Մեկնաբանություն- Զարիֆի պատասխանը, միջուկային սպառազինության ընբդլայնման վերաբերյալ կեղծ մտահոգություններին
Տարբեր հարցերի, այդ թվում ՝ միջուկային զենքի վերաբերյալ Արևմուտքի կարգախոսների և գործողությունների ակնհայտ հակասությունը գաղտնիք չէ:
Ի պատասխան Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հայտարարության, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թվիթերում գրել է. «Նույն օրը, երբ Բրիտանիան հայտարարում է իր միջուկային զինանոցն ընդլայնելու մասին, այդ երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտահոգություն է հայտնում Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման կապակցությամբ»:
Զարիֆը նշել է. «Ի տարբերություն Լոնդոնի և նրա դաշնակիցների, Թեհրանը կարծում է, որ բոլոր միջուկային ու զանգվածային ոչնչացման զենքերը պետք է ոչնաչցվեն»:
Բրիտանիան հայտարարել է, որ նախատեսում է 2015 թվականի պաշտպանական ռազմավարության վերանյման շրջանակներում, ընդլայնել իր միջուկային զինանոցը, միջուկային մարտագլխիկների թիվը հասցնելով 180-ի:
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչի զինաթափման և միջազգային անվտանգության կոմիտեում ունեցած ելույթում, անդրադառնալով միջուկային զինաթափման խոչընդոտներին և միջուկային զինանոցների արդիականացման մրցավազքին և միջուկային զենքից հրաժարվելու քաղաքական կամքի բացակայությանն ասել է. «Ավելի քան 14 հազար միջուկային զենքի առկայությունը, 100 միլիարդ տարեկան ծախսերը և այդ զենքի կիրառման հյավանականությունը սպառնում են մարդկությանը և մոլորակին»:
The Bulletin of the Atomic Scientists կայքի 2019թ. հաղորդման համաձայն, ԱՄՆ-ն իր զինանոցում ունի շուրջ 6185 միջուկային մարտագլխիկ: Եվրոպական երկրների Պենտագոնի հենակետերում տակտիկական ատոմային ռումբերի թիվը 150 է: Այս մարտավարական ատոմային ռումբերը տեղակայված են Եվրոպաական 5 երկրների վեց հենակետերում: Իտալիայում ԱՄՆ-ն ունի երկու, իսկ Գերմանիայում, Թուրքիայում, Բելգիայում և Նիդեռլանդներում մեկական հենակետ:
Իրանն իր կրոնական և բարոյական սկզբունքների հիման վրա, հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի կառուցումն ու օգտագործումն արգելված է, և այդ մասին պաշտոնական փաստաթղթով տեղեկացրել է ՄԱԿ-ին:
Զանգվածային ոչնչացման զենքի և միջուկային զենքի արտադրության, տարածման, կուտակման և օգտագործման արգելքի վերաբերյալ Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ֆեթվան ամենաբարձր մակարդակով ներկայացնում է այս կապակցությամբ Իրանի դիրքորոշումը:
Իրանի համագործակցությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, ինչպես նաև գործակալության կողմից իրականացվող ստուգումները վկայում են, որ Իրանի միջուկաային ծրագիրը թափանցիկ է:
Այսպիսով, պարզ է, որ նման անհիմն հայտարարությունների կրկնությունը նպատակ ունի փաստերը գլխծիվայր ներկայացնել և քողարկել ՀԳՀԾ-ով սստանձնած պարտավորությունների կատարման գործում եվրոպական երեք երկրների թերացումները: