Մամուլի տեսություն 19.03.2021
Գարունը գալիս է, որպես նորացման, թարմության խորհրդանիշ, վկայելով, որ մենք չենք կարող գարունը դիմավորելու համար մեզ հետ վերցնել ամեն ինչ: Ուրեմն, գարունը պետք է դիմավորել մի կողմ դնելով հուսահատությունը, հույսով լի սրտով և շուշաններով լի ձեռքերով: Շնորհավոր բոլորի Նոռուզը:
Իրան օարթերթ
Մոսկվան ակնկալում է, որ ԱՄՆ-ն ներողություն կխնդրի
Հինգշաբթի օրը, Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ Մոսկվան ԱՄՆ-ից ակնկալում է ներողություն խնդրել հարցազրույցներից մեկում Վլադիմիր Պուտինին մարդասպան անվանելու Ջո Բայդենի հայտարարության կապակցությամբ:
Ռուսաստանի դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կասաչիևը նշել է. «ABC News- ին վերջերս տված հարցազրույցում Ջո Բայդենի արած հայտարարությունն անընդունելի է և վատթարացնելու է երկու երկրների հարաբերություններն ի չիք դարձնելով վերջինիս նախագահության շրջանում Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունների բարելաղման ցանկացած հույս»:
Ջամե Ջամ օրաթերթ
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ. Մենք եվրոպացիների հետ խնդիր չունենք, սակայն թշնամիներին համարժեք պատասխան ենք տալու
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է. «Իմպերիալիստական համակարգն Իրանի դեմ թշնամաության հիմնական առանցքն է, և մենք պետք է պատասխան հարված հասցնենք»:
Հոջաթ-օլ-էսլամ Մոջթաբա Զուլնուրը Մեհր լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ԻԻՀ գերագույն առաջնորդի վերջին հայտարարությանն այն մասին, որ Իրանն անկախ կկրոնից, թշնամաբար տրամադրված չէ նրանց հանդեպ, ովքեր թշնամաբար չեն վերաբերվում իր հետ, հավելել է. «Ինչպես ասել է գերագույն առաջնորդը, մենք թշնամություն չունենք Իրանի նկատմամբ թշնամական թշնամություն չունեցող որևէ երկրի հետ, և նրանց հետ հարաբերություններ ենք հաստատում բարեկամության հիմամբ»:
Էթեմադ օրաթերթ
Հայաստանում տեղի կունենան արտահերթ ընտրություններ
ՀՀ վարչապետը հայտարարել է երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություևնների անցկացման մասին:
Հինգշաբթի օրը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ որոշումը կայացրել է ընդդիմադիր կուսակցության ղեկավարի հետ հանդիպումից հետո: Ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին:
Համշահրի օրաթերթ
ԱՄՆ 21 նահանգների դատախազները դատական հայց են ներկայացրել Բայդենի դեմ
Հանրապետական 21 դատախազները դատի են տվել նախագահ Ջո Բայդենին՝ Կանադայում Keystone XL վիճահարույց նավթային խողովակաշարի նախագիծը չեղարկելու կապակցությամբ:
1,930 կիլոմետր երկարությամբ նավթատարի շինարարությունը սկսվել է անցյալ տարի: Նախկին նախագահ Դոնալդ Թրամփն վերականգնել էր Օբամայի օրոք հետաձգված նախագիծը:
armenpress.am
ԵԱՏՄ-ի երկրները մտադիր են զարգացնել համագործակցությունն ավիաշինության բնագավառում. ԵԱՏՀ
Կոոպերացիայի զարգացումը ավիաշինական ճյուղում դիտվում Է որպես գերակա Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում: Այդ մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողվի (ԵԱՏՀ) արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ԵԱՏՄ-ի համար առանձնապես նշանակալից ուղղություն Է ճանաչվել կոոպերացումն ավիաշինության բնագավառում: Արդյունքը կարող Է դառնալ սեփական արտադրանքի ստեղծումը, որն ապագայում ունակ լինի մրցակցելու Եվրոպայի եւ ԱՄՆ-ի համաշխարհային արտադրողաների հետ»,- նշել Է ԵԱՏՀ-ի նախարարը «ՍԲ: Բելառուս սեգոդնյա» հրատարակությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է մարտի 19-ին:
ԵԱՏՀ-ի կոլեգիայի ներկայացուցչի խոսքով՝ ավիաշինության բնագավառում համատեղ նախագծերը կնպաստեն ԵԱՏՄ-ի՝ սեւ եւ գունավոր մետաղների արտադրության կարողությունների բեռնմանը, պահանջված կլինի միկրոԷլեկտրոնիկայի, սարքաշինության եւ հաստոցաշինության արտադրանքը: Ամբողջությամբ վերցված, ասել Է Քամալյանը, Եվրասիական տնետսական հանձնաժողովը ԵԱՏՄ-ի պետությունների հետ համատեղ ծավալել Է «գերակա ճյուղերում՝ մեքենաշինության, Էլեկտրասաքավորումների արտադրության, ավտոմոբիլաշինության, մետաղագործական արատդրության, թեթեւ արդյունաբերության բնագավառումներում կոոպգերացիոն կապերի զարգացման համալիր աշխատանք» Նախարարը հայտնել Է, որ ներկայումս ԵԱՏՄ-ի երկրների կառավարությունների ղեկավարների մակարդակով պատարստվում Է ընդունման փաստաթուղթ արդյունաբերական համագործակցության ռազմավարության մասին:
«Գլխավոր խնդիրը, որի լուծմամբ մենք պետք Է զբաղվենք, ԵԱՏՄ-ի երկրների արդյունաբերական ձեռնարկությունների մրցունակության բարձրացումն Է տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակ անցելու միջոցով՝ արդյունաբերական կոոպերացման, ինչպես նաեւ ինովացիոն զարգացման եւ արդյունաբերության թվային կերպափոխման խթանման շրջանակներում»,- նշել Է ԵԱՏՀ-ի նախարարը:
ԵԱՏՄ-ի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
ԱՄՆ-ը ՉԺՀ-ի հետ քննարկումների առաջին փուլը համարել է «առարկայական, լուրջ եւ ուղղակի»
Անքորիջում (Ալյասկայի նահանգ) ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի ներկայացուցիչների բանակցությունների առաջին նստաշրջանն «առարկայական Էր, լուրջ եւ ուղղակի», երկուստեք կարողացել են շարադրել իրենց շահերն ու գերակայությունները: Մարտի 18-ին այդ մասին հայտնել Է Միացյալ Նահանգների վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերում Է Reuters գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք օգտվեցինք այդ նստաշրջանից, ինչպես եւ պլանավորել Էինք, որպեսզի շարադրենք մեր շահերն ու գերակայությունները, եւ մենք նույն բանը լսեցինք մեր չինացի գործընկերներից»,- հայտարարել Է նա:
Վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ նստաշրջանը տեւեց երկու ժամից շատ ավելի, որն սկզբնապես նախատեսվել Էր: Ներկայումս կողմերը կրկին վերսկսել են բանակցությունները: Երկրորդ նստաշրջանը, որն անցնում Է մամուլի համար փակ ձեւաչավով, սկսվել Է մարտի 18-ին տեղական ժանակաով մոտավորապես 19:30-ին (Երեւանի ժամանակով մարտի 19-ի 07:30-ին):
Այն նույնպես, նրա գնահատմամբ, մեծ հավանականությամբ կտեւի մի քանի ժամ: Երրորդ նստաշրջանը, պլանի համաձայն, պետք Է սկսվի Անքորիջի ժամանակով արդեն մարտի 19-ին՝ 09:00 – 09:30-ի (Երեւանի ժամանակով 21:00 – 21:30-ի) շրջանում:
Ամերիկա-չինական բարձր մակարդակի բանակցությունները, որոնք բացել Է ընդունող կողմը, սկսվել են մարտի 18-ին տարաձայնությունների իրավիճակում, արդեն ամենասկզբում ելույթ ունեցողները փոխանակել են քննադատական արտահայտություններ:
Ավելի ուշ երկուստեք միմյանց մեղադրել են դիվանագիտական արարողակարգի եւ Էթիկետի խախտման մեջ:
Անքորիջի բանակցություններին ամերիկյան կողմից ժամանել են պետքարտուղար Էնթոնի Բլինկենը եւ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանը: Չինական կողմից մասնակցում են ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար, Պետխորհրդի անդամ Վան Ին եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ, Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի Արտաքին գործերի հանձնաժողովի դիվանատան ղեկավար Յան Ցզեչին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
Իսպանիայում օրինականացրել են էվթանազիան
Իսպանիայում օրենք են ընդունել էվթանազիայի օրինականացման մասին։ Իսպանիան եվրոպական 4-րդ երկիրն է, որոտեղ դա արտոնվել է, գրում է BBC-ն։
Օրինագիծը հավանություն է ստացել Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատում՝ կենտրոնամետ և ձախակողմյան կուսակցությունների աջակցությամբ։
Ակնկալվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի արդեն հունիսին։
Ընդունված օրենքով թույլատրվում է «լուրջ և անբուժելի» հիվանդություններով տառապող տարեց անձանց, որոնք «անասելի տառապանքներ են կրում», որոշում կայացնել կյանքից հեռանալու մասին։ Մինչ օրենքի ընդունումը կյանքից կամավոր հեռանալուն նպաստելը կարող էր 10 տարվա ազատազրկման բերել։
Նշվում է, որ պահպանողական և կրոնական խմբերը դատապարտել են օրենքի ընդունումը։
Էվթանազիան օրինական է նաև Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Նիդերլանդներում, Կանադայում և Կոլումբիայում։
panarmenian.net
Լաքոթ․ Ադրբեջանում պահվող ռազմագերիները պետք է վերադարձվեն
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն, հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
«Ռազմագերիների հարցի վերաբերյալ իմ մոտեցումը հստակ է և պարզ՝ նրանք պետք է վերադարձվեն: Գործընթացը պետք է իրականացվի ոչ միայն նոյեմբերի 10-ի հայտարարության հիման վրա, այլև հիմնվելով միջազգային կոնվենցիաներով հաստատված մարդու իրավունքների պաշտպանության վրա»,- նշել է դեսպանը:
Լաքոթի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ միակ մարմինը, որտեղ հնարավոր է քննարկում, բանակցություններ իրականացնել՝ հարցին որևէ դիվանագիտական լուծում տալու առումով:
«Մինսկի խմբի համանախագահներն այժմ բանակցությունների մեջ են, որպեսզի աշխատանքային այց իրականացնեն տարածաշրջան»,- ասել է դեսպանը։
44-օրյա պատերազմից հետո ռազմական գործողությունների դադարեցման մասին նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ դրույթը վերաբերում է ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում հայտնված այլ անձանց: Ադրբեջանը հայտարարել է, թե հայ գերիներ իրենց մոտ չկան՝ պատերազմից հետո գերեվարվածներին ներկայացնելով որպես «ահաբեկիչ»։