Մեկնաբանություն. Միջազգային նոր կոալիցիայի ձևավորումը՝ միակողմանիությանը դիմակայելու համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i135670-Մեկնաբանություն._Միջազգային_նոր_կոալիցիայի_ձևավորումը_միակողմանիությանը_դիմակայելու_համար
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք միակողմանիությունը և միջազգային կառույցների հատկապես ՄԱԿ-ի անտեսումն այս կառույցի ու միավորված ազգերի կանոնադրության թուլացման պատճառ դարձավ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 12, 2021 17:36 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Միջազգային նոր կոալիցիայի ձևավորումը՝ միակողմանիությանը դիմակայելու համար

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք միակողմանիությունը և միջազգային կառույցների հատկապես ՄԱԿ-ի անտեսումն այս կառույցի ու միավորված ազգերի կանոնադրության թուլացման պատճառ դարձավ:

Այժմ ՄԱԿ-ին անդամակցող 17 երկրներ ձևավորում են նոր կոալիցիա, որի նպատակն է վերակենդանացնել ՄԱԿ-ի կանոնադրությունն ու դիմակայել միակողմանի պարտադրական քայլերին:

ՄԱԿ-ում Ալժիրի, Անգոլայի, Բելառուսի, Բոլիվիայի, Կամբոջայի, Չինաստանի, Կուբայի, Հյուսիսային Կորեայի, Էրիթրեայի, Իրանի, Լաոսի, Նիկարագուայի, Պաղեստինյան ինքնավարության, Ռուսաստանի, Սենթ Վինսենթ և Գրենադինների, Սիրիայի և Վենեսուելայի մշտական ներկայացուցչությունները ՄԱԿ-ի անդամ երկրներին հղած նամակում պաշտոնապես հայտարարել են իրենց որոշումը՝ «ՄԱԿ-ի կանոնադրության պաշտպան բարեկամների խմբի» հիմնադրման մասին: Այս նամակում մյուս երկրներին նույնպես կոչ է ուղղվել միանալ այս խմբին: Խմբի անդամները, որ տարբեր մայրցամաքներից են, համոզված են, որ բազմակողմանիությունը ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական կորիզն է կազմում, սակայն ներկա դրությամբ այն աննախադեպ հարձակման է ենթարկվել, ինչն իր հերթին սպառնում է գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը:

Այս երկրները մատնացույց են անում ԱՄՆ-ին, որ Դոնալդ Թրամփի օրոք «Նախ՝ Ամերիկան» կարգախոսի շրջանակներում լիովին անտեսեց միջազգային կառույցներին և ոտնահարելով միջազգային օրենքներն ու կանոնադրությունները, սկսեց միջազգային կազմակերպություններից ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ից, Մարդու իրավունքների խորհրդից ու ԱՀԿ-ից դուրս գալու գործընթացը:

Թրամփի կառավարությունը նույնպես ԱՄՆ-ի շահերի պաշտպանման հավակնությամբ դուրս եկավ մի շարք միջազգային համաձայնություններից ու պայմանագրերից, ինչպես՝ Փարիզի բնակլիմայական պայմանագրից, ՀԳՀԾ-ից և սպառազինական վերահսկման պայմանագրերից ինչպես միջին հեռահարության միջուկային հրթիռների արգելման ու Բաց երկնքի պայմանագրերից:

ԱՄՆ-ի այս մոտեցումը առթեց Վաշինգտոնի մրցակից ու ԱՄՆ-ի հեգեմոնիային ընդդիմացող երկրների ծավալուն քննադատությունը: Դոնալդ Թրամփի կառավարությունը նույնպես տարբեր երկրների դեմ աննախադեպ պատժամիջոցներ սահմանելով ու միակողմանի ճնշումներ գործադրելով իրավիճակը բարդացրեց այնքանով, որ ստեղծված ճգնաժամերին դիմակայելու համար՝ ՄԱԿ-ի հետ կապված կառույցները և Միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը վերահսկող ԱԽ-ն այլևս ի վիճակի չէին կատարել իրենց պարտականությունները:  

Միակողմանիությանը դիմակայելու գաղափարը արծարծվել է որոշ երկրների ինչպես Իրանի, ՌԴ-ի, Հյուսիսային Կորեայի, Վենեսուելլայի, Պաղեստինի և Սիրիայի կողմից: 2019թ. փետրվարին ՌԴ-ի, Իրանի, Սիրիայի, Չինաստանի, 77 խմբի նախագահ Պաղեստինի, Բոլիվիայի, Աֆրիկյան և ասիական երկրների դեսպանների ընկերակցությամբ, Վենեսուելլայի ԱԳ նախարար Խորխե Արիզան ՄԱԿ-ի ԱԽ-ին հայտարարեց ՄԱԿ-ի սկզբունքները հարգող երկրների մասնակցությամբ կարևոր խմբի ձևավորման անհրաժեշտության մասին:

Իհարկե ԱՄՆ-ի նոր կառավարությունը հայտարարում է, որ մի կողմ է թողել Թրամփի կառավարության մոտեցումները և մտադիր է ուղղել նախկին կառավարության սխալները: Այնուամենայնիվ, պետք է գործնական քայլերով տեսնել, թե Վաշինգտոնը որքանով է հավատարիմ այս կարգախոսին: Թվում է, որ Բայդենի կառավարությունն այժմ հրաժարվում է անվերապահորեն վերադառնալ ՀԳՀԾ և վերացնել հակաիրանական դաժան պատժամիջոցները և խոսում է նոր պայմանենրի մասին: Սա նշանակում է, որ Վաշինգտոնը դեռևս չի հրաժարվել Թրամփի ակնոցով աշխարհին նայելու մտքից: