Մեկնաբանություն. Հայաստանում իշխանության համար պայքարը շարունակվում է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i135640-Մեկնաբանություն._Հայաստանում_իշխանության_համար_պայքարը_շարունակվում_է
Չնայած վարչապետ Փաշինյանի ու նրա կառավարության խոստումներին, Երևանում բողոքի ցույցերը շարունակվում են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2021 08:23 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Հայաստանում իշխանության համար պայքարը շարունակվում է

Չնայած վարչապետ Փաշինյանի ու նրա կառավարության խոստումներին, Երևանում բողոքի ցույցերը շարունակվում են:

Ընդդիմության կազմակերպած հերթական բողոքի ցույցի ժամանակ, մասնակիցները կրկին պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հայտարարել են, որ անհրաժեշտության դեպքում, պատրաստ են դիմել ավելի կոշտ գործողությունների:՛Միևնույն ժամանակ, վարչապետի կողմնակիցները, որոնց թիվը շատ մեծ է, շարունակում են իրենց աջակցությունը հայտնել Փաշինյանին, կառավարությունից  պահանջելով ավելի կոշտ միջոցներ կիրառել ընդդիմության նկատմամբ:

Վերջին տասը օրերի ընթացքում, ՀՀ վարչապետը պաշտոնից  հեռացրել է իր ընդդիմադիրներին: Եվ չնայած նախագահ Արմեն Սարգսյանի հակառակությանը, Փաշինյանն աշխատանքից հեռացրեց նաև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին: Հատկանշական է, որ բանակի բարձրաստիճան պաշտոնյաներին աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու իրավասությունը վերապահված է նախագահին: Վարչապետի կողմից Օնիկ Գասպարյանին աշխատանքից հեռացնելու առաջարկը մերժելուց հետո, Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան: Նախագահը երկրորդ անընդմեջ անգամ  հրաժարվել է ստորագրել բարձրաստիճան ռազմական պաշտոնյային աշխատանքից հեռացնելու վարչապետի որոշումը:

Հարկ է անդրադառնալ նաև Փաշինյանի կողմից ռուսական Իսկանդեր համակարգի վերաբերյալ վերջերս արված հայտարարությանը: Դրանից առաջ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Իսկանդերը չկիրառելն Ադրբեջանի հետ պատերազմում Հայաստանի պարտության պատճառներից մեկն էր: Սակայն ի պատասխան այդ հայտարարության, Փաշինյանն ասել էր, որ ռուսական զենքն արդյունավետ չի աշխատել և այն հնարավոր չի եղել կիրառել: Ի պատասխան այս հայտարարության, ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Իսկանդերն իր արդյունավետությունն ապացուցել է Սիրիայի պատերազմում

Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերի կապակցությամբ հարկ է նշել կարևոր մի փաստ՝ վարչապետի կողմնակիցները հակված չեն բախումների և բռնությունների: Փաշինյանի ընդդիմադիրներն ու կողմնակիցներն ամեն օր ցույցեր են կազմակերպում, ԳՇ մի խումբ գեներալներ պահանջում են վարչապետի հրաժարականը, սակայն Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հրաժարական տալ:

Հայաստանում ներքին ճգնաժամը ունի  բացահայտ և քողարկված կողմեր: Բացահայտ կողմը բանակի  և կառավարության միջև հակամարտությունն է: Սակայն կուլիսներում կարծես թե ղարաբաղյան կլանի անդամներն են,  ովքեր Երևանի հրապարակներում պահանջում են Փաշինյանի հրաժարականը:  Փաստորեն, ղարաբաղյան կլանի ներկայացուցիչները շարունակում են գոյատևել իշխանության մեջ և բանակից օգնություն են խնդրում: Մինչդեռ հայ ժողովուրդը եկել է այն համոզման, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կատարել իր խոստումների  զգալի մասը: Փաստորեն, մեծ տարբերություն չկա Հայաստանի ներկա ու նախկին  կառավարությունների միջև, որովհետև երկուսի ժամանակաշրջանում էլ գրանցվել են գործազրկության աճ և ներքին ճգնաժամ: