Մամուլի տեսություն 18.03. 2021
Վերջերս ԱՄՆ նախագահն իր ռուս գործընկերոջը մարդասպան էր անվանել, ինչը լայն արձագանք է ստացել մամուլում:
Աֆթաբե Յազդ օրաթերթ
Բայդենն անձնական տիրույթ տեղափոխեց ԱՄՆ-Ռուսատսն լարվածությունը
Արձագանքելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մարդասպան անվանելուն, միջազգային իրավունքի փորձագետը նշել է. «Ես տեղյակ չեմ թե երկու երկրների նախագահների միջև ինչ է տեղի ունեցել: Սակայն Բայդենի հայտարարության մեջ առկա զայրույթը վկայում է այն մասին, որ նրան ինչ որ լուրեր են հասել և նա կիրառել է դիվանագիտական պրակտիկայում անընդունելի արտահայտություն»:
Նա հավելել է. «Դեմոկրատները երբեք հաշտ չեն եղել ռուսների հետ և նրանց կողմից Ռուսաստանի թույլ կողմերի վրա մատ դնելը բնական է: Սակայն այնպիսի թույլ կետեր, որոնք թույլ կտան իրենց ուղեկից դարձնել միջազգային հանրություևը: Օրինակ՝ մարդու իրավունքների խնդիրները, տարածքային խնդիրները և տարածաշրջանային ու տնետսական խնդիրները»:
Փորձագետի խոսքերով. «Մարդու իրավունքների տեսակետից, որպես օրինակ, այս պահին օրակարգուէմ Նավալնիի հարցը: տարածքների մասով՝ Ղրմի թերակղզու: Տնետսական ու տարծաշրջանային առումով, արծարծվում է Ռուսաստանի նավթի ու գազի խնդիրը: Այս կերպ, դեմոկրատները ճնշում են գործադրում Մոսկվայի վրա»
Էթեմադ օրաթերթ
Բրիտանիայի ԱԳ նախարար. Միջուկային զենքը կարելի է ունենալ կանխարգելման նվազագույն շեմը պահպանելու համար
Բրիտանիայի ԱԳ նախարարը միջուկային մարտագլխիկների ավելացման կապակցությամբ հայտարարել է, որ միջուկային զենքը կարելի է ունենալ կանխարգելման նվազագույն շեմը պահպանելու համար:
Չորեքշաբթի օրը, Դոմինիկ Ռաբը կարևորել է Բորիս Ջոնսոնի կառավարութան նախագիծը՝ այդ երկրի միջուկային զինանոցի ընդլայնման վերաբերյալ:
Համշահրի օրաթերթ
Մոսկվան հետ է կանչել ԱՄՆ-ում իր դեսպանին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովն այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ում այդ երկրի դեսպանը հետ է կանչվել՝ խորհրդակցությունների նպատակով:
Այդ մասին հայտնում է Sputnik լրատվական գործակալությունը:
Զախարովան հավելել է, որ Ռուսաստանն առաջիկայում որոշում կկայացնի ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունների ապագայի վերաբերևյալ:
Իրան օրաթերթ
ԱՄՆ-ում ռասայական բռնությունները փոխվում են «սեևերից» «դեղինների» ուղղությամբ
ԱՄՆ-ում մեկ ժամից քիչ ժամանակահատվածում երեք սպա սրահներում տեղի ունեցած հրաձգությունների ժամանակ, 21-ամյա երիտասարդը սխանել է 8 հոգու, որոնցից մեկը ներգաղթյալ էր, իսկ չորսը՝ ասիական ծագում ունեցողներ:
Այս հանցագործությունը նոր մտահոգություններ է առաջացրել էթնիկ պատկանելիության պատճառով բռնությունների աճի կապակցությամբ: Տարբերությունն այս դեպքում կայանում է նրանում, որ զոհերը եղել են ոչ թե սևամորթներ այլ «դեղնամորթներ»:
armenpress.am
Փաշինյանը հայտնել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օրը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Քիչ առաջ տեղի է ունեցավ իմ հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:
Հաշվի առնելով նաեւ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստան Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- գրել է վարչապետը:
armenpress.am
ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել կողմերին ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման հասնելու համար. Բայդեն
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր վարչակազմը մտադիր է աշխատել Ադրբեջանի հետ՝ հանուն տարածաշրջանում խաղաղության հաստատման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բայդենն ասել է Նովրուզի առթիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հղած շնորհավորական ուղերձում:
«Իմ վարչակազմն աշխատելու է Ադրբեջանի հետ ընդհանուր անհանգստություն առաջացնող այնպիսի հարցերի լուծման համար, որոնք կապված են անվտանգության և տարածաշրջանային խաղաղության հետ: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, մենք հանձնառու ենք աջակցելու կողմերին՝ հասնելու ղարաբաղյան հակամարտության երկարատև ու խաղաղ կարգավորման, խրախուսելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցումը՝ հանուն բարօրության և խաղաղ ապագայի»,- ասվում է Բայդենի ուղերձում:
