Մամուլի տեսություն 03.04.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i137412-Մամուլի_տեսություն_03.04.2021
ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշումները ռազմավարական համագործակցությունների հարցում ավելի վճռական է դարձնում Թեհրանին ու Պեկինին:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Ապրիլ 03, 2021 15:20 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 03.04.2021

ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշումները ռազմավարական համագործակցությունների հարցում ավելի վճռական է դարձնում Թեհրանին ու Պեկինին:

Քեյհան օրաթերթ

Նյուզվիք.«Թեհրան-Պեկին համաձայնությունից ԱՄՆ-ն խուճապի է մատնվել»

Արձագանքելով Իրանի ու Չինաստանի միջև համագործակցության 25-ամյա փաստաթղթի ստորագրման խնդրին ամերիկայն մի պարբերական գրել է.« ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշումները ռազմավարական համագործակցությունների հարցում ավելի վճռական դարձրեցին Թեհրանին ու Պեկինին»:

Newsweek-ը համագործակցության փաստաթղթի ստորագրման մասին գրել է.«ԱՄՆ-ն Իրանին ու Չինաստանին իրեն ցանկալի ճանապարհներով ուղղորդելու համար օգտագործում է քաղաքական, տնտեսական ու ռազմական ճնշումները»: Այնուամենայնիվ այս ճնշումները պատճառ դարձան որպեսզի երկու երկրները ստորագրեն 25-ամյա ռազմավարական գործընկերության համապարփակ համաձայնագիր, ինչը գործնականում հիշյալ ոլորտներում մեծ մասամբ Իրանի ու Չինաստանի շահերը շաղկապել է իրար:

Չինաստանի ԱԳ նախարարի այցը Իրանը հատուկ կերպաով ուշադրության է արժանացել, որի հիմնական պատճառն էլ այն է, որ վերջինս ստորագրեց ավելի քան 500 մլրդ. դոլար կազմող Իրանի հետ Չինաստանի 25-ամյա ռազմավարական գործընկերության համապարփակ համաձայնագիրը:

 

Շահրվանդ օրաթերթ

Իրանի  և ԱՄՆ-ի միաժամանակ  ՀԳՀԾ վերադարձնելու փորձեր

Չորեքշաբթի օրը, Մոսկվայում Վալդայ քաղաքական ակումբի նիստին ՌԴ-ի ԱԳ նախարարն ասել է, որ ՀԳՀԾ-ի վերականգնման հարցում կա երկու խնդիր:

Նա հավելել է.«Առաջինն այն է, որ Իրանն ուզում բոլոր պատժամիջոցները չեղարկվեն հետո ինքը վերադառնա իր հանձնառություննների գործադրմանը»:

ԼԱվրովը նշել է.«Սակայն ԱՄՆ-ն հայտարարել է, որ նախ Իրանը պետք է վերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների լիարժեք գործադրմանը, ինչից հետո էլ Վաշինգտոնը որոշում կընդունի այս մասին ու իր հանձնառությունների գործադրման մասին»:

 

Էբթեքար օրաթերթ

Փոխվել է Իրանի արտաքին քաղաքականության ուղղությունը

Իրանի ու Չինաստանի 25-ամյա համագործակցության ստորագրումը պատճառ է դարձել, որ ընդհանուր առմամբ վերատեսության քննարկման ենթարկվի Իրանի արտաքին քաղաքականությունը: Շատերը այս փաստաթուղթը համարում եմ նայվածքները արևմուտքից կտրելու գործընթացի սկիզբ: Տարբեր պատմական և քաղաքական պատճառներից ելնելով, կարելի է ասել, որ այս հարյուր տարվա ընթացքում մեր արտաքին քաղաքականությունը կենտրոնացել է դեպի Արևմուտք: Իհարկե դա արևմտամետություն չի համավում: Պատմական առումով այս հարյուր տարվա ընթացքում արևմուտքը ներկայություն է ունեցել այս տարածաշրջանում և բնականաբար, Արևմուտքը մարտահրավեր է նետել տարածաշրջանի կառավարություններին և ժողովուրդներին: Ըստ էության, աշխարհի հետ խնդրի լուծումը նշանակել է Արևմուտքի խնդրի լուծում:

 

Քեյհան օրաթերթ

Ջեյմզ Թոուն ամերիկյան վերլուծական կենտրոն.«Անհնար է պարտության մատնել Հուսիներին»

Արդեն 6 տարի է անցնում Եմենի վրա Սաուդական ու Ամերիկայն դաժան ագրեսիայի սանձազերծումից և որոշ ժամանակ է ինչ դիմադրության ու հեղափոխականների կարողությունների շնորհիվ Եմենում հավասարությունները խառնվել են և այժմ եմենցիները կանգնած են բարձր դիրքում: Սաուդական ռազմական ու տնտեսական զգայուն կենտրոնների վրա հեղափոխականների ճշգրիտ ու ազդեցիկ հարձակումների հետևանքով Սաուդա-ամերիկյան ճակատը մտածում է հրադադարի մասին այն էլ այնպիսի հրադադար, որով կանխարգելվի հեղափոխականների հարձակումները ոչ թե Եմենի 6-ամյա պաշարումը:

 

armenpress.am

Եվրախորհրդարանի պատգամավորն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Եվրախորհրդարանում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ֆրանսուա-Քզավիե Բելամինն ապրիլի 3-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջը, պատգամավորին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Ֆրանսուա-Քզավիե Բելամինը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը:

Պատգամավորն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան և գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Այցի ավարտին Հարություն Մարությանն անգլալեզու և ֆրանսալեզու գրքեր նվիրեց պատգամավորին:

 

armenpress.am

ՀՀ նախագահի հետ հանդիպումներն ավանդական բնույթ են կրում. ՌԴ դեսպան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ավանդական է համարում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում պատասխանելով ՀՀ նախագահի հետ պարբերաբար անցկացվող հանդիպումների նպատակի մասին հարցին՝ ՌԴ դեսպանն ասաց, որ հանդիպումների ընթացքում քննարկվում են երկկողմ հարաբերություններին առնչվող օրակարգային հարցեր: «Դա նորմալ, բնականոն շփում է»,- հավելեց դեսպանը:

Դեսպանը նաև անդրադարձավ հայ-ռուսական հարաբերությունները խորացնելու՝ ՀՀ նախագահ  Արմեն Սարգսյանի նախաձեռնությանը: Կոպիրկինը նշեց, որ ցանկացած նախաձեռնություն, որը նպաստում է  հայ-ռուսական հարաբերությունների խորացմանը, ողջունելի է:

 

aravot.am

Հերոս Աշոտ Միքայելյանի նորածին որդուն ծառայակից ընկերները ՀՀ հիմնով ուղեկցեցին տուն. «Մեծ ուժ պիտի ունենամ, որ իր համար լինեմ՝ և՛ հայր, և՛ մայր»

Մարտի 29-ին լույս աշխարհ եկավ 2020 թվականի հուլիսյան մարտերում զոհված, վանաձորցի կապիտան Աշոտ Միքայելյանի որդին: 52 սմ հասակով ու 3.600 կգ քաշով փոքրիկին մայրը Դավիթ է կոչել, այդպես էին որոշել Աշոտի հետ: Եւ՛ փոքրիկ Դավիթը, եւ՛ մայրիկը՝ Սյուզաննան իրենց լավ են զգում: Ապրիլի մեկին երիտասարդ մայրիկն ու որդին դուրս գրվեցին հիվանդանոցից: Վանաձորի բժշկական կենտրոնի բակում կապիտան Աշոտի ծառայակից ընկերներն իսկական տոն էին կազմակերպել: ՀՀ հիմնով ու ծաղիկներով հերոսի նորածին որդուն ուղեկցեցին դեպի հայրական տուն. «Հուզվել էի շատ, բայց եւ ուրախ էի, որ ամուսնուս հարգանքն ու պատիվը բարձր են պահում… Չէի սպասում նման անակնկալի, շատ հուզիչ էր, ի դեպ շնորհակալ եմ բոլորին: Ես էլ, երեխան էլ մեզ լավ ենք զգում, հատկապես, որ մեզ տանը շատ լավ են դիմավորել ու շատ ուշադիր են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Աշոտի կինը՝ Սյուզաննա Ավետիսյանը: Սյուզաննան պատմում է, որ Աշոտը որդու լույս աշխարհ գալու մասին իմացել էր դիրքերում: Իսկ սպասված լուրը միասին վայելել ցավոք այդպես էլ չստացվեց. «Ցանկանում էի, որ երբ դիրքերից վերադառնա անակնկալ մատուցեմ, բայց չդիմացա ու լուրն անմիջապես հայտնեցի։ Անչափ ուրախացել էր, տուն վերադառնալու ժամերն էր հաշվում։ Բայց անընդհատ հետաձգվում էր մեր հանդիպումը, որը ցավոք այդպես էլ մնաց անկատար»։ Կարդացեք նաև Հոր գերեզմանին կրակել էր գլխին. հարուցվել է գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով Տնկարաններ, պլաստիկ թափոնները շինանյութի վերածող կայաններ. ԵՄ-ն Հայաստանում շրջակա միջավայրի պաշտպանության բարելավմանն ուղղված 2 ծրագիր է մեկնարկում Լոռու մարզպետարանի աշխատակիցն աշխատանքից ազատվել է ֆեյսբուքյան գրառումների պատճառով Երիտասարդ մայրիկն ասում է, որ փորձելու է որդին ամեն ինչով ապահովի, որպեսզի ոչնչի կարիք չունենա տղան: Նրա համար լինելով եւ՛ հայր, եւ՛ մայր. «Մայրությունը հավերժական կոչում է: Մի զգացողություն, որին չի փոխարինի ոչինչ։ Բառերով նկարագրելը անհնար է, քանի որ և՛ մեծ  պատասխանատվություն է, և՛ արդեն գիտակցում ես, որ կա մեկը ում դու քո անձից վեր ես դասում: Նաեւ իր լավ լինելուց է կախված քո ամեն րոպեն։ Ուրախություն, հուզմունք միախառնվում է իրար, բայց և մեծ ուժ պիտի ունենամ, որ իր համար լինեմ՝ և՛ հայր, և՛ մայր»,- խոսքը եզրափակեց Սյուզաննան:

 

news.am

Ալիևը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխում է պանթուրքիզմի և պանիսլամիզմի հարթություն. ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ՝ ի պատասխան Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի ելույթին

«Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից արված հայտարարությունը բավականին մտահոգիչ է՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից:

Ադրբեջանի նախագահը շարունակում է հակահայկական տրամադրություններ հրահրել ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև թյուրքալեզու և մահմեդական  երկրների հասարակություններում: Դրանով Ադրբեջանի ղեկավարը միտումնավոր էթնիկ և կրոնական երանգներ է հաղորդում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը՝ փորձելով թյուրքական և մահմեդական աշխարհները համախմբել Ադրբեջանի նկրտումների շուրջ:

Ալիևը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը և հայատյացությունը նպատակաուղղված կերպով  տեղափոխում է  պանթուրքիզմի և պանիսլամիզմի հարթություն՝ այսպիսով ծայրահեղականության տարրեր հաղորդելով այդ գաղափարախոսություններին:

Եվ այս համատեքստում Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների հանցավոր եռադաշինքի առաջին լուրջ աշխարհաքաղաքական հայտը հանդիսացավ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիան: Դրան հաջորդում են ծավալապաշտական նկրտումները նաև Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքների, մասնավորապես՝ Սյունիքի նկատմամբ:

Միջազգային հանրության կողմից համարժեք քայլերի բացակայության ներքո այլ տարածաշրջաններում ևս անշուշտ տեղի են ունենալու համանման գործողություններ, որոնք համաշխարհային անվտանգության համար հղի են անկանխատեսելի հետևանքներով»:

 

news.am

Միշուստինը հավանություն է տվել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ տիեզերքում համագործակցության համաձայնագրի երկարաձգմանը

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ տիեզերքում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի երկարաձգմանը մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը, համապատասխան հրամանը հրապարակվել է գերատեսչության կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

1992 թվականին կնքված համաձայնագիրը երկարաձգել են արդեն 4 անգամ: Այս փաստաթուղթը հիմնական իրավական գործիքներից մեկն է, որը պայմաններ է ստեղծում տիեզերքի յուրացման հարցերում ռուս-ամերիկյան համագործակցության համար:

«Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ տիեզերական տարածությունը հետազոտելու եւ խաղաղ նպատակներով օգտագործելու համագործակցության մասին համաձայնագիրը գործելու է մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը: Այն երկարաձգելու մասին առաջարկը ստացել է վարչապետ Միխայիլ Միշուստինի հավանությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հստակեցվում է, որ որոշումը նախապես մշակվել է ամերիկյան կողմի հետ, իսկ եկարաձգման ընթացակարգը կավարտվի դիվանագիտական նոտաների փոխանակումից հետո: Ռուսական նոտայի նախագիծը կցված է Միխայիլ Միշուստինի հաստատած հրամանին:

«Համաձայնագրի երկարաձգումը համապատասխանում է երկու կողմերի շահերին եւ կնպաստի համատեղ տիեզերական նախագծերի արդյունավետ իրականացմանը»,- հավելվում է հաղորդագրության մեջ:

lragir.am

Ով կդառնա վարչապետ Հայաստանում

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատել Է Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի ապրիլի 7-ին կայանալիք հանդիպումը։ «Նախևառաջ, իհարկե, քննարկվելու է եռակողմ պայմանավորվածությունների ու եռակողմ փաստաթղթի կյանքի կոչման ընթացքը, որը վերջ տվեց ռազմական գործողություններին Ղարաբաղում», ասել է Պեսկովը»։ Բացի այդ, քննարկվելու են հարցեր՝ կապված Անդրկովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ, տեղի կունենա մտքերի փոխանակում Հայաստանում սկսված ընտրական գործընթացի, ինչպես նաև ռուս-հայկական համագործակցության ակտուալ հարցերի շուրջ:

Կապվա՞ծ  են հանդիպման օրակարգի հարցերը միմյանց հետ՝ եռակողմ համաձայնությունների իրականացում, կոմունիկացիաների բացում և ընտրություններ։ Ըստ ամենայնի, այո, և Հայաստանում իշխանության հարցը որոշվելու է Մոսկվայում։ Դա կախված է նրանից՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կատարել «տնային աշխատանքը» մինչև վերջ, թե Պուտինը ստիպված կլինի գտնել ավելի «հնազանդ» մեկին։

Փաշինյանը երեկվանից, Պուտինի հետ հանդիպմամբ պայմանավորված, աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում, հայտարարել է նրա խոսնակը: Փաշինյանը պատրա՞ստ է գնալ «մինչև վերջ»։ Իսկ «մինչև վերջ» նշանակում է հրաժարվել Թուրքիայի հանդեպ պահանջներից, համաձայնվել Բաքվի և Մոսկվայի հետ, որ «ղարաբաղյան խնդիրը լուծված է», հանձնել Մեղրիի միջանցքը ռուս-թուրքական տանդեմին, եւ այլն։

Այդ դեպքում Պուտինը կարող է օգնել Փաշինյանին «նորացնել իշխանությունը» և դառնալ մունիցիպալ ծայրագավառի կառավարիչ։