Մեկնաբանություն. Բաքվի խաղը՝ Անկարայի ու Թել Ավիվի միջև
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i135982-Մեկնաբանություն._Բաքվի_խաղը_Անկարայի_ու_Թել_Ավիվի_միջև
Հաճախ ենթադրվում է, որ Թուրքիայի ու Սիոնիստական ​​ռեժիմի հետ Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են Բաքու-Անկարա-Թել Ավիվ եռանկյունու շրջանակներում, և երեքի շահերը նույն ուղղությամբ են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2021 14:19 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Բաքվի խաղը՝ Անկարայի ու Թել Ավիվի միջև

Հաճախ ենթադրվում է, որ Թուրքիայի ու Սիոնիստական ​​ռեժիմի հետ Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են Բաքու-Անկարա-Թել Ավիվ եռանկյունու շրջանակներում, և երեքի շահերը նույն ուղղությամբ են:

Այս ընկալումը որոշ չափով ճիշտ է: Այնուամենայնիվ, դա չի նեկայացնում  Անկարայի և Թել Ավիվի հետ Բաքվի բարդ հարաբերությունների ողջ իրողությունը: Քանի որ այս եռանկյան կողմերի չափերը շատ տարբեր են միմյանցից:  Քողարկված փաստերից մեկն այն է, որ Բաքուն օգտագործում է իր հարաբերությունները Թուրքիայի հետ՝ Իսրայելի ազդեցությունն ու միահեծանությունն  Ադրբեջանում թուլացնելու, և միևնույն ժամանակ օգտագործելով իր հարաբերությունները Իսրայելի հետ՝ Անկարայի թուրքամետ ազդեցությունն Ադրբեջանում մեղմելու նպատակով:

Ադրբեջանում Թուրքիայի ազդեցությունը պետք է սանձվի, քանի որ Անկարան նույնիսկ համաձայն չէ այդ երկրի ժողովրդին անվանել ազերի և պնդում է, որ նրանց պետք է թուրք անվանել ու նրանց լեզուն պետք է լինի Ստամբուլի թուրքերենը:  Իհարկե Թուրքիան մինչ այժմ մեծ հաջողություն է ունեցել Ադրբեջանի լեզուն փոխելու հարցում: 

Բաքուն ստիպված է իր արտաքին անկախությունը և այդ երկրի առանձին ինքնության մնացած տարրերը պահպանելու համար, Թուրքիայի ու Իսրայելի հետ հատուկ խաղ խաղալ: Բաքվի այս խաղը հասկանալի կլինի, եթե ուշադրություն դարձնենք քաղաքական և ռազմական պաշտոնյաների հայտարարություններին ու գործողություններին, ինչպես նաև Բաքվի ԶԼՄ-ների քարոզչական ու լրատվական լուսաբանումներին: Մինչև 2018 և 2019 թվականները, Ադրբեջանի զենքի գնումների մասին արևմտյան աղբյուրներից ստացված հաղորդագրությունները ցույց են տալիս, որ այդ տարիներին Բաքուն զենքի գնման հարցում 70 տոկոսով կախվածություն ուներ Իսրայելից, այդ տարիներից հետո, Բաքուն իր զենքերի գնումների մի մասը հատկացրեց Թուրքիային և այդպիսով հավասարակշռեց զենքեր գնելու հարցում Իսրայելից ու Թուրքիայից իր կախվածությունը:

Անցյալ տարի Բաքուն Թուրքիայից 250 միլիոն դոլարի վարկ է ստացել՝ իսրայելական զենքերը թուրքականով փոխարինելու համար: Բայց 44-օրյա ղարաբաղյան պատերազմն ավարտվելուց անմիջապես հետո, Բաքուն ստիպված էր 2 միլիարդ դոլարի պայմանագիր կնքել Իսրայելից նոր զենք և ռազմական տեխնիկա գնելու համար՝ պատերազմում օգտագործված զենքերը  ավելի արդիական զենքերով փոխարինելու համար: Հետևաբար, կարելի է ասել, որ Իսրայելի դիրքն ու ազդեցությունն Ադրբեջանում այնքան են ընդլայնվել, որ Թուրքիան Իսրայելից հետո կմնա երկրորդ տեղում:

Ադրբեջանի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, գիտակցելով, որ Բաքվից մեծ արտոնություններ կորզելու նպատակով Ադրբեջանում Իսրայելի ու Թուրքիայի սանձարձակ մրցակցությունը շարունակվելու դեպքում, կգա մի օր, երբ ի վերջո կսպառվեն Ադրբեջանի հնարավորությունները՝ Իսրայելին արտոնություններ տալու համար, ուստի այդ երկիրը որոշել է  միջնորդ լինել Անկարայի և Թել Ավիվի միջև:

Բաքվի պաշտոնյաներն ու լրատվամիջոցները շեշտում են, որ նրանք ռազմավարական դաշնակից են ինչպես Իսրայելի, այնպես էլ Թուրքիայի հետ, և որ թուրք-իսրայելական հարաբերությունների որակը անմիջական ազդեցություն  է թողնում  Ադրբեջանի վրա: Ուստի Իլհամ Ալիևը որոշել  է վերացնել Անկարա-Թել Ավիվ դիվանագիտական ​​հարաբերություններում առերևույթ առկա  սառնությունը, որպեսզի ինչպես  ռազմական, անվտանգության և տնտեսական ոլորտներում, այնպես էլ դիվանագիտական ​​ոլորտում երկկողմ հարաբերությունները լինեն ջերմ ու սերտ:

Այնուամենայնիվ, այն, ինչն Ալիևի համար դժվարացրել է Ռեջեբ Թայիբ Էրդողանի և Սիոնիստական ​​ռեժիմի ղեկավարների միջև բարեկամության և մերձեցման հաստատումը` այն է, որ Թուրքիայում և Ադրբեջանում քաղաքականության բնույթը հիմնված է ինքնության, մշակույթի,  և կրոնի վրա: Այս երկու մուսուլման երկրներում  հակասիոնիստական խավը դեմ է Իսրայելի ռեժիմին և շատ վճռական է տրամադրված վերջինիս դեմ: Եթե գա մի օր, որ Թուրքիայում ու Ադրբեջանում  ժողովրդի հակասիոնիստական խավը կարողանա ազդեցիկ դեր ունենալ երկրի որոշումներ կայացելու հարցում, անշուշտ Սիոնիստական ռեժիմը կդառնա բացահայտ ու ատելի թշնամի, ինչը տեղի ունեցավ Իրանի դեպքում: Ուստի ներկա պայմաններում Բաքուն շարունակում է Թուրքիային ու Սիոնիստական ռեժիմին արտոնություններ շնորհելու հարցում հավասարակշռություն ստեղծելու խաղը, որպեզի վերջապես մի օր սպառվեն արտոնություններ տալու Բաքվի հնարավորությունները: