Լավրովը Երևանում հանդիպել է Սերժ Սարգսյանին
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ուրբաթ օրը Երևանում հանդիպում ու զրույց է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որ ԼՂ-ի հակամարտության կարգավորման նպատակով Երևան է ուղևորվել, ԼՂ-ի հակամարտության կարգավորման ու նաև երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցով հանդիպում ու զրույց է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և իր հայ պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ:
Լավրովն իր հայ պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ մամլո համատեղ ասուլիսի ժամանակ նշել է հրադադարի հաստատման ուղղությամբ Ռուսաստանի կատարած ներդրումներն ու ընդգծել է, որ իր երկիրը ԼՂ-ում իրավիճակի նորմալացման ուղղությամբ մեծ ջանք է գործադրել: «Ադրբեջանն ու Հայաստանը պիտի վերսկսեն խաղաղության ու կայունության վերականգնմանն ուղղված իրենց բանակցությունները»,-ընդգծել է Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագետը:
Վերջին մի քանի տարիներին Մինսկի խմբի համանախագահները շարունակ նույն պահանջն են ներկայացրել:
Այդուհանդերձ պիտի ասել, որ Ռուսաստանի կողմից այս ժամանակահատվածում ներկայացված պահանջը որոշակիորեն տարբերվում է Մինսկի խմբի համանախագահների նախկին կոչերից: Հատկապես որ ապրիլի սկզբին ԼՂ-ի շփման գծում ադրբեջանական ու հայկական ուժերի միջև ծագած լարվածությունը հանգեցրեց պատերազմի ու բախումների վերսկսման: Ի վերջո Ռուսաստանի ջաքերի ու տարածաշրջանի որոշ երկրների կոչերի արդյունքում հրադադարը վերահաստատվեց: Այդուհանդերձ չի կարելի կասկածել, որ տարածաշրջանում տիրող իրավիճակը երկու երկրի համար հրադադարի հաստատումից բացի այլ ելք չի թողնում: Բացի այդ երկու թշնամի պետություններ՝ Ադրբեջանն ու Հայաստանը, չունեն երկարատև կամ միջին ժամկետով պատերազմի մեջ մտնելու տարողություն: Նկատի առնելով տիրող պայմանները, պիտի ասել, որ հակամարտության կողմերի միջև կարճաժամկետ ու պարտիզանական բախումները և հրադադարի կարճատև ոտնահարումը իրավիճակը փոխելու համար երկու հարևան երկրի ռազմական միակ միջոցներն են համարվում: Այս իրականություններին զուգահեռ բախումների շարունակվելը կարող է առավել հարված հասցնել տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը:
Անցած ավելի քան երկու տասնամյակներում Ադրբեջանի ու Հայաստանի ներկայացուցիչները որևէ զիջման չեն գնացել: Այլ խոսքով, նրանք ընդգծում են իրենց տարածքային պահանջները: Դա ի տես այն բանի, որ մշտական խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ ու անխուսափելի է համարվում կողմերից որևէ մեկի զիջումը:
Նման պայմաններում Ռուսաստանի ԱԳ նախարարն իր պատկան երկրի անունից ջանք է գործադրում վերջ տալու այս երկարատև հակամարտությանը, որպեսզի տարածաշրջանում կայունություն ու անվտանգություն հաստատվելով, նաև իր համար անվտանգ գոտի ստեղծի Հարավային Կովկասի տարածաշրջանում:
Ընդհանուր առմամբ ակնկալվում է, որ Ռուսաստանի ԱԳ նախարարի Երևան կատարած ուղևորությամբ, երկար ժամանակից հետո դրական մի քայլ է վերցվելու այս երկարատև հակամարտության կարգավորման ուղղությամբ: