Մամուլի տեսություն 11.03.2021
ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններ անցկացնել, սակայն Թեհրանը, հաշվի առնելով ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի միակողմանի դուրս գալը, չի վստահում այդ երկրին:
Համշահրի օրաթերթ
Վաշինգտոնը ցանկանում է Իրանի հետ ուղղակի բանակցություններ անցկացնել
Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալին հայտարարել է, որ Վաշինգտոնի կարծիքով, որ պատժամիջոցների վերացումը պետք է լինի այն գործընթացի մի մասը, որի շրջանակներում քայլեր են ձեռնարկելու ինչպես Իրանը, այնպես էլ ԱՄՆ-ը:
«Մենք մտադիր չենք ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունները կախվածության մեջ դնել Իրանի ընտրություններից: Մեր քայլը հիմնված է ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերը պաշտպանելու վրա:», - ասել է Մալին Axius- ին:
Էթեմադ օրաթերթ
Չինաստանը և Ռուսաստանը լուսնի վրա հետազոտական կայան են կառուցում Չինաստանը և Ռուսաստանը միասին աշխատում են Լուսնի ուղեծրի վրա մի շարք փորձարարական հետազոտական ստորաբաժանումների ստեղծման համար: Մոսկվան փորձում է վերակենդանացնել իր տիեզերական հզորությունը, իսկ Պեկինը `իր տիեզերական հավակնությունները:
Ջամե Ջամ օրթերթ
Ոչ Արամքո
Այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի նոր կառավարությունը վերջին շաբաթներին փորձում է կասեցնել Անսարալլահի և Եմենի բանակի առաջխաղացումը Եմենի դիմադրության կողմից տասնյակ հրթիռների արձակումը Սաուդյան Արաբիայի տարածքի ուղղությամբ, խորտակել է Բայդենի և նրա երազանքները: Այս իրավիճակը բարդ պայմաններ ստեղծել Ռիադի և Վաշինգտոնի համար: Արամքոյի նավթային ընկերության բազայի վրա բալիստիկ հրթիռների հարվածը հերթական ծանր ցնցումն էր սաուդցիներին և նրանց գործընկերների համար:
Գործողությունն իրականացվել է «Կանխարգելիչ հավասարակշռում 6» անվամբ:
Սաուդյան Արաբիայի տարածքում լարվածության թեժացումը պատասխանն է Եմենի քաղաքների դեմ շարունակվող ագրեսիային, պաշարմանն ու ավիահարվածներին:
Իրան
Գութերեշ. Սիրիան կենդանի մղձավանջ է
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Սիրիական ճգնաժամի տասներորդ տարեդարձի կապակցությամբ հայտարարել է, որ Սիրիան «կենդանի մղձավանջ» է և սիրիացիների մոտ 60 տոկոսը կանգնած է սովամահ լինելու վտանգի առջև:
Ռոյթերիսի հաղորդման համաձայն, Գութերեշը հայտարարել է. «Անհնար է լիովին հասկանալ Սիրիայի ճգնաժամի չափը: Սիրիացիները տառապում են այս դարի ամենասարսափելի հանցագործություններից մեկի պատճառով՝ ողբերգությունների ծավալը խղճի խայթ է առաջացնում: Սիրիան ջնջվել է հիմնական էջերից և այնտեղ տիրում է «կենդանի մղձավանջ»:
Նրա խոսքերով. «Անհրաժեշտ է մեծացնել մարդասիրական օգնության առաքումը: Տարբեր սահմանների և երթուղիների միջոցով օգնության տրամադրման կարքի ունեն այդ երկրի բոլոր շրջաններում: Ուստի ես բազմիցս խնդրել եմ Անվտանգության խորհրդին համաձայնություն տալ այս կենսական խնդրի շուրջ»:
armenpress.am
ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգը մեկնել է Հայաստանից
ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգը մեկնել է Հայաստանից: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանի ներկայացուցչության Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Սարգսյանը:
«Գրասենյակը շարունակում է իր բնականոն աշխատանքը, սպասում ենք ժամանակավոր պաշտոնակատարին»,֊ ասաց Զառա Սարգսյանը։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ավելի վաղ նշել էր, որ հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի` իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF ներկայացուցիչ: Որոշման մասին ՄԱԿ-ի Մշտական Համակարգողը ու UNICEF-ի ներկայացուցիչները տեղեկացվել են:
Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին: Դատախազությունն էլ նշել էր, որ տվյալներ չունի ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթթինգի` Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն իրականացնելու վերաբերյալ, սակայն ուսումնասիրում է նրա վերաբերյալ հրապարակումները:
armenpress.am
ՍԴ-ն և վարչական դատարանը չեն կարող կասեցնել ԶՈՒ ԳՇ պետի ազատման հրամանագիրը. նախարարի պարզաբանումը
Սահմանադրական դատարանի կողմից կասեցման որոշումը, եթե նման որոշում հնարավոր է պատկերացնել, չի կարող տարածվել արդեն ավարտված հարաբերությունների նկատմամբ, ինչպիսին ԶՈՒ շտաբի պետի ազատումն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պարզաբանելով Օնիկ Գասպարյանի ազատման շուրջ ստեղծված իրավական թյուրըմբռնումները:
-Հնչում են հետևյալ փաստարկները, որ օրենքի սահմանադրականության վիճարկման շրջանակներում, եթե ՍԴ-ն կասեցնի վիճարկվող դրույթը, դա նաև կկասեցնի Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագիրը։
- Նախ նշեմ, որ ցանկացած դատական պրոցեսի մասով իմ մեկնաբանությունները սահմանափակվում են ընթացակարգային կողմի անդրադարձով, առանց դատական ակտով որոշման ենթակա հարցերի բովանդակային քննարկման։ Որոշ մեկնաբանություններ եմ նկատել նաև, որոնց կուզեի անդրադառնալ, քանի որ դրանք տեսականորեն բացառված են։
Քննարկվող դեպքում, նախ պետք է արձանագրել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով վիճարկվող իրավական նորմի կասեցումը հնարավոր է միայն, եթե նման որոշում չկայացնելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների կողմերից մեկի կամ հանրության համար։ Սա չափազանց բարձր շեմ է, ինչը վերաբերելի դեպքում առերևույթ բացակայում է: Բացի դա, ՍԴ կողմից կասեցման որոշումը, եթե նման որոշում հնարավոր է պատկերացնել, չի կարող տարածվել արդեն ավարտված հարաբերությունների նկատմամբ, ինչպիսին ԶՈՒ շտաբի պետի ազատումն է. կլինի դա հրամանագրով կամ իրավունքի ուժով, էական չէ:
-Որո՞նք են ՀՀ վարչական դատարանի կողմից ԶՈԻ շտաբի պետի կամ տեղակալի պաշտոնից ազատման հրամանագրի վիճարկման հայցը վարույթ ընդունելու հետևանքները։ Արդյո՞ք այդ դեպքում համապատասխան ակտը համարվում է կասեցված։
-Կասեցումը վերաբերում է կատարում ենթադրող ակտերին։ Հնարավոր չէ կասեցնել այն ակտը, որը չի ենթադրում կատարում։ Հետևաբար, կարծում եմ, որ նման սցենարն էլ տեսականորեն անհնար է: ՀՀ վարչական դատարանի մի շարք որոշումներ կան, որտեղ վարույթ ընդունելիս չի քննարկվել կասեցման հարցը հենց վերը նշված պատճառով։ Իրականում, շատ պարզ հարց է․ եթե չկա կատարման պրոցես, ապա ինչը պետք է կասեցվի, սա ցանկալի արդյունքի համար իրավական նորմերի մեկնաբանությունը «հարմարեցնելու» արդյունք է։
-Տարբեր իրավաբաններ պնդում են, որ այդ ակտը (հրամանագիրը) առ ոչինչ է և կարող է չկատարվել։
-Այստեղ նույնիսկ մեկնաբանությունն է ավելորդ․ պետք է ընդամենը կարդալ ինչ է նշանակում առ ոչինչ վարչական ակտ։ Կարծում եմ՝ սա ևս ցանկալի մեկնաբանություններ գտնելու և «հարմարեցնելու» արդյունք է։
armenpress.am
2020 թվականն ԱՄՆ-ի պատմության մեջ դարձել Է ամենամահաբերը կորոնավիրուսի պատճառով. Politico
Անցած 2020 թվականը դարձել Է ամենամահաբերը Միացյալ Նահանգների ամբողջ պատմության ընթացքում: Մարտի 10-ին այդ մասին հայտնել Է Politico թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնների (CDC) տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
CDC-ի տեղեկավտությամբ՝ շուրջ 400 հազար ամերիկացիներ 2020 թվականին դարձել են նոր կորոնավիրուսի զոհեր, ինչն ԱՄՆ-ում մահերի ընդհանուր քանակի 15-տոկոսանոց աճ Է ապահովել: Ինչպես ճշտել են գերատեսչությունում, կորոնավիրուսով վարակումը դարձել Է անցյալ տարի ամերիկացիների մահվան ըստ հաճախության երրորդ պատճառը՝ տեղը զիջելով սոսկ սիրտ-անոթային հիվանդություններին եւ քաղցկեղին:
Ընդամենը համավարակի ժամանակ ԱՄՆ-ի տարածքում կորոնավիրուսով Է վարակվել ավելի քան 29 միլիոն մարդ, ավելի քան 529 հազարը մահացել Է: Այս պահին 31 միլիոնից ավելի ամերիկացիներ ստացել են պատվաստանյութի երկու դեղաչափ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
ՀՀ և ՌԴ ՊՆ ղեկավարները քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական գործակցությունը
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական գործակցության տարբեր ասպեկտներ։
«Անդրադարձ է եղել նաև ընթացիկ իրավիճակին Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շրջաններում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ, գրում է Interfax.ru-ն։
Նշվում է, որ Շոյգուի և Հարությունյանի բանակցությունները տեղի են ունեցել Հայաստանում քաղաքական ճգնաժամի ֆոնին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ի առավոտյան ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է ՍԴ՝ հույս հայտնելով, որ որոշման կայացումն իրավական որոշակիություն կբերի և և կնպաստի ներկայիս ճգնաժամի հանգուցալուծմանը: Օնիկ Գասպարյանն իր հերթին հայտարարել է, որ իր դիրքորոշումն անփոփոխ է՝ և հայտարարությունը, և պաշտոնից ազատման ամբողջ գործընթացը հակասահմանադրական են, և որ ինքը դիմել է Վարչական դատարան։ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ԳՇ պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու վերաբերյալ։
Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։
panarmenian.net
Մանուկյան․ Օնիկ Գասպարյանի որոշումը ճնշումների հետևանք չէ
Ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը չի կարծում, թե ԶՈւ ԳՇ պետ (որի պաշտոնավարումը, ըստ վարչապետի, արդեն ավարտվել է) Օնիկ Գասպարյանն իր որոշումը կայացրել է ճնշումների հետևանքով:
«Բնական է, որ իր հետ խոսել են, երևի հազար ու մի բան ասել, բայց իր որոշումները ես չեմ բացատրում որպես ճնշումների հետևանք: Ինքը որպես օրինապաշտ զինվորական իր որոշումն ընդունել է՝ ելնելով օրենքից», - ասել է Մանուկյանը, գրում է Aysor.am-ը։
Նա ընդգծել է՝ չի կարծում, թե Գասպարյանի վրա ճնշում գործադրելով կարելի է որևէ նպատակի հասնել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ի առավոտյան ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է ՍԴ՝ հույս հայտնելով, որ որոշման կայացումն իրավական որոշակիություն կբերի և և կնպաստի ներկայիս ճգնաժամի հանգուցալուծմանը: Օնիկ Գասպարյանն իր հերթին հայտարարել է, որ իր դիրքորոշումն անփոփոխ է՝ և հայտարարությունը, և պաշտոնից ազատման ամբողջ գործընթացը հակասահմանադրական են, և որ ինքը դիմել է Վարչական դատարան։ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ԳՇ պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու վերաբերյալ։
Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։