Մամուլի տեսություն 12.03.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i135658-Մամուլի_տեսություն_12.03.2021
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 30 միլիոնի
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Մարտ 12, 2021 09:22 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 12.03.2021

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 30 միլիոնի

Իրան օարթերթ

Սաուդյան արքայազն. Սաուդյան Արաբիան ունի զենք գնելու այլ տարբերակներ

Սաուդյան Արաբիայի  արքայազն Աբդուլ Ռահման բին Մասաեդ բին Աբդուլ Ազիզը «Ալ-Սաուդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է. «ԱՄՆ-ի փոխարեն, որի նոր կառավարությունը Ռիադի հետ համագործակցությունը սահմանափակելու և  որոշում  է կայացրել, Սաուդյան Արաբիան զենք գնելու մի քանի տարբերակ ունի»:

Ընդգծելով, որ ինչպես Սաուդյան Արաբիան, այնպես էլ ԱՄՆ-ն ունեն միմյանց կարիքն արքայազնը հավելել է. «Սաուդյան Արաբիայի համար ահաբեկչության դեմ պայքարում առանցքային դեր խաղալուց բացի, Վաշինգտոնը Ռիադի պատմական գործընկերն է»:

 

Ջամե Ջամ օրաթերթ

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների հասել է 30 միլիոնի

ԱՄՆ-ից ստացված վիճակագրական տվյալների համաձայն, վերջին 24 ժամվա ընթացքում, կորոնավիրուսով վարակվել է  շուրջ 63 հազար  ամերիկացի, ավելի քան 1500 հոգի մահացել է: Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածությունը  ​​շարունակում է   աճել ՝ չնայած  համընդհանուր պատվաստումներին և համաճարակը զսպելու նոր կառավարության ծրագրերին:

Worldometer կայքի տվյալներով, անցած 24 ժամվա ընթացքում ԱՄՆ բոլոր նահանգներում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության  62,773 նոր դեպք,   մահացել է  1531 հոգի:

 

Էթեմադ օրաթերթ

ԵՄ-ն փորձում է Չիանստանի դեմ պատժամիջոցներ կիրառել՝ մարդու իրավունքների ոտնահարմանբ հիմքերով

Ըստ որոշ արևմտյան աղբյուրների, Եվրամիությունը մտադիր է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի չորս  պաշտոնյաների և մեկ կազմակերպության  նկատմամբ՝ Սինցզյան շրջանում մարդու իրավունքների խախտումների պատճառով:

Wall Street Journal- ը, վկայակոչելով անանուն աղբյուրների, հայտնում է, որ պատժամիջոցները, որոնք ներառում են ճանապարհորդության արգելքներ և ակտիվների սառեցում և հայտարարվել էին ԵՄ արտգործնախարարների այս ամսվա վերջին հանդիպման ընթացքում, ամենայն հավանականությամբ կկիրառվեն այս ամիս: 

 

Շահրվանդ օրաթերթ

Իրանի արձագանքը Քուրդիստանի շրջանի  կեղծ քարտեզով նամականիշի թողարկմանը

Ի պատասխան Քրդստանի տարածաշրջանի կեղծ քարտեզով նամականիշի  թողարկման մասին հարցին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակը նշել է. «Հասկանալի է, որ այն, ինչ համացանցում տարածվում է հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին»

Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է. «Իրանն այս կապակցությամբ իր բողոքն է հայտնել  Իրաքի կառավարությանը, կոչ անելով շտկել այդ սխալը»:

 

armenpress.am

ԱՀԿ-ն հանդես Է եկել պատվաստման տեղեկաթերթիկների դեմ, որոնք արտոնություններ կտան պատվաստվածներին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այս պահին խորհուրդ չի տալիս սահմանել պատվաստման հատուկ տեղեկաթերթիկներ, որոնք ինչ-ինչ արտոնություններ կտան դրանց տերերին: Մարտի 12-ին այդ մասին հայտարարել Է ՌԴ-ում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս (պատվաստման) տեղեկաթերթիկները, որպեսզի դրանք ընձեռեն ինչ-ինչ արտոնություններ կամ թույլ տան ճանապարհորդել: Դա ԱՀԿ-ի դիրքորոշումն Է այս պահին, դրանով կզբաղվի ԱՀԿ-ի քովիդի արտակարգ կոմիտեն»,- ասել Է նա: Այդ հանձնարարականների պատճառը ԱՀԿ-ի ներկայացուցիչը համարել Է պատվաստանյութերի պակասը եւ վարակի կանխման վերաբերյալ դրանց արդյունավետության ստուգումը: «Մոտավորապես երեք ամիս անց կլինի ԱՀԿ-ի դիրքորոշումը, կլինի հանձնարարական՝ սահմանել տեղեկաթերթիկներ թե ոչ»,- հավելել Է Վույնովիչը:

Մարտի 1-ին Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել Է, որ ԵՀ-ն պատրաստվում Է մարտին ներկայացնելու կորոնավիրուսի դեմ պատվաստման միասնական հավաստագրի նախագիծը: Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգլեա Մերկելը, Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները միասնական կարծիք ունեն պատվաստման Էլեկտրոնային հավաստագրերի սահմանման անհրաժեշության մասին, միության անդամները կձգտեն դրանք ստեղծելու մինչեւ ամառ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

ՍԴ նախագահը Բրազիլիայի դեսպանի հետ քննարկել է դատաիրավական կապերի ամրապնդման հետ կապված հարցեր

 Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը մարտի 11-ին ընդունել է ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Սահմանդարական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բրազիլական դատաիրավական կապերի ամրապնդման և իրավունքի գերակայության ու սահմանադրական արդարադատության ոլորտներում համագործակցության շուրջ:

Արման Դիլանյանը և դեսպան Սանկտոսը երկուստեք պատրաստկամություն են հայտնել նպաստել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և Բրազիլիայի Դաշնային գերագույն դատարանի միջև բարեկամական կապերի զարգացմանն ու հետագա խորացմանը:

 

armenpress.am

Բայդենը հուսով Է, որ դպրոցների մեծ մասը կբացվի մինչեւ իր նախագահության առաջին 100 օրվա վերջը

Միացյալ Նահանգների ղեկավար Ջո Բայդենը հույս ունի, որ մինչեւ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում իր գտնվելու առաջին 100 օրվա վերջը երկրի տարրական եւ միջնակարգ դպրոցների մեծ մասը կհաջողվի կրկին բացել հաճախելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ամերիկյան տնտեսության խթանման պլնի ընդունումից հետո եւ ուսուցիչներին եւ դպրոցական աշխատողներին, այդ թվում (դպրոցական) ավտոբուսների վարորդներին պատվաստելու մասին անցայլ ամսին իմ կողմից արված հայտարարության հաշվառմամբ մենք կարող ենք ուժեղացնել ընդգրկուն ջանքերն ամբողջ երկրում՝ նպատամղված այն բանին, որպեսզի անվտանգ վերսկսենք մեր դպրոցների աշխատանքը եւ կատարենք իմ նպատակը  բացելու տարրական եւ միջնակարգ դպրոցների մեծ մասը իմ նախագահության առաջին 100 օրվա ընթարքում (մինչեւ մայիսի սկիզբը – ծանոթ. խմբ.)»,- ասել Է նա՝ Սպիտակ տանը հանդես գալով համաքաղաքացիներին հղած հեռուստաուղերձով, որը նվիրված Էր նոր կորոնավիրուսի հարուցած համավարակի պատճառով երկրում սանիտարա-համաճարակաբանական սահմանափակումներ մտցնելու տարելիցին:

«Դա կլինի իմ նոր՝ կրթության նախարարի՝ Միգել Կարդոնայի գլխավոր առաջնահերթությունը»,- հավելել Է Բայդենը: Մարտի 11-ին ավեի վաղ Բայդենն ստորագրել Է համավարակի այմաններում երկրի տնտեսության խթանման միջոցների՝ Կոնգրեսի կողմից հաստատված նոր փաթեթը 1,9 տրիլիոն դոլար ծավալով: Նախաձեռնությունը հենվել Է իր իսկ Բայդենի կողմից առաջարկված նոր կորոնավիրուսի տարածման տնտեսական հետեւանքների հաղթահարման ծրագրի վրա: Միջոցների փաթեթը նախատեսում Է մոտավորապես 400 միլիարդ դոլարի տրամադրում անմիջականորեն համավարակի դեմ պայքարին: Շուրջ 1 տրիլիոն դոլար պետք Է ուղղորդվի բնակչությանն օգնություն ցույց տալուն, մնացածը՝ տնտեսության խթանմանը: Ծրագրի շրջանակում շատ ամերիկացիներ կստանան 1 400 դոլարի չափով միանվագ վճարում: Վերջին տվյալներով ԱՄՆ-ում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 29,2 միլիոն դեպք, մահացել Է 530,6 հազար մարդ: Երկու ցուցանիշներով Էլ երկիրն զբաղեցնում Է աշխարհում առաջին տեղը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

ԱՀԿ-ն ուսումնասիրում է AstraZeneca-ի կիրառման կասեցումը ԵՄ որոշ երկրներում

 Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ուսումնասիրում է Եվրամիության մի շարք երկրներում կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութի կիրառումը կասեցնելու վերաբերյալ հաղորդագրությունները։

«Կազմակերպությունը հրապարակավ կհայտարարի իր եզրակացությունների կամ ընթացիկ հրահանգներում ցանկացած փոփոխության մասին»,- հայտարարել է ԱՀԿ ներկայացուցիչը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵՄ մի շարք երկրներ կասեցրել են AstraZeneca պատվաստանյութի կիրառումը հիվանդների մոտ տրոմբի առաջացման մասին տեղեկություններից հետո։ Պատվաստանյութի կիրառումը կասեցրել են Ավստրիան, Էստոնիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը և Լատվիան։

Եվրոպայի դեղամիջոցների կանոնակարգողը հորդորել է երկրներին օգտագործել պատվաստանյութը, իսկ AstraZeneca ընկերությունը հավաստիացրել, որ այն անվնաս է։

 

panarmenian.net

Թուրքիայում երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ-ում

  Մարտի 12-ին, տեղական ժամանակով ժամը 09:57-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:57-ին) Թուրքիայի Իգդիր քաղաքից 34 կմ հարավ-արևմուտք 3.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում։

Օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժի էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արմավիրի Վարդանաշեն և Ջանֆիդա գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ և Երևանում` 2 բալ ուժգնությամբ:

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 39.80⁰ և արևելյան երկայնության 43.67⁰ աշխարհագրական կոորդինատներով։

Մարտի 11-ին, տեղական ժամանակով ժամը 09:46-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:46-ին) Իրանի Խոյ քաղաքից 14 կմ հյուսիս-արևելք տեղի ունեցած 4.3 մագնիտուդով երկրաշարժը զգացվել էր Սյունիքում։

 

panarmenian.net

Սլովակիայի ԱՆ ղեկավարը կհեռանա պաշտոնից «Սպուտնիկ V»-ի հետ կապված սկանդալի պատճառով

 Սլովակիայի առողջապահության նախարար Մարեկ Կրայչին կհեռանա պաշտոնից «Սպուտնիկ V»-ի հետ կապված սկանդալի պատճառով, հայտնել է Reuters-ը։

«Կոալիցիա կազմող 2 կուսակցություն իրենց կառավարությունում մնալը պայմանավորել են իմ հրաժարականով։ Իմաստ չուներ նման վիճակում բանավիճելը, ես աթոռից կառչած չեմ»,- ասել է նախարարը, գրում է «Վեդոմոստին»։

Սլովակիայի վարչապետ Իգոր Մատովիչը փետրվարի վերջին պայմանավորվել էր ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարման մասին՝ շրջանցելով կոալիցիայի իր գործընկերներին։ Դա կտրուկ արձագանք առաջացրեց աջակողմյան կուսակցությունների առաջնորդների շրջանում։ Նրանք փորձեցին հասնել վարչապետի հրաժարականին, սակայն հավանություն չստացան նախագահ Զուզանա Չապուտովայից։ Այն ժամանակ «Հանուն մարդկանց» կոալիցիան սպառնաց, որ դուրս կգա, իսկ մյուս՝ «Ազատություն և արդարություն» կուսակցությունը պահանջեց վերադասավորումներ կատարել կառավարությունում։

Ավելի ուշ Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը հայտարարեց, որ ԵՄ անդամ երկրները կարող են ինքնուրույն պատվաստանյութեր գնել այլ երկրներից։ Ըստ նրա՝ արտակարգ դեպքերում երկրները կարող են դեղամիջոցեր գնել առանց Եվրահանձնաժողովի և Եվրոպայի դեղամիջոցների գործակալության հավանության:

Մարտի 6-ին Սլովակիայի վարչապետ Իգոր Մատովիչը հայտնեց, որ երկիրը չի հրաժարվի «Սպուտնիկ V»-ից միայն այն պատճառով, որ պատվաստանյութը մշակվել է ՌԴ-ում։