ԱՄՆ նախագահը հայտնել է նաև, որ իր ադմինիստրացիան աջակցում է Կասպից ծովում էներգետիկ հնարավորությունների զարգացմանը և տնտեսության դիվերսիֆիկացիային ուղղված Ադրբեջանի ջանքերին: «ԱՄՆ-ն մտադիր է ուսումնասիրել տնտեսական համագործակցության նոր հնարավորությունները»,- նշվում է ուղերձում:
armenpress.am
Բուլղարիան մարտի 22-ից համընդհանուր կարանտին կսահմանի
Բուլղարիայի սանիտարական իշխանությունները սահմանափակումներ են մտցնում երկրում կորոնոավիրուսով վարակվածների կտրուկ աճի պատճառով: Առողջապահության նախարար Կոստադին Անգելովը մարտի 18-ին կայացած ճեպազրույցում հայտնել Է, որ համընդհանուր կարանտինը սահմանվում Է մարտի 22-ից տասն օրով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Երկրում իրավիճակը շարունակում Է վատթարանալ, հիվանդացածների քանակն աճում Է, դա հարկադրում Է սահմանափակիչ միջոցներ մտցնել ազգային մակարդակով: Դրանք կսահմանվեն տասն օրով՝ երկուշաբթի օրվանից»,- պատմել Է Անգելովը: Մասնավորապես, երկրի տարածքում մարտի 22-ից դադարեցվում են հասարակական սննդի հաստատությունների աշխատանքը, հասարակական միջոցառումները, մարզական, մշակութային եւ ժամանցային միջոցառումները:
Փակվում են խոշոր առեւտրական կենտրոնները, դադարեցվում Է թատրոնների եւ կինոթատրոնների աշխատանքը, ինչպես նաեւ դադարում են աշխատել դպրոցներն ու մանկապարտեզները: Բացի դրանից, Անգելովի խոսքով՝ նախատեսվում են նաեւ այլ միջոցներ:՛ Բուլղարացի բժիշկները վերջին օրը հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 4 201 նոր դեպք, ինչը 173-ով պակաս Է, քան մեկ օր առաջ: Երկրում հիվանդացածների ընդհանուր թիվը հասել Է 291 769-ի: Մեկ օրում մահացել Է կորոնավիրուսով 136 հիվանդ, մահացու վախճանների թիվը հասել Է 11 715-ի: Ներկայումս հիվանդանոցներում բուժման մեջ Է 7 804 հիվանդ, ինչը ռեկորդային ցուցանիշ Է, նրանցից 609-ը գտնվում Է ինտենսիվ թերապտայի բաժանմունքներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
SpaceX-ը Starship-ի հաջող թռիչքի նոր տեսանյութ է հրապարակել
PanARMENIAN.Net - Իլոն Մասկի SpaceX ընկերությունը Starship-ի հաջող թռիչքի նոր տեսանյութ է հրապարակել։
Մարտի 3-ին Starship տիեզերանավը թռիչք է կատարել հետագա հաջող վայրէջքով։
Հասնելով նախատեսված բարձրության՝ տիեզերանավի վառելիքը մասնակիորեն տեղափոխվել է մեկ այլ հատված՝ Starship-ը վերակողմնորոշվել է ակտիվ աերոդինամիկ և վերահսկելի վայրէջքի համար։ Վայրէջքից մի փոքր առաջ Raptor շարժիչները կրկին սկսել են գործել՝ ուղղահայաց դիրք գրավելու համար։
Starship-ը բարեհաջող վայրէջք է կատարել նախատեսված հարթակում։ Սակայն, ինչ-որ հանգույց է վնասվել, որի պատճառով տիեզերանավը մի քանի րոպե անց պայթել է։
panarmenian.net
65-ն անց անձանց շրջանում Covid-19-ով կրկին վարակվելու ռիսկն ավելի մեծ է
Դանիայի մոտ կես միլիոն բնակիչների շրջանում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ 65-ն անց անձանց շրջանում Covid-19-ով կրկին վարակվելու ռիսկն ավելի մեծ է։ Հետազոտությունը հրապարակվել է Lancet հանդեսում։
Կրկնակի վարակման ռիսկը գիտնականները որոշել են՝ վերլուծելով կորոնավիուսի ՊՇՌ կրկնակի թեստերի ադրյունքները, որոնք կիրառվել են Դանիայում 2020թ․ սեպտեմբերից մինչև դեկտեմբերի վերջ ընկած ժամանակահատվածում, գրում է ՏԱՍՍ-ը։
Պարզվել է, որ թեստավորման առաջին փուլում կորոնավիրուսի դրական թեստ ունեցողների 0.65%-ը վարակվել է երկրորդ անգամ, իսկ առաջին թեստավորման բացասական արդյունքով անձանց շրջանում՝ 3.27%-ը։ Ելնելով դրանից, գիտնականները կարծում են, որ կրկնավարակից պաշտպանությունը 80%. Է։ Սակայն 65-ն անց անձանց շրջանում այդ պաշտպանությունն ընդամենը 47.1% տոկոս է։
Գիտնականները հորդորում են հույսը չդնել բնական իմունիտետի վրա և պատվաստվել՝ առավել հուսալի և տևական պաշտպանություն ապահովելով կրկնակի վարակումից։
Եվրոպայի դեղամիջոցների գործակալությունը (EMA) արտոնագրել է կորոնավիրուսի դեմ Moderna, AstraZeneca, Pfizer/BioNTech ընկերությունների պատվաստանյութերը։