Մեկնաբանություն. Թուրքիայի արձագանքը Պետդեպի ամենամյա զկույցին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i137296-Մեկնաբանություն._Թուրքիայի_արձագանքը_Պետդեպի_ամենամյա_զկույցին
Էրդողանի վարչակազմն արձագանքել է Թուրքիայում ժողովրդավարության և մարդու իրավունքների վերաբերյալ Պետդեպարտամենտի զեկույցին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2021 07:56 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Թուրքիայի արձագանքը Պետդեպի ամենամյա զկույցին

Էրդողանի վարչակազմն արձագանքել է Թուրքիայում ժողովրդավարության և մարդու իրավունքների վերաբերյալ Պետդեպարտամենտի զեկույցին:

Քննադատելով զեկույցը, Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է. «Պետդեպարտամենտի կողմից վերջերս հրապարակված զեկույցը կազմվել է անորոշ ու անիրատեսական հայտարարությունների հիման վրա և դրանում հնչում են անհիմն մեղադրանքներ»:

Սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ-ն Թուրքիային մեղադրում է մարդու իրավունքները  ոտնահարելու և ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը խախտելու մեջ: Նախորդ զեկույցում նույնպես Պետդեպն Անկարային մեղադրել էր մարդու իրավունքների ոտնահարման մեջ: 2002թ Էրդողանի կառավարության իշխանության գալուց հետո, այս մեղադրանքներն ամեն տարի կրկնվում են:

Հուրիեթ օրաթերթի լրագրող Հոսեյն Հեյաթ Սուրը Պետդեպի զեկույից կապակցությամբ ասում է. «Արևմտյան հեղինակավոր կառույցների հրապարակած վերջին զեկույցները վկայում են, որ քաղաքական ու պաշտպնական ոլորտի փորձագետները Ջո Բայդենին կոչ են արել զերծ մնալ Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ամրապնդումից և  ավելի շատ անդրադառնալ  այնպիսի հարցերին, ինչպես՝ տնտեսական ներդրումներն ու դիվանագիտական հարաբերությունների ամրապնդումը:

Հատկանշական է, որ Թուրքիայի ու աշխարհի այլ երկրների նկատմամբ ԱՄՆ-ի մեղադրանքները հնչում են այն պայմաններում, երբ մարդու իրավունքների ոտնահարման ու խոսքի ազատության սահմանափակման խնդիրներն այդ երկրեում ավելի վատ վիճակում են:

Թուրքիայի դեմ ուղղված մյուս մեղադրանքը վերբերում է Սիրիայի տարածքները գրավելուն, խախտելով այդ երկրի ինքնիշխանությունը: Պետդեպը նշել է նաև, որ Թուրքիան թալանում է Սիրիայի նավթային ռեսուրսները: Սակայն պետք է նշել, որ Սիրիայի ժողովուրդը և պաշտոնական Դամասկոսը բողոքում են ոչ միայն Թուրքիայի, այլ նաև ԱՄՆ-ի ռազմական ներկայության դեմ:

Թուրքիայի վերաբերյալ Պետդեպի զեկույցի վերաբերյալ ընդհանուր առմամբ կարելի է  ասել, որ այն կարելի է համարել Անկարայի նկատմամբ ճնշումը մեծացնելու Վաշինգտոնի հերթական փորձը: Սակայն այդ ճնշումը, որ առկա է եղել վերջին մի քանի տարիների ըթնացքում, դժվար թե որևէ ազդեցություն ունենա Անկարայի վրա: Պատճառն այն է, որ Անկարան հեռանում է Արմուտքից և փորձում ընդլայնել իր հարաբերություններն անկախ երկրների հետ, ինչպիսիք են Իրանը և Ռուսաստանը, և վերացնել տարբեր ոլորտներում: ԱՄՆ-ից ու արևմտյան կառավարություններից կախվածությունը: