսության ամենաուժեղ աճը գրեթե 50 տարվա ընթացքում, այսինքն՝ 1973 թվականից ի վեր»,- կարծում Է դը Գալիոն: Նա հիշեցրել Է Ֆրանսիայի տնտեսական ակտիվացման զարգացման երկու ոչ վաղուցվա շրջանների մասին:

«Առաջինը , եւ շատ ուժգինը, տեղի Է ունեցել անցյալ տարվա ամռանը կարանտինի վերացումից հետո. այն ժամանակ Ֆրանսիայի ցուցանիշների աճը եղել Է ամենազգալին Եվրոպայում: Ակտիվացման երկրորդ բուռն աճը դիտվել Է անցյալ տարվա դեկտեմբերին, երբ բացվեցին խանութները կարանտինի երկրորդ փուլից հետո»,- ճշտել Է «Բանկ դը Ֆրանսի» նախագահը՝ դա համարելով վաճառքների լագավույն շրջանը երկրի պատմության մեջ: Ինչպես փետրվարի վերջին հայտնել Է Վիճակագրության եւ տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը (Insee), համավարակի հարուցած տնտեսական եւ սոցիալական սահմանափակումները 2020 թվականին հանգեցրեցին 8,2 տոկոսով Ֆրանսիայի ՀՆԱ-ի անկման: Ավելի վաղ ինստիտուտը ենթադրում Էր, որ այդ ցուցանիշի նվազումը կկազմի 8,3 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Գերիների վերադարձի հարցը ՄԻՊ-ը ներկայացրել է ՄԹ պաշտոնյաների մասնակցությամբ քննարկմանը

 ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 8-ին հատուկ զեկուցումով է հանդես եկել Միացյալ Թագավորության Հայ Դատի հանձնախմբի կազմակերպած քննարկմանը՝ ներկայացնելով Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հարցը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: 

 Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը, ՄԹ խորհրդարանի բոլորը կուսակցությունները ներկայացնող Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Թիմ Լոութոնը և այլք։

Արման Թաթոյանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ հայ հասարակությանն ու հատկապես գերիների ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու ու երկրում լարվածություն առաջացնելու նպատակով:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ներկայացրել է մարդասիրական ու մարդու իրավունքների ոլորտի միջազգային այն կանոնները, որոնք պահանջում են գերիների անհապաղ ազատ արձակում ու անվտանգ վերադարձ: Ընդ որում, միջազգային մարդասիրական իրավունքի ու գերիների իրավունքների կոպիտ խախտում է նրանց իբրև «ահաբեկիչներ» ներկայացնելը, քանի որ խոսքը գնում է շարունակվող զինված հակամարտության մասին:

Պաշտպանը նաև ներկայացրել է տեղեկություններ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքների (գլխատումներ, խոշտանգումներ, մարմինների անարգանք և այլն) մասին:

Անդրադառնալով Հայաստանի սահմանների հետ կապված գործընթացին՝ Արման Թաթոյանը ներկայացրել է իր նոր հայեցակարգը, համաձայն որի՝ Սյունիքում մարդկանց անվտանգության երաշխավորման նպատակով պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի։ Նա ներկայացրել է կոնկրետ ապացույցներ, փաստեր, որոնց վրա հիմնված է այս նոր մոտեցումը:

«Սահմանների հետ կապված գործընթացը խախտել, ինչպես նաև լրջորեն վտանգել է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, խաթարել է նրանց բնականոն կյանքը և շարունակում է անհանգստություն պատճառել գյուղերի բնակիչներին»,- մանրամասնել է Մարդու իրավունքների պաշտպանը։

 

panarmenian.net

Եվրախորհրդարանը քվեարկել է Պուչդեմոնին անձեռնմխելիությունից զրկելու օգտին

 Եվրախորհրդարանը քվեարկել է Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնին և ԵԽ ևս 2 պատգամավորի՝ Թոնի Կոմինին և Կլարա Պոնսատիին, անձեռնմխելիությունից զրկելու օգտին։ Կողմ է քվեարկել 400 պատգամավոր, դեմ՝ 248, ևս 45 պատգամավոր ձեռնպահ է մնացել։

Պատգամավորական անձեռնմխեիությունից զրկվելու հետևանքով Պուչդեմոնն ու Կոմինը կարող են արտաքսվել Իսպանիա՝ բելգիական դատարաններում նոր դատավարությունների արդյունքում։ Իսկ Պոնսատիի գործով կզբաղվի Մեծ Բրիտանիայի արդարադատությունը, քանի որ վերջինս այնտեղ է բնակվում։ Սակայն նրանք կպահպանեն պատգամավորական մանդատները, գրում է ՌԻԱ Նովոստին։

Պուչդեմոնն ու իր կառավարության մի քանի նախարարներ մեկնել են Իսպանիայից 2017-ի հոկտեմբերին Կատալոնիայի տարածաշրջանյաին խորհրդարանի կողմից Կատալոնիայի անկախության ապօրինի հռչակումից հետո։ Դրանից հետո նրանց ազգային և եվրոպական հետախուզում հայտարարվեց։ 2019-ի մայիսին Պուչդեմոնը, Կոմինն ու Պոնսատին Եվրախորհրդարանի նադամ ներ դարձաբ։

2020թ․ հունվարին Իսպանիայի Գերագույն դատարանի նախագահ Կարլոս Լեսմեսը հարցու էր ուղարկել Եվրախորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլիին՝ Կատալոնիայի կառավարության նախկին անդամներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։ Նա նշել էր, որ նրանց դեմ քրեական գործի հետաքննությունը շարունակվում է:

 

panarmenian.net

ՀՀ նախագահը երբեք Բաքվում չի եղել

 - Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունն, արձագանքելով ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե իբր նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 17-ին եղել է Բաքվում, դրանք ակնհայտ սուտ է և ապատեղեկատվություն է որակել:

«Նախագահ Սարգսյանը ո՛չ այդ օրը, ո՛չ որևէ այլ օր, չի եղել Բաքվում: Ինչ վերաբերում է նոյեմբերի 17-ին, 2020թ. նոյեմբերի 17-ին նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում, Երևանում, Հանրապետության նախագահի նստավայրում իր աշխատանքային ժամանակացույցով նախատեսված հանդիպումների շրջանակում ընդունել է Հայաստանում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Մերի ԼըՔլերին: Վերջինս նախագահ Սարգսյանին է հանձնել իր հավատարմագրերը:

Հորդորում ենք մեր գործընկերներին ձեռնպահ մնալ անհեթեթ, ակնհայտ սուտ տեղեկատվություն և անհայտ ծագման անձանց կեղծ հայտարարությունները տարածելուց»,-ասվում է նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ։

 

panarmenian.net

Իտալիայում «Սպուտնիկ V» պատվաստանյութ կարտադրեն

Իտալիայում կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութ կարտադրեն։ Նման համաձայնագիր են կնքել Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամն ու շվեյցարական Adienne Pharma & Biotech ընկերությունը։

«Տեղական արտադրությունը մեկնարկելու է 2021թ․ հունիսին։ Դա թույլ կտա նոր աշխատատեղեր ստեղծել և ամբողջությամբ վերահսկել դեղամիջոցի արտադրության գործընթացը։ Նախատեսվում է մինչև տարեվերջ 10 մլն դեղաչափ արտադրել»,-ասվում է Իտալա-ռուսական առևտրի պալատի հաղորդագրության մեջ, գրում է «Վեդոմոստին»։

Մարտի 4-ին հայտնի դարձավ, որ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը սկսել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձաքննությունը։

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութն արդեն օգտագործման հավանություն է ստացել է ԵՄ 2 երկրում՝ Հունգարիայում և Սլովակիայում։ Ընդհանուր առմամբ, ռուսական պատվաստանյութը գրանցվել է ավելի քան 40 երկրում ավելի քան 1․1 մլրդ ընդհանուր բնակչությամբ։