Մեկնաբանություն. Հայաստանում իշխանության համար պայքարը շարունակվում է
Չնայած վարչապետ Փաշինյանի ու նրա կառավարության խոստումներին, Երևանում բողոքի ցույցերը շարունակվում են:
Ընդդիմության կազմակերպած հերթական բողոքի ցույցի ժամանակ, մասնակիցները կրկին պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հայտարարել են, որ անհրաժեշտության դեպքում, պատրաստ են դիմել ավելի կոշտ գործողությունների:՛Միևնույն ժամանակ, վարչապետի կողմնակիցները, որոնց թիվը շատ մեծ է, շարունակում են իրենց աջակցությունը հայտնել Փաշինյանին, կառավարությունից պահանջելով ավելի կոշտ միջոցներ կիրառել ընդդիմության նկատմամբ:
Վերջին տասը օրերի ընթացքում, ՀՀ վարչապետը պաշտոնից հեռացրել է իր ընդդիմադիրներին: Եվ չնայած նախագահ Արմեն Սարգսյանի հակառակությանը, Փաշինյանն աշխատանքից հեռացրեց նաև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին: Հատկանշական է, որ բանակի բարձրաստիճան պաշտոնյաներին աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու իրավասությունը վերապահված է նախագահին: Վարչապետի կողմից Օնիկ Գասպարյանին աշխատանքից հեռացնելու առաջարկը մերժելուց հետո, Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան: Նախագահը երկրորդ անընդմեջ անգամ հրաժարվել է ստորագրել բարձրաստիճան ռազմական պաշտոնյային աշխատանքից հեռացնելու վարչապետի որոշումը:
Հարկ է անդրադառնալ նաև Փաշինյանի կողմից ռուսական Իսկանդեր համակարգի վերաբերյալ վերջերս արված հայտարարությանը: Դրանից առաջ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Իսկանդերը չկիրառելն Ադրբեջանի հետ պատերազմում Հայաստանի պարտության պատճառներից մեկն էր: Սակայն ի պատասխան այդ հայտարարության, Փաշինյանն ասել էր, որ ռուսական զենքն արդյունավետ չի աշխատել և այն հնարավոր չի եղել կիրառել: Ի պատասխան այս հայտարարության, ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Իսկանդերն իր արդյունավետությունն ապացուցել է Սիրիայի պատերազմում
Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերի կապակցությամբ հարկ է նշել կարևոր մի փաստ՝ վարչապետի կողմնակիցները հակված չեն բախումների և բռնությունների: Փաշինյանի ընդդիմադիրներն ու կողմնակիցներն ամեն օր ցույցեր են կազմակերպում, ԳՇ մի խումբ գեներալներ պահանջում են վարչապետի հրաժարականը, սակայն Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հրաժարական տալ:
Հայաստանում ներքին ճգնաժամը ունի բացահայտ և քողարկված կողմեր: Բացահայտ կողմը բանակի և կառավարության միջև հակամարտությունն է: Սակայն կուլիսներում կարծես թե ղարաբաղյան կլանի անդամներն են, ովքեր Երևանի հրապարակներում պահանջում են Փաշինյանի հրաժարականը: Փաստորեն, ղարաբաղյան կլանի ներկայացուցիչները շարունակում են գոյատևել իշխանության մեջ և բանակից օգնություն են խնդրում: Մինչդեռ հայ ժողովուրդը եկել է այն համոզման, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կատարել իր խոստումների զգալի մասը: Փաստորեն, մեծ տարբերություն չկա Հայաստանի ներկա ու նախկին կառավարությունների միջև, որովհետև երկուսի ժամանակաշրջանում էլ գրանցվել են գործազրկության աճ և ներքին ճգնաժամ: