Մեկնաբանություն. Վենեսուելա-Ռուսաստան հարաբերությունների ընդլայնումը պատասխան քայլ է ԱՄՆ թշնամական գործողություններին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i137250-Մեկնաբանություն._Վենեսուելա_Ռուսաստան_հարաբերությունների_ընդլայնումը_պատասխան_քայլ_է_ԱՄՆ_թշնամական_գործողություններին
Վենեսուելան և Ռուսաստանը ղեկավարների մակարդակով կազմելով Մոսկվա-Կարակաս միջպետական հանձնաժողով և տեխնիկական հինգ ենթահանձանժողով, նոր քայլ են կատարել երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 01, 2021 19:21 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Վենեսուելա-Ռուսաստան հարաբերությունների ընդլայնումը պատասխան քայլ է  ԱՄՆ թշնամական գործողություններին

Վենեսուելան և Ռուսաստանը ղեկավարների մակարդակով կազմելով Մոսկվա-Կարակաս միջպետական հանձնաժողով և տեխնիկական հինգ ենթահանձանժողով, նոր քայլ են կատարել երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:

Հայտարարելով ֆինանսների, էներգետիկայի, ռազմական, սննդի և առողջապահության բնագավառներում Ռուսաստանի հետ տասը տարվա համատեղ համագործակցության համաձայնագրերի ստորագրման մասին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դա համարել է  աշխարհի բազմաբևեռացմանն ուղղված պատմական իրադարձություն Մոսկվայի և Կարակասի ռազմավարական հարաբերությունների նոր դարաշրջանում:

Վենեսուելայի նախագահը ղեկավարների մակարդակով Մոսկվա-Կարակաս միջպետական հանձնաժողովի  նիստի ավարտին ասել է.«Այս հանդիպումը հանձնաժողովի լավագույն նիստերից մեկն էր` համատեղ համագործակցության ծրագիրը մինչև 2031 թվականն առաջ տանելու համար»:

Ռուսաստանը, որպես Վենեսուելայի կարևոր հովանավորներից մեկը, մշտապես տնտեսական ու ռազմական օգնություն է տրամադրել այդ երկրին, ինչը կրկնապատկվեց, երբ ԱՄՆ-ն ավելի խստացրեց Վենեսուելայի դեմ  միակողմանի պատժամիջոցները   և  մեծ խնդիրներ առաջացրեց այդ երկրի համար: 

Որպես ԱՄՆ-ի մրցակից միջազգային գերտերություն, Ռուսաստանը բազմիցս իր հստակ անհամաձայնությունն է հայտնել ԱՄՆ-ի  հակավենեսուելական քայլերինև կարևորել  այդ երկրի կառավարությանն ու օրինական նախագահին աջակցելը: Մինչդեռ Վաշինգտոնը կրկնապատկել է իր քայլերը Վենեսուելայի ձախամետ կառավարությունը և  Նիկոլաս Մադուրոյին տապալելու համար: 

Միակողմանի միջոցառումների բացասական ազդեցության հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ալենա Դուհանը դատապարտելով Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներն ասում է.«Միակողմանի միջոցառումներն  օրինական են միայն այն դեպքում, եթե ունենան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվություն և ընդունվեն որպես փոխադարձ գործողություն, չխախտեն երկրների պարտականությունները և մարդու հիմնական իրավունքները»:

Ի դեպ Վենեսուելան և Ռուսաստանը բազմիցս իրենց անհամաձայնությունն են հայտնել ԱՄՆ-ի միակողմանի քայլերի և վարած քաղաքականության վերաբերյալ և պահանջում են բազմակողմանիությունը դարձնել միջազգային համակարգի մոդել:

Չնայած Վաշինգտոնի մոտեցումը դեռ հիմնված է Վենեսուելայի անկախ և ինքնիշխան պետությունը տապալելու փորձի վրա և շարունակում է աջակցել  ընդդիմության առաջնորդ ՝ Խուան Գուայդոյին, բայց  Մոսկվան վարում  է Մադուրոյին սատարելու և Վենեսուելայի ձախակողմյան կառավարության հետ հարաբերություններն  ընդլայնելու քաղաքականություն:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ով պնդում է, որ ինքը ձգտում է ընդդիմությանը բացահայտ աջակցելու և Գուայդոյին սատարելու փոխարեն բանակցել և հարաբերություններ հաստատել Մադուրոյի կառավարության հետ , բայց կրկին պաշտոնապես ճանաչելով  Գուայդոյին՝ որպես Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ  շարժվում է Թրամփի վարչակազմի նույն ձախողված ճանապարհով: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը բազմիցս Միացյալ Նահանգներին  նախազգուշացրել է  Վենեսուելայի նկատմամբ իր ներկայիս քաղաքականությունը շարունակելու կապակցությամբ և նրան կոչ է արել զերծ մնալ Վենեսուելայի ձախակողման կառավարությունը և նախագահ Նիկոլաս Մադուրոյին տապալելու ցանկացած քայլից: