Մամուլի տեսություն 14.03.2021
Համաշխարհային տերությունները աշխատում են վերակենդանացնել ՀԳՀԾ-ն, որից Միացյալ Նահանգները դուրս եկավ բանակցություններից երեք տարի անց, իսկ Իրանը պատասխանելով այդ քայլին՝ կրճատեց իր ստանձնած պարտավորությունները:
Քեյհան օրաթերթ
Համաշխարհային սովի ցնցող աճ. 88 միլիոն մարդ քաղցած է
Միավորված ազգերի կազմակերպությունը, որը ժամանակ առ ժամանակ ցավալի վիճակագրություն է հրապարակում աշխարհի վիճակի վերաբերյալ, բացառությամբ հայտարարությունների, ոչ մի գործնական ելք չեն առաջարկում փակուղուց դուրս գալու համար և եթե կա լուծում, ապա գործնական քայլերի երաշխիք չկա: ՄԱԿ-ի տվյալների համաձայն, 2020-ին աշխարհի հակամարտությունների և անկայունության պատճառով, ավելի քան 88 միլիոն մարդ տառապում էր սովից: Այդ ցուցանիշն անցյալ տարվա համեմատ աճել է 20 տոկոսով: ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին սննդային անապահովությունը բարդացնում է իրավիճակը շատ երկրներում:
Շարղ օրաթերթ
Իրանի նախագահի պաշտոնում ռազմական պաշտոն զբաղեցրած ունեցող անձանց թեկնածությունը չի արգելվում օրենքով
Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի խոսնակը ասել է. «Նախագահական ընտրություններում ռազմական պաշտոն զբաղեցրած ունեցող անձանց թեկնածությունը չի արգելվում օրենքով»:
Ավելի վաղ Պահապանների խորհրդի խոսնակը նշել էր, որ նման թեկնածուն պետք է հրաժարվի իր աշխատանքից: Չնայած ընտրական օրենքում փոփոխություններ կատարելու կողմնակից պատգամավորները նշում են, որ զինվորականները կարող են մասնակցել ընտրություններին առանց հրաժարական տալու, բայց Պահապաների խորհուրդը չի ընդունել այդ առաջարկը և զինվորականները կարող են մասնակցել ընտրություններին միայն ծառայությունը թողնելուց հետո:
Էբթեքար օրաթերթ
Ոչ պաշտոնական բանակցություններ տեղի կունենա՞ն
Լարա Ջիքսը New York Times- ում գրել է. «Երեք շաբաթ առաջ դիվանագիտական ճնշման և իր անկեղծությունը ապացուցելու նպատակով, ԱՄՆ-ը համաձայնվեց միանալ Իրանի հետ միջուկային բանակցություններին, բայց Իրանը հայտարարել է, որ առանց ֆինանսական խթաններ ստանալու, այսինքն պատժամիջոցների վերացման, չի բանակցելու ԱՄՆ-ի հետ: Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ գնդակն այժմ գտնվում է նրանց դաշտում: Այժմ համաշխարհային տերությունները փորձում են վերակենդանացնել ՀԳՀԾ-ն, որից Միացյալ Նահանգները դուրս եկավ բանակցություններից երեք տարի անց և Իրանը պատասխանելով այդ քայլին՝ կրճատեց իր ստանձնած պարտավորությունները:
news.am
The National Interest-ն անվանել է ՆԱՏՕ-ի ամենավատ մղձավանջը
Չորրորդ սերնդի ռուսական Սու-27 կործանիչ վաստակել է «ՆԱՏՕ-ի ամենավատ մղձավանջը» կարգավիճակը, գրում է The National Interest-ը:
«Սու-27-ը դարձել է առանցքային փոխադրամիջոց Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունում»,-ասվում է հրապարակման մեջ:
Պարբերականը շեշտում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ռազմաօդային ուժերը օգտագործել են Սու-27 կործանիչ Ռուսաստանի օդային տարածքին մոտ թռչող օտարերկրյա ինքնաթիռներին հետեւելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Առաջին Սու-27-երը սկսել են օգտագործվել 80-ականներին: Սու-27-ի հիման վրա ստեղծվել են այնպիսի մարտական մեքենաներ, ինչպիսիք են՝ Սու-30, Սու-33, Սու-34, Սու-35 եւ Սու-37: Ժամանակին օդանավը նույնպես արտոնագրով կառուցվել է Չինաստանում, Հնդկաստանում եւ Ուկրաինայում:
news.am
ՏԱՍՍ. Հայաստանին չհաջողվեց լուծել քաղաքական ճգնաժամը
Հայաստանում քաղաքական իրավիճակն արդեն երկու շաբաթ է, ինչ օդից կախված վիճակում է գտնվում. Գլխավոր շտաբի պետ դեռ չի նշանակվել, ինչը շարունակում է հակասություններ առաջացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Արմեն Սարգսյանի միջեւ: Սարգսյանի առաջարկով քաղաքական ուժերը հինգշաբթի մինչեւ ժամը 18:00-ն պետք է որոշեին՝ մասնակցելու են մարտի 13-ին նախատեսված հանդիպմանը ճգնաժամից դուրս գալու ուղիների քննարկման համար, թե՞ ոչ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Գործող իշխանության ընդդիմախոսների արձագանքները տարբեր էին: Այդպես, «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունը հայտարարեց, որ պատրաստ է շաբաթ օրը հանդիպել երկրի նախագահի, վարչապետի եւ այլ քաղաքական ուժերի հետ: Խմբակցության եւ համանուն կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը շեշտեց, որ «Լուսավոր Հայաստանը» պատրաստ է «մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունը եւ ճգնաժամից դուրս գալու ուղիներ գտնել»:
Ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժումը» նույնպես պատրաստ է հանդիպել Սարգսյանի հետ, սակայն՝ միայն Փաշինյանի հրաժարականը քննարկելու համար եւ հանդիպումն ուղիղ հեռարձակելու պայմանով, որը, ըստ նրանց, պետք է տեղի ունենա խորհրդարանում: Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ, ըստ ընդդիմության օրակարգի, Փաշինյանի հրաժարականից հետո պետք է ժամանակավոր կառավարություն կազմվի, որը եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացնի:
Վարչապետն ամբողջ օրը լռություն էր պահպանում եւ չէր արձագանքում Սարգսյանի հրավերին: Չնայած նրան, որ Սարգսյանի կողմից նախորդ օրը տրված ժամկետը լրացել էր, հանդիպման անցկացման հարցը մնում է բաց: Նախագահի մամուլի ծառայությունը միայն հինգշաբթի գրեց, որ ոչ բոլոր հրավիրվածներն են տվել իրենց պատասխանը, եւ մասնակիցների կազմի մասին կհայտարարվի ավելի ուշ:
Հիմա էլ որոշել են կրճատել ռազմական բյուջեն
168.am-ի հավաստի տեղեկություններով՝ Հայաստանի իշխանություններն ակտիվորեն քննարկում են ռազմական բյուջեի կրճատման հարցը: Վերջերս արդեն երկու քննարկում է տեղի ունեցել. Մեկը՝ Կառավարությունում, մյուսը՝ ՊՆ-ում:
Խոսքը մի քանի տասնյակ միլիարդի մասին է, շահագրգիռ անձինք՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյան, փախվարչապետ Մհեր Գրիգորյան, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյան:
Տիգրան Ավինյանը նույնիսկ ՊՆ ներկայացուցիչներին քննարկումներից մեկի ժամանակ ռեպլիկ է հնչեցրել, թե՝ մեկ է, պարտվել եք՝ այդքան բյուջեն ի՞նչ եք անում:
Ըստ աղբյուրների՝ ՊՆ-ում ռազմական բյուջեի կրճատման մասով դժգոհություններ և անհամաձայնություններ կան, ինչը, ըստ էության, հաշվի չի առնվել և չի առնվելու, լավագույն դեպքում՝ կրճատվող գումարի փոփոխություն լինի, եթե լինի, իհարկե:
Իսկ թե ի՞նչ բարեփոխումների մասին են խոսում այս դեպքում, մնում է միայն պատկերացնել: Մյուս կողմից, ենթադրելի է՝ բարեփոխումները հարմարեցնելու են կրճատված ռազմական բյուջեին, և արդյունքում չի բացառվում՝ կարևոր օղակների կրճատման փաստի ականատես լինենք, երբ նոր պատերազմի վտանգ կա:
orakarg.com
Իսպանիայի ոստիկանությունը առգրավել է ինքնաշեն սուզանավ, որը կարող էր մինչեւ երկու տոննա թմրանյութ տեղափոխել
Իսպանիայի ոստիկանությունը առգրավել է ինքնաշեն սուզանավ, որը կարող էր մինչեւ երկու տոննա թմրանյութ տեղափոխել, հայտնում է BBC-ն:
Ինը մետրանոց կապույտ նավը հայտնաբերվել է հարավային Մալագա քաղաքի արդյունաբերական պահեստում:
Առգրավումը կատարվել է ավելի լայն գործողության շրջանակներում, որին մասնակցել են հինգ այլ պետություններ եւ «Եվրոպոլը»:
Ոստիկանության տվյալներով՝ Իսպանիայում արշավանքների ընթացքում 52 մարդ է բերման ենթարկվել, առգրավվել է մեծ քանակությամբ կոկաին ու հաշիշ: Ոչնչացվել է թմրանյութերի լաբորատորիա:
Ոստիկանությունը կարծում է, որ ապակեթելից եւ նրբատախտակից սուզանավը պատրաստվում էր մաքսանենգ ճանապարհով թմրանյութեր տեղափոխել, բայց դեռ չի օգտագործվել:
Երկու մարդ բերման է ենթարկվել:
Ենթադրվում է, որ սուզանավը բերվել է Կոլումբիայից, իսկ ոստիկանությունը հետաքննություն է սկսել, որպեսզի պարզի, թե ինչպես է այն թմրանյութերով նավարկել ամբողջ ճանապարհը:
Թմրասուզանավերն օգտագործվել են Լատինական Ամերիկայից մաքսանենգ ճանապարհով ԱՄՆ թմրանյութեր տեղափոխելու համար:
aravot.am
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա ասուլիսի միակ թեման Պաշտպանի ինստիտուցիոնալ անկախության երաշխավորման խնդիրն էր: Այս առաջ եկած խնդրի շուրջ բովանդակային քննարկման ու լուծում առաջարկելու փոխարեն Կառավարությունը խոսնակի հայտարարությամբ միայն արձագանքել է երկրորդական նշանակության հարցի՝ կապված Կառավարության նիստերին Մարդու իրավունքների պաշտպանի անձամբ մասնակցության հետ: Հատուկ նշում ենք, որ երկար տարիների ընդունված պրակտիկա է, երբ Կառավարության նիստերին մասնակցել է Պաշտպանի ներկայացուցիչը, այլ ոչ թե Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ: Այս պրակտիկան գործել է Մարդու իրավունքների բոլոր պաշտպանների օրոք բոլոր ժամանակաշրջաններում: Մարդու իրավունքների պաշտպանը օբյեկտիվ պատճառներով հնարավորություն չի ունեցել անձամբ մասնակցել Կառավարության՝ պատերազմից հետո վերսկսված մի քանի նիստի՝ պայմանավորված աշխատանքների ու դիմումների շեշտակի աճով, ինչպես նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր հաճախ օրեր տևած այցերով, այդ այցերի արդյունքներն ամփոփելու և միջազգային կառույցներին ներկայացնելու հրատապությամբ: