Մամուլի տեսություն 16.03.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i135932-Մամուլի_տեսություն_16.03.2021
ԻՀՊԿ «հրթիռային քաղաքի» շնորհանդեսը եղել է այսօրվա իրանական օրաթերթրեի մեծ մասի գլխագրերում
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Մարտ 16, 2021 07:51 Asia/Tehran

ԻՀՊԿ «հրթիռային քաղաքի» շնորհանդեսը եղել է այսօրվա իրանական օրաթերթրեի մեծ մասի գլխագրերում

Իրան պօրաթերթ

ԻՀՊԿ  «հրթիռային քաղաքում» ցուցադրված են «Քրուզ» տեսակի և բալիստիկ հրթիռներ

Երկուշաբթի օրը, ԻՀՊԿ-ի գերագույն հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի,  և Պահակազորի մի խումբ հրամանատարների ներկայությամբ, տեղի է ունեցել ՕՀՊԿ ծովուժի «հրթիռային քաղաքի» շնորհանդեսը:

Հաղորդման համաձայն, «հրթիռային քաղաքում» ցուցադրվել են մեծ թվով «Քրուզ» տեսակի և բալիստիկ հրթիռային համակարգեր և տարբեր հեռահարությամբ հրթիռներ:

 

Էբթեքար օրաթերթ

Բրրիտանիայում իրավիճակը սչվել է ոստիկանի կողմից մի կնոջ սպանության բացահայտումից  հետո

Լոնդոնի ոստիկանության բռնությունների դեմ աճող քննադատությունների ֆոնին, կառավարության ընդդիմադիրներն, ինչպես նաև քաղաքի կանանց իրավունքների պաշտպանության բազմաթիվ ակտիվիստներ, սպանված Սառա Էվերերդի հիշատակը հարգելուց հետո,  Լոնդոնի ոստիկանապետ Քրեզիդա Դիկին կոչ են արել հրաժարական տալ:

Fararu լրատվական կայքի հաղորդման համաձայն, 33-ամյա Սռան սպանվել էր մարտի 3-ին, սակայն նրա մարմինը հայտնաբերվել էր 10 օր անց՝ Լոնդոնի հարավ-արևելքում գտնվող անտառապատ տարածքում:

Սպանության մեջ մեղադրվում է 48-ամյա ոստիկան Ուեյն Քոսինսը, որի  դատավարությունը մեկնարկել է շաբաթ օրը: Ոստիկանը մեղադրվում է երիտասարդ կնոջն առևանգլեու, բռնաբարելու և սպանելու մեջ:

 

Ջավան օրաթերթ

Ընտրություններից առաջ համաձայնության եկեք

Երկուշաբթի օրը, «Եվրոպայի քաղաքականության կենտրոնին» (EPC) հետ 45 րոպե տևած հարցարզույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ջո Բայդենի կառավարությանը կոչ է արել Իրանում ընտրությունների մեկնարկից առաջ մի կողմ դնել անհարմարության զգացումը և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր, քանի որ նախընտրական շրջանում Բայդենը Թեհրանում կտեսնի ոչ այնքան արդյունավետ կառավարություն:

Զարիֆը նշել է. «Ընտրական շրջանում Իրանի կառավարությունը լիարժեք չի գործելու, իսկ նոր կառավարության ձևավորման ու աշխատանքը սկսելու համար, պահանջվելու է 6 ամիս: Ուրեմն ԱՄՆ-ին հորդորւմ ենք ավելի արագ գործել,  մի կողմ, դնել ամոթի զգացումը և կատարել անհրաժեշտ քայլերը»:

 

Քեյհան օրաթերթ

Հաջորդ պատերազմում, Լիբանանի Հեզբոլլահն Իսրայելի ուղղությամբ կարձակի 2 հազար հրթիռ

Ընդունելով «Հեզբոլլահ» -ի հրթիռային բարձր կարողությունը, Իսրայելի բանակի ներքին ճակատի հրամանատարը հայտարարել է, որ հնարավոր ապագա պատերազմում  Իսրայելի ուղղությամբ ամեն օր արձակվելու է շուրջ 2 հազար հրթիռ:

Այս մասին Ավարի Գորդինը հայտարարել է  օկուպացված Երուսաղեմում եբրայերեն եբրայերեն «B'Shwa» ամսագրի ամենամյա համաժողովում:

 

armenpress.am

Ռուսաստանում կորոնավիրուսի հարավաֆրիկյան մանրԷահիմք են հայտնաբերել

Ռուսաստանցի բժիշկները կորոնավիրուսի հարավաֆրիկյան մանրԷահիմք են հայտնաբրել ՌԴ-ում: Մարտի 16-ին այդ մասին հաղորդվում Է «Ռոսպոտրեբնադզորի» կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հայտնաբերված են 28 իզոլյատներ, որոնք վերաբերում են բրիտանական տարբերակին, երկուսը՝ վերաբերում Է հարավաֆրիկյան տարբերակին, բրազիլական տարբերակին վերաբերող իզոլյատներ չեն հայտնաբերվել»,- ասված Է հաղորդագրության մեջ: Եվս 16 դեպքերում հայտնաբերվել են կորոնավիրուսի այլ մուտացիաներ:

Գերատեսչության տվյալներով՝ վերջին ժամանակներս կատարվել Է կլինիկական նյութի 8 159 նմուշի հավաքում հետեւյալ խմբերի անձանցից. որոնք ժամանել են արտասահմանից, նրանց հետ շփվածներ, կրկնական ախտահարման կասկածանքով անձինք, բուժման նկատմամբ կայունությամբ հիվանդներ, հիվանդության ծանր ձեւերով մինչեւ ինգ տարեկան երեխաներ, հիվանդության ոչ տիպական ընթացքով անձինք, խոշոր համաճարակաբանական օջախներից եւ այլ անինք: Ճշտվում Է, որ հետազոտությունները կատարում են «Ռոսպոտրեբնադզորի» 14 գիտահետազոտական կազմակերպություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

ԱՄՆ-ի պետքարտուղարը կարծում Է, որ մարդու իրավունքներն սպառնալիքի տակ են Մյանմայում եւ Չինաստանում

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինեկենը, որը պաշտոնական այցով գտնվում Է Տոկիոյում, կարծիք Է հայտնել, որ ժողովրդավարական արժեքները եւ մարդու իրավունքներն սպառնալիքի տակ են գտնվում այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մյանման եւ Չինաստանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին Բլինկենը հայտարարել Է մարտի 16-ին՝ Ճապոնիայի արտգործնախարարության ղեկավար Տոսիմիցու Մոտեգիի հետ բանակցություններ սկսելուց առաջ:

«ԱՄՆ-ը եւ Ճապոնիան դավանում են միասնական ժողովրդավարական արժեքներ, հավատարմությունը մարդու իրավուքներին եւ օրենքի տառին»,- նշել Է նա՝ ընդգծելով, որ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մյանման եւ Չինաստանը, այդ արժեքները «գտնվում են սպառնալիքի տակ»: Ճապոնիա կատարած իր պաշտոնական այցի շրջանակում Բլինկենը մարտի 16-ին նաեւ կմասնակցի ճապոնացի պաշտոնակցի հետ բանակցություններին «երկու գումարած երկու» ձեւաչափով. ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ Ճապոնիա Է ժամանել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը: Սպասվում Է, որ առաջիկա բանակցությունների գլխավոր թեման կդառնան Չինաստանի աճող ազդեցությունը, ինչպես նաեւ երկկողմ համագործակցությունը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

Այլ հարցերի թվում, որոնք նախարարները մտադիր են արծարածել Տոկիոյում, կլինեն համատեղ զինավարժանքների անցկացումը, համագործակցությունը տիեզերքում, այդ թվում Լուսնի յուրացման Artemis նախագծով, կիբեռանվտանգության ապահովումը եւ այլ հարցեր: Վերջին անգամ այդ ձեւաչափով բանակցություններ տեղի են ունեցել 2019 թվականի հունվարին Վաշինգտոնում: Ներկայիս հանդիպումը կլինի առաջինը Ջո Բայդենի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելու պահից ի վեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Հարավային Կորեայի ՊՆ-ն ԿԺԴՀ-ին կոչ Է արել դուրս չգալու երկկողմ ռազմական համաձայնագրից

Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը (ՊՆ) ԿԺԴՀ-ին կոչ Է արել դրսեւորելու ճկուն մոտեցում եւ հրաժարվելու ռազմական լարվածության նվազեցման երկկողմ համաձայնագրից դուրս գալուց: Մարտի 16-ին այդ մասին հայտարարել Է Հարավային Կորեայի գերատեսչության ներկայացուցիչը լրագրողների համար Սեուլում կայացած ճեպազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի կողմից ներկայումս անցկացվող համատեղ զորավարժությունները հրամանատարա-շտաբային են, անցկացվում են կանոնավոր հիման վրա եւ ունեն բացառապես պաշտպանական բնույթ»,- ընդգծել Է պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

«Կարծում ենք, որ Հյուսիսային Կորեան պետք Է ցուցադրի ճկունություն եւ արձագանքի երկխոսություն սկսելու մեր առաջարկություններին, որպեսզի կայուն խաղաղություն հաստատվի թերակղզում»,.- հավելել Է զինվորականը:

Նա նշել Է, որ ռազմական լարվածության նվազեցման երկկողմ համաձայնագիրը «կարեւոր դեր Է խաղում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման գործում: Մարտի 16-ին ավելի վաղ ԿԺԴՀ-ն սպառնացել Է դուրս գալ Կորեայի Հանրապետության հետ ռազմական համաձայնագրից եւ կազմացրել այն մարմինը, որը պատասխանատու Է Սեուլի հետ երկխոսության համար՝ Հարավի «ագրեսիվ գործողությունների» պատճառով: Հայտարարության մեջ, որ Հյուսիսային Կորեայի զանգվածային լրատվամիջոցները հրապարակել են Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ Կիմ Յո Չժոնի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի կրտսեր քրոջ անունից, ասված Է, որ Հարավային Կորեան «պատերազմի արշավ» Է ընտրել ԿԺԴՀ-ի նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

Սլովենիան կասեցրել է AstraZeneca-ով պատվաստումները

 Սլովնեիայի իշխանությունները կասեցրել են բրիտանա-շվեդական համատեղ արտադրության AstraZeneca պատվաստանյութի կիրառումը մինչ ԵՄ կանոնակարգողի համապատասխան որոշումը։ Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Յանեզ Պոկլոիկարը։

«AstraZeneca-ի վերաբերյալ բազմաթիվ կասկածների առկայության պատճառով մենք խնդրել ենք փորձագետներին ևս մեկ անգամ զննել բոլոր մանրամասները։ Նրանք հայտնաբերել են, որ պատվաստումները շարունակելու առումով որևէ մասնագիտական առարկություն չի եղել»,- ասել է նախարարը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Այնուամենայնիվ, որպես նախազգուշական միջոց AstraZeneca-ով պատվաստումները ժամանակավորապես դադարեցվում են։ Առնվազն մինչև ԵՄ դեղամիջոցների գծով գործակալության՝ ЕМА-ի որոշումը»,-ասելէ նախարարը։

Նա պարզաբանել է, որ մինչ այդ որոշումը Սլովենիայի բոլոր այն քաղաքացիները, որոնք պետք է պատվաստում ստանան, այլ պատվաստանյութով կպատվաստվեն։

Եվրոպայի դեղամիջոցների կանոնակարգողը հորդորել է երկրներին օգտագործել պատվաստանյութը, իսկ AstraZeneca ընկերությունը հավաստիացրել, որ այն անվնաս է։ Իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ուսումնասիրում է Եվրամիության մի շարք երկրներում կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութի կիրառումը կասեցնելու վերաբերյալ հաղորդագրությունները։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը ևս ձեռք է բերելու AstraZeneca-ի պատվաստանյութը։ Պատվաստվելու է բնակչության 3 տոկոսը։ Նախատեսվում է, որ առաջին փուլում կպատվաստվեն ծերանոցների բնակիչները, բուժաշխատողները, սոցկենտրոնների աշխատակիցներն ու 65-ն անց անձինք, ինչպես նաև 16-34 տարեկան քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ։

 

panarmenian.net

Ռուս խաղաղապահները հայ ուխտավորներին Դադիվանք և Ամարաս են ուղեկցել

 Մի խումբ հայ ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք և Ամարաս։

«Ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների, Ադրբեջանի զինծառայողներն անարգել թույլ են տալիս ուխատվորների մուտքը Դադիվանք՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Անվտանգության ապահովման նպատակով խաղաղապահների դիտակետերից մեկը տեղակայվել է վանական համալիրի անմիջական հարևանությամբ»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Դադիվանքը եռակողմ հայտարարության արդյունքում մնացել է Ադրբեջանին անցած Քարվաճառի շրջանում, իսկ Ամարասը հայտնվել է Արցախում կողմերի բաժանարար գծի անմիջական հարևանությամբ։