Մեկնաբանություն. Իրանի արձագանքը՝ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի ավարտական հաղորդագրությանը
Իրանը չի ընդունելու որևէ ծրագիր, որը նախատեսում է ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների փուլ առ փուլ չեղարկում:
Իրանն այսպես է արձագանքել ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի ավարտական հաղորդագրությանը:
Հանձնաժողովի 18-րդ նիստը տեղի է ունեցել ապրիլի 2-ին: Նիստի ավարտին, մի բարձրաստիճան պաշտոնյա հայտարարել է, որ Իրանը ՀԳՀԾ-ով ստանձնած իր բոլոր պարտավորությունների լիարժեք գործադրմանը կվերադառնա միայն ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների չեղարկման ու այդ փաստը հաստատվելուց հետո:
Նիստը նախագահող Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին նույնպես հայտարարել է, որ ՀԳՀԾ ԱՄՆ-ի վերադառնալու համար բանակցությունների կարիք չկա և ԱՄՆ-ն ճիշտ այնպես ինչպես դուրս է եկել համաձայնագրից ու սահմանել պատժամիջոցներ, պետք է վերադառնա ՀԳՀԾ ու չեղարկի պատժամիջոցները:
Իրանի արձագանքը կարևոր է երկու առումով:
Նախ՝ Իրանն ընդգծում է Միացյալ Նահանգների կողմից պայմանագրի խախտման պայմաններում ՀԳՀԾ-ով սահմանված իր իրավունքների վերականգնման վրա, քանի որ ՀԳՀԾ-ն բազմակողմ միջազգային համաձայնագիր է, որը վավերացվել և երաշխավորվում է Անվտանգության խորհրդի բանաձևով:
Երկրորդ հերթին, Իրանն ընդգծում է ներկա փակուղային վիճակից դուրս գալու համար տրամաբանական ելք գտնելու անհրաժեշտությունը:
Ուրբաթ օրը, «Քլաբ Հաուս» սոցիալական ցանցին տված հարցազրույցում, Ալի Աքբար Սալեհին հայտարարել է. «Այն, որ ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունները մուտք են գործել տեխնիկական քննարկումների փուլ, հետևում թողնելով քաշքշուկները, նշանակում է, որ փակուղին բացվում է, ինչը խոստումնալից է»:
Սակայն հարց է առաջանում, թե արդյոք ԱՄՆ-ն պատրա՞ստ է մի կողմ դնել առավելագույն ճնշման ու պատժամիջոցների քաղաքականությունը:
Միացյալ Նահանգները միակողմանիորեն դուրս եկավ համաձայնագրից ու վերականգնեց հակաիրանական պատժամիջոցները: Դրանից բացի, Վաշինգտոնը կեղծ մեղադրանքների հիմամբ նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ, միևնույն ժամանակ ճնշում գործադրելով այլ երկրների վրա, որպեսզի հետևեն իր քաղաքակնությանը:
Իրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների փուլային կրճատումը համաձայնագրի խախտում չէ: ՀԳՀԾ-ի 26 և 36-րդ հոդվածների համաձայն, եթի մյուս անդամները չեն կատարում իրենց պարտավորություններն, Իրանն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասամբ չեղարկել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները: Հետևաբար, կա մի ուղի՝ ԱՄՆ-ն պետք է վերադառնա սխալ ճանապարհից: Իսկ այս իրավիճակում կարևորն այն է, թե ինչպես ԱՄՆ-ն պետք է վերադառնա ՀԳՀԾ:
Այս կապակցությամբ, ԻԻՀ գերագույն առաջնորդը հայտարարել է. «Իրանը իր պարտավորությունների լիարժեք գործադրմանը կվերադառնա միայն այն դեպքում, երբ ԱՄՆ-ն գործնականում վերացնի բոլոր պատժամիջոցները, ոչ թե բանավոր կամ թղթի վրա, իսկ պատժամիջոցների վերացումը ստուգվի Իրանի կողմից»